«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206088
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 մարտի 2006 թ. |
թիվ 44-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով.
Հրամայում եմ՝
Հաստատել հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը (հավելված N 1-ը կցվում է)։
Դ. Հարությունյան
Հավելված N 1 Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը:
2. Ծառայողական քննությունը օրենքով և սույն կարգով սահմանված դեպքերում և կարգով հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է:
3. Ծառայողական քննությունը նշանակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ հարկադիր կատարման ծառայության վերահսկողության և օրենսդրության կատարելագործման վարչության (այսուհետ՝ վարչություն) պետի միջնորդության հիման վրա, կամ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը։
4. Ծառայողական քննություն կարող է նշանակվել նաև մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակված քննադատության, ինչպես նաև կազմակերպությունների, քաղաքացիների դիմումների և բողոքների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի կողմից:
5. Հարկադիր կատարման ծառայության մեկ կառուցվածքային ստորաբաժանումում նախատեսվող կամ սկսված ծառայողական քննության իրականացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից կարող է հանձնարարվել մյուս կառուցվածքային ստորաբաժանմանը:
6. Հարկադիր կատարողը, որի նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն, իրավունք ունի ներկայացնելու հիմնավորումներ, հարուցելու միջնորդություններ, ծանոթանալ ծառայողական քննության նյութերին:
7. Հարկադիր կատարողը պարտավոր է ժամանակին ներկայանալ ծառայողական քննությունն իրականացնող ծառայողի կանչով, տալ գրավոր բացատրություններ:
8. Ծառայողական քննություն իրականացնող ծառայողը անհրաժեշտության դեպքում կարող է տեղեկատվություն ստանալ և բացատրություն վերցնել (ձև N 1) ծառայողական քննության հետ առնչվող այլ անձանցից:
9. Ծառայողական քննություն իրականացնող ծառայողը ուսումնասիրում է գործին վերաբերող փաստաթղթերը, տեղեկանքները ու այլ նյութերը, անհրաժեշտության դեպքում` պատճենահանում դրանք:
10. Վարչության կողմից իրականացված ծառայողական քննության արդյունքները վարչության պետը 5-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:
11. Կենտրոնական մարմնի կողմից իրականացված ծառայողական քննության արդյունքները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողին: Ծառայողական քննության արդյունքներով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառելու անհրաժեշտության դեպքում՝ 5-օրյա ժամկետում համապատասխան առաջարկությունը Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:
12. Ներկայացված առաջարկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կայացնում է համապատասխան որոշում:
13. Ծառայողական քննության կատարման ժամկետը սահմանվում է մինչև երեսուն օր: Ծառայողական քննությունն իրականացնող ծառայողի առաջարկությամբ նախաձեռնողի կողմից ծառայողական քննության կատարման ժամկետը, կապված լրացուցիչ ուսումնասիրությունների կամ այլ հանգամանքների հետ, կարող է երկարաձգվել մինչև տասնհինգ օր:
14. Ծառայողական քննության արդյունքների հիման վրա ընդունված որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Ձև N 1
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____________________________________________________________ բացատրություն վերցնողի պաշտոնը, կոչումը և ազգանունը
Համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 2006թ. մարտի ________-ի «Հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը սահմանելու մասին» N_______ հրամանի՝ բացատրություն վերցրեցի.
____________________________________________________________ անուն, հայրանուն, ազգանուն ____________________________________________________________ ծննդյան տարեթիվը և վայրը ____________________________________________________________ աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը _____________________________________________________________ փաստացի բնակության վայրը և հեռախոսահամարը
անունը, ազգանունը
_____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________
__________________________ ________________________ Բացատրություն տվողի ստորագրությունը ազգանունը __________________________ ________________________ Բացատրություն վերցնողի ստորագրությունը ազգանունը
|