ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի սեպտեմբերի 10-ին
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասը «ոստիկանական» բառից հետո լրացնել «և բժշկական» բառերով:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում «սահմանվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ» բառերը փոխարինել «հաստատվում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության Նախագահ 2008 թ. հոկտեմբերի 7 Երևան ՀՕ-163-Ն
Ս. Սարգսյան