310.0001.21.01.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
27 հունվարի 1999 թ. |
N 01/7 |
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 60 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ԵՎ ՆՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ, ՕՐԵՆՔԻ 62 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԻ, ՕՐԵՆՔԻ 67 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՃԱՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60, 62 և 67 հոդվածների
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 հոդվածով նախատեսված` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և նրա լրացման կարգի, օրենքի 62 հոդվածով նախատեսված` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վճարման ծանուցագրի ձևի, օրենքի 67 հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում վճարած շահութահարկի մասին տեղեկանքի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը:
ՀՀ հարկային տեսչության պետ |
Ս. Այվազյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 հոդվածով նախատեսված` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձԵՎի ԵՎ նրա լրացման կարգի, օրենքի 62 հոդվածով նախատեսված` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վճարման ծանուցագրի ձԵՎի, օրենքի 67 հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում վճարած շահութահարկի մասին տեղեկանքի ձԵՎի վերաբերյալ»
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60, 62 և 67 հոդվածները, ՀՀ հարկային տեսչությունը հայտնում է.
1. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում ՀՀ հարկային տեսչության կողմից մշակված և հաստատված տարեկան եկամուտների մասին հայտարարագիր (հայտարարագրի ձևը և լրացման կարգը կցվում են), ինչպես նաև հաշվետվություն իր գործունեության մասին:
2. Հայտարարագիրը ներկայացվելուց 10 օրվա ընթացքում հարկատուին տրվում է հարկային տեսչության կողմից հաստատված ձևով վճարման ծանուցագիր` հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վերաբերյալ (ծանուցագրի ձևը և լրացման կարգը կցվում են):
3. Ոչ ռեզիդենտի դիմումի հիման վրա հարկային տեսչության մարմինը տալիս է համապատասխան տեղեկանք` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին (տեղեկանքի ձևը և լրացման կարգը կցվում են):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀԱՇՎԵՏՈՒ |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր |
Փաստաթղթի համարը |
1. Հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը |
2. Ոչ ռեզիդենտի գրանցման (ինկորպորացիայի) երկիրը |
3. Ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում |
4. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Հայաստանի Հանրապետությունում |
5. ՀՎՀՀ cccccccc |
6. Հեռախոսի համարը |
7. Հաշվետու տարի cccc | 8. Ներկայացման ամսաթիվը |
(հազ. դրամ)
Ցուցանիշները |
Տողը |
Գումարը |
1. Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները |
|
|
1.1. Ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները |
|
|
ա) ապրանքների իրացումից ստացված եկամուտները |
0101 |
|
բ) արտադրանքի իրացումից ստացված եկամուտները |
0102 |
|
գ) ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները |
0103 |
|
դ) միջնորդական գործունեությունից ստացված եկամուտները |
0104 |
|
ե) կառավարման, ֆինանսական և ապահովագրական ծառայություններից ստացված եկամուտները, որոնք ներառվում են ստորաբաժանման ծախսերում |
0105 |
|
զ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող 3 տարիներում պակաս (ավելի) ցույց տրված եկամուտները (նվազեցումները) |
0106 |
|
- այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված |
0106Ա |
|
է) ՀՀ տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված կամ (վերա)մշակված ապրանքներից (արտադրանքից) ստացված եկամուտները |
0107 |
|
ը) ստորաբաժանման միջոցով ստացված այլ եկամուտները |
0108 |
|
Ընդամենը ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները (0101-ից 0108 տողերի (բացառությամբ` 0106Ա տողի) հանրագումարը) |
0110 |
|
1.2. Ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները |
|
|
ա) պասիվ եկամուտները |
|
|
- շահաբաժինները |
0111 |
|
- տոկոսները |
0112 |
|
- ռոյալթիները |
0113 |
|
- Հայաստանում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտները (վարձավճարները) |
0114 |
|
- Հայաստանում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը |
0115 |
|
- այլ պասիվ եկամուտները |
0116 |
|
Ընդամենը պասիվ եկամուտները (0111-ից 0116 տողերի հանրագումարը) |
0120 |
|
բ) այլ եկամուտները |
|
|
- կառավարման ծառայությունների դիմաց ստացված եկամուտները |
0121 |
|
- ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին տրամադրված ծառայությունների դիմաց ստացված եկամուտները |
0122 |
|
- բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտները |
0123 |
|
- ապահովագրական հատուցումները |
0124 |
|
- ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարները |
0125 |
|
- վերաապահովագրական վճարները |
0126 |
|
- միջնորդության պայմաններով ապրանքները օտարերկրյա պետություններից ներկրելու և Հայաստանում իրացնելու դիմաց ստացված եկամուտները |
0127 |
|
- հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտները |
0128 |
|
Ընդամենը այլ եկամուտները (0121-ից 0128 տողերի հանրագումարը) |
0130 |
|
գ) արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները |
|
|
Ընդամենը արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները |
0140 |
|
Ընդամենը հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները` եկամուտների հանրագումարը (տող 0110 + տող 0120 + տող 0130 + տող 0140) |
0100 |
|
- այդ թվում` հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով |
0100Ա |
|
2. Համախառն եկամտից նվազեցումները |
|
|
2.1. Ստորաբաժանման միջոցով կատարված ծախսերը |
|
|
ա) իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը |
0201 |
( ) |
բ) իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը |
0202 |
( ) |
գ) իրացված ծառայությունների (այդ թվում` միջնորդական գործունեության) հետ անմիջականորեն կապված ծախսերը |
0203 |
( ) |
դ) այլ ուղղակի ծախսեր |
0204 |
( ) |
Ընդամենը ստորաբաժանման միջոցով կատարված ուղղակի ծախսերը (0201-ից 0204 տողերի հանրագումարը) |
0205 |
( ) |
ա) գործունեության հետ կապված վարչական ծախսերը |
0206 |
( ) |
բ) ապրանքների, սեփական արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների իրացման հետ կապված ծախսերը |
0207 |
( ) |
գ) ոչ արտադրական այլ ծախսերը |
0208 |
( ) |
դ) ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը |
0209 |
( ) |
Ընդամենը ստորաբաժանման միջոցով կատարված ժամանակաշրջանի ծախսերը (0206-ից 0209 տողերի հանրագումարը) |
0210 |
( ) |
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման ծախսերը (տող 0205 + տող 0210) |
0220 |
( ) |
2.2. Ստորաբաժանման միջոցով կրած կորուստները | ||
ա) պատահական կորուստները |
0221 |
( ) |
բ) բնական կորուստները |
0222 |
( ) |
գ) փաստացի այլ կորուստները |
0223 |
( ) |
դ) բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող կորուստները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, 21-րդ հոդված, 2-րդ մաս) |
0224 |
( ) |
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման կորուստները (0221-ից 0224 տողերի հանրագումարը) |
0225 |
( ) |
2.3. Ստորաբաժանման այլ նվազեցումները | ||
ա) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող 3 տարիներում ավելի (պակաս) ցույց տրված եկամուտը (նվազեցումը) |
0226 |
( ) |
- այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված |
0226Ա |
( ) |
բ) բարեգործական հատկացումները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, 23-րդ հոդված, «ա» կետ) |
0227 |
( ) |
գ) վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված |
0228 |
( ) |
դ) այլ նվազեցումները |
0229 |
( ) |
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման այլ նվազեցումները (0226-ից 0229 տողերի հանրագումարը) |
0230 |
( ) |
Ընդամենը համախառն եկամտից ստորաբաժանման նվազեցումները (տող 0220 + տող 0225 + տող 0230) |
0240 |
( ) |
2.4. Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար` | ||
ա) կատարված ծախսերը (բաշխված ծախսեր) |
0241 |
( ) |
բ) կրած կորուստները (բաշխված կորուստներ) |
0242 |
( ) |
Ընդամենը ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերը և կորուստները (տող 0241 + տող 0242) |
0245 |
( ) |
Ընդամենը ոչ ռեզիդենտի հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից նվազեցումները (տող 0240 + տող 0245) |
0200 |
( ) |
- այդ թվում` հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով |
0200Ա |
( ) |
3. Հարկվող շահույթը (հարկային վնասը) | ||
ա) առանց ստուգման արդյունքների ((տող 0100 - տող 0100Ա - տող 0106Ա) + (տող 0200 - տող 0200Ա - 0226Ա)) |
0301 |
( ) |
բ) ստուգման արդյունքները (տող 0106Ա + տող 0226Ա) |
0302 |
( ) |
գ) ներառյալ ստուգման արդյունքները (տող 0301 + տող 0302) |
0300 |
( ) |
4. Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները | ||
ա) արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները |
0401 |
( ) |
բ) հարկվող շահույթի նվազեցման այլ արտոնությունները |
0402 |
( ) |
Ընդամենը հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները (տող 0401 + տող 0402) |
0400 |
( ) |
5. Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները (տող 0300 + տող 0400) |
0500 |
( ) |
_____________________________________________________________
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, |
ՈՐ ՍՈՒՅՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆՇՎԱԾ ԲՈԼՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ ՃՇԳՐԻՏ ԵՆ |
Կ.Տ. |
__________________ |
___ ____________ 200_թ.
_____________________________________________________________
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է
Կ.Տ. |
__________________ |
___ ____________ 200_թ.
|
(Հայտարարագիրը խմբ. 21.06.04 N 1-05/9-Ն)
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
Տարեկան եկամուտների մասին հայտարարագրի լրացման (հաշվարկում թվային տվյալները լրացվում են հազար դրամներով, իսկ հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ)
Տարեկան եկամուտների մասին հայտարարագրում (այսուհետ` Հայտարարագիր) նշվում են.
- «Փաստաթղթի համարը» մասում` հարկային մարմնում հարկ վճարողի (ոչ ռեզիդենտ կազմակերպության) առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը,
- «Հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը» մասում` հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը,
- «Ոչ ռեզիդենտի գրանցման (ինկորպորացիայի) երկիրը» մասում` այն պետությունը, որի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտը ստեղծվել է, գրանցվել է (ինկորպորացվել),
- «Ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում» մասում` ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում,
- «Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Հայաստանի Հանրապետությունում» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Հայաստանի Հանրապետությունում,
- «ՀՎՀՀ» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հարկ վճարողի հաշվառման համարը,
- «Հեռախոսի համարը» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ղեկավարի կամ ոչ ռեզիդենտի լիազորված անձի հեռախոսի համարը,
- «Հաշվետու տարի» մասում` այն տարին, որի համար լրացվում է Հայտարարությունը,
- «Ներկայացման ամսաթիվը» մասում` ոչ ռեզիդենտի կողմից հարկային մարմին Հայտարարագիր ներկայացնելու ամսաթիվը:
Հայտարարագրի վերջին էջի համապատասխան մասը ստորագրվում է ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ղեկավարի (կամ ոչ ռեզիդենտի լիազորված անձի) կողմից և կնքվում է ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կնիքով:
1. Հայտարարագրի 1-ին բաժնում («Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները») ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացված եկամուտները` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ, 24-րդ, 42-րդ, 43-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան: Այս բաժնում չեն ներառվում Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարրերը:
1.1. Հայտարարագրի 1.1 ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները») ցույց են տրվում հայաստանյան աղբյուրներից անմիջականորեն ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից ստացված եկամուտները:
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0101 տող` ապրանքների իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը):
0102 տող` արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը):
0103 տող` ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը):
0104 տող` օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված միջնորդական գործունեությունից ստացված եկամուտները (իրացումից հասույթը):
0105 տող` կառավարման, ֆինանսական և ապահովագրական ծառայություններից ստացված եկամուտները, որոնք ներառվում են ստորաբաժանման ծախսերում:
0106 տող` հաշվետու տարում հայտնաբերված (այդ թվում` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում պակաս ցույց տված եկամուտները կամ ավելի ցույց տված նվազեցումները:
0106Ա տող` ստուգմամբ հայտնաբերված` հաշվետու տարվանը նախորդող 3 տարիներում պակաս ցույց տված եկամուտները կամ ավելի ցույց տված նվազեցումները (անկախ այդ եկամուտների և նվազեցումների տեսակից կամ հաշվապահական հաշվառմանը համապատասխան դրանց որպես եկամուտ կամ ծախս ճանաչումից):
0107 տող` ՀՀ տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված կամ (վերա)մշակված ապրանքներից (արտադրանքից) ստացված եկամուտները:
0108 տող` ստորաբաժանման միջոցով ստացված այլ եկամուտները:
0110 տող` ստորաբաժանման միջոցով հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները` որպես 0101-ից 0108 տողերի (բացառությամբ` 0106Ա տողի) հանրագումար:
1.2. Հայտարարագրի 1.2 ենթաբաժնում («Ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները») ցույց են տրվում հայաստանյան աղբյուրներից անմիջականորեն ոչ ռեզիդենտի կողմից ստացված եկամուտները (պասիվ եկամուտներ, այլ եկամուտներ, արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտներ):
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0111 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված շահաբաժինները:
0112 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված տոկոսները:
0113 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված ռոյալթիները:
0114 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված վարձավճարները:
0115 տող` Հայաստանում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ոչ ստորաբաժանման միջոցով ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը:
0116 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված այլ պասիվ եկամուտները:
0120 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված բոլոր պասիվ եկամուտները` որպես 0111-ից 0116 տողերի հանրագումար:
0121 տող` կառավարման ծառայությունների դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները:
0122 տող` ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին տրամադրված ծառայությունների դիմաց ստացված եկամուտները:
0123 տող` բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները:
0124 տող` ապահովագրական հատուցումները:
0125 տող` ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարները:
0126 տող` վերաապահովագրական վճարները:
0127 տող` միջնորդության պայմաններով ապրանքները օտարերկրյա պետություններից ներկրելու և Հայաստանում իրացնելու դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները:
0128 տող` ոչ ստորաբաժանման միջոցով հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտները:
0130 տող` ոչ ստորաբաժանման միջոցով հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտների ընդհանուր գումարը` որպես 0121-ից 0128 տողերի հանրագումար:
0140 տող` ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները:
0100 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած բոլոր եկամուտները` որպես 0110, 0120, 0130 և 0140 տողերի հանրագումար: Այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում ստացվող եկամուտները: Այդ տողում չեն ներառվում «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված` պարզեցված հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում ստացվող եկամուտները:
0100Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները:
2. Հայտարարագրի 2-րդ բաժնում («Համախառն եկամտից նվազեցումները») ցույց են տրվում հաշվետու տարում ոչ ռեզիդենտի հայաստանյան աղբյուրներից ստացած եկամուտներից կատարված` Օրենքի 9-րդ և 56-րդ հոդվածներում թվարկված նվազեցումները (ծախսեր (այդ թվում` բաշխված ծախսեր), կորուստներ (այդ թվում` բաշխված կորուստներ), այլ նվազեցումներ):
2.1. Հայտարարագրի 2.1 ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով կատարված ծախսերը») ցույց են տրվում հաշվետու տարում ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից անմիջականորեն կատարված` հայաստանյան աղբյուրներից ստորաբաժանման միջոցով անմիջականորեն ստացված եկամուտներից նվազեցվող ծախսերը` Օրենքի 10-րդ, 12-17-րդ, 19-րդ, 32-րդ, 42-րդ և 56-րդ հոդվածներին համապատասխան: Այս ենթաբաժնում չեն ներառվում Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ծախս չհամարվող տարրերը և 16-րդ հոդվածի համաձայն համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը:
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0201 տող` իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը (ապրանքների իրացման համապատասխան):
0202 տող` իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը (արտադրանքի իրացման համապատասխան):
0203 տող` մատուցված ծառայություններից, միջնորդական գործունեությունից ստացված եկամուտների հետ անմիջականորեն կապված ծախսերը (ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության իրացման համապատասխան):
0204 տող` այլ ուղղակի ծախսեր:
0205 տող` իրացված ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, մատուցված ծառայությունների, միջնորդական գործունեության հետ անմիջականորեն կապված ծախսերը (ուղղակի ծախսերը)` որպես 0201-ից 0204 տողերի հանրագումար:
0206 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գործունեության հետ կապված վարչական ծախսերը:
0207 տող` ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների, միջնորդության իրացման հետ կապված ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ծախսերը:
0208 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված ոչ արտադրական այլ ծախսերը:
0209 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը:
0210 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված վարչական, իրացման և ոչ արտադրական այլ ծախսերը, ինչպես նաև ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի (ժամանակաշրջանի ծախսերը)` որպես 0206-ից 0209 տողերի հանրագումար:
0220 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված ուղղակի և ժամանակաշրջանի ծախսերը` որպես 0205 և 0210 տողերի հանրագումար:
2.2. Հայտարարագրի 2.2 ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով կրած կորուստները») ցույց են տրվում հաշվետու տարում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից ստացված եկամուտներից նվազեցվող (փաստաթղթերով հիմնավորված) փաստացի կորուստները` Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան:
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0221 տող` գույքի պատահական կորուստները:
0222 տող` գույքի բնական կորուստները (ՀՀ կառավարության 29.04.1999 թ. «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշման համաձայն բնական կորստի չափերը հաստատում են նախարարությունները` համաձայնեցնելով ՀՀ ԿԱ ՀՊԾ հետ):
0223 տող` գույքի փաստացի այլ կորուստները (փաստացի այլ կորուստների չափերը սահմանում է ՀՀ կառավարությունը):
0224 տող` գույքի բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող (այդ թվում` այդպիսի չափեր սահմանված չլինելու դեպքում) կորուստները (վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին կառուցելու դեպքում, վնաս պատճառած անձին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում, անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում):
0225 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գույքի փաստացի կորուստները` որպես 0221-ից 0224 տողերի հանրագումար:
2.3. Հայտարարագրի 2.3 ենթաբաժնում («Ստորաբաժանման այլ նվազեցումները») ցույց են տրվում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումները` Օրենքի 18-րդ, 20-րդ, 23-րդ, 27-29-րդ և 32-րդ հոդվածներին համապատասխան:
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0226 տող` հայտնաբերված (այդ թվում` ստուգմամբ)` հաշվետու տարվանը նախորդող 3 տարիներում ավելի ցույց տված եկամուտները կամ պակաս ցույց տված նվազեցումները:
0226Ա տող` ստուգմամբ հայտնաբերված` հաշվետու տարվանը նախորդող 3 տարիներում ավելի ցույց տված եկամուտները կամ պակաս ցույց տված նվազեցումները (անկախ այդ եկամուտների և նվազեցումների տեսակից կամ հաշվապահական հաշվառմանը համապատասխան դրանց որպես ծախս կամ եկամուտ ճանաչումից):
0227 տող` ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցները, նրանց մատուցված ծառայությունների արժեքը (հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների 0.25%-ի սահմաններում):
0228 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանումում վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների 150%-ը` Օրենքի 38-րդ հոդվածի համաձայն:
0229 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումները:
0230 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0226-ից 0229 տողերի (բացառությամբ` 0226Ա տողի) հանրագումար:
0240 տող` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից անմիջականորեն կատարված նվազեցումները` որպես 0220, 0225 և 0230 տողերի հանրագումար:
2.4. Հայտարարագրի 2.4 ենթաբաժնում («Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար») ցույց են տրվում ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերը և կորուստները` Օրենքի 56-րդ հոդվածին համապատասխան:
0241 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերը:
0242 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված կորուստները:
0245 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերի և կորուստների ընդհանուր գումարը` որպես 0241-ից 0242 տողերի հանրագումար:
0200 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից կատարված նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0240 և 0245 տողերի հանրագումար: Այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում կատարված նվազեցումները: Այդ տողում չեն ներառվում «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված` պարզեցված հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում կատարված ծախսերը:
0200Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները:
3. Հայտարարագրի 3-րդ բաժնում («Հարկվող շահույթը (հարկային վնասը)») ցույց է տրվում ոչ ռեզիդենտի հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը):
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0301 տող` շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը կամ հարկային վնասը (առանց ստուգման արդյունքների)` որպես 0100 և (0100Ա, 0106Ա) տողերի տարբերության ու 0200 և (0200Ա, 0226Ա) տողերի տարբերության հանրագումար:
0302 տող` ստուգման արդյունքները` որպես 0106Ա և 0226Ա տողերի հանրագումար:
0300 տող` շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը կամ հարկային վնասը (ներառյալ` ստուգման արդյունքները)` որպես 0301 և 0302 տողերի հանրագումար:
4. Հայտարարագրի 4-րդ բաժնում («Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») ցույց են տրվում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնության գումարները: Այս բաժինը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում:
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0401 տող` արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտների գումարը` Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:
0402 տող` հարկվող շահույթի նվազեցման այլ արտոնությունների գումարը: 0400 տող` հարկվող շահույթի նվազեցման արտոնությունների գումարը` որպես 0401-ից 0402 տողերի հանրագումար:
5. Հայտարարագրի 5-րդ բաժնում («Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») և 0500 տողում ցույց է տրվում հաշվետու տարվա հարկվող շահույթը (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնությունները)` որպես 0300 և 0400 տողերի հանրագումար, կամ հարկային վնասը` 0300 տողում նշված գումարի չափով:
6. Հարկային մարմնի կողմից հայտարարագրում լրացվում են.
0610 տող` հաշվետու տարվա շահութահարկի գումարը (այդ թվում` շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնության կիրառման արդյունքում առաջացած շահութահարկի գումարները):
0620 տող` հաշվետու տարվա շահութահարկի նվազեցման արտոնությունների գումարները:
0630 տող` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարների հանրագումարը:
0640 տող` հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարը:
0650 տող` հաշվետու տարում շահութահարկի կանխավճարների վճարված գումարների հանրագումարը:
0660 տող` հաշվետու տարում հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահվող (գանձվող) շահութահարկի գումարների հանրագումարը:
0600Ա տող` հաշվետու տարվա արդյունքներով ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկի գումարը` որպես 0610 տողի և 0620 տողի, 0640 տողի (0630 և 0650 տողերի տարբերության), 0660 տողի հանրագումարի դրական տարբերություն:
0600Բ տող` հաշվետու տարվա արդյունքներով ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ պետական բյուջեից հաշվանցման կամ վերադարձման ենթակա շահութահարկի գումարը` որպես 0610 տողի և 0620 տողի, 0640 տողի (0630 և 0650 տողերի տարբերության), 0660 տողի հանրագումարի բացասական տարբերություն:
(Ցուցումները խմբ. 21.06.04 N 1-05/9-Ն)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
-------------------------------------------------------------------------------%----------------------------------
ԵՆԹԱԿԱ Է ՎՃԱՐՄԱՆ ՄԻՆՉԵՎ ___ ______________ 199 թ. |
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
«ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ» ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վճարման ծանուցագրի առաջին մասը (կտրման գծից վերև գտնվող) նախատեսված է տարածքային հարկային տեսչության համար, իսկ երկրորդ մասը (կտրման գծից ներքև գտնվող) տրվում է հարկատուին (ոչ ռեզիդենտին):
Վճարման ծանուցագիրը լրացվում է տարածքային հարկային տեսչության կողմից:
Վճարման ծանուցագիրը ոչ ռեզիդենտին է ներկայացվում հայտարարագիրը ներկայացվելուց 10 օրվա ընթացքում:
ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Վճարման ծանուցագրի վերևի վանդակում լրացվում է այն տարածքային հարկային տեսչությունը, որում ոչ ռեզիդենտը հաշվառման է կանգնված և որին հայտարարագիրը ներկայացվել էր:
Վճարման ծանուցագրի վերնագրում լրացվում են փաստաթղթի հերթական համարը և այն տարեթիվը, որի համար հաշվարկված է շահութահարկի վերջնական գումարը:
Վճարման ծանուցագրի վերնագրի տակ գտնվող 3 վանդակներում համապատասխանաբար լրացվում են հետևյալ տեղեկությունները:
- հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը,
- հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
- այն պետությունը, որի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտը ստեղծվել է, գրանցվել (ինկորպորացվել):
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿ
Համապատասխանորեն են լրացվում.
1-ին վանդակ` շահութահարկի գումարը հաշվետու տարվա համար:
2-րդ վանդակում` հաշվետու տարվա արդյունքներով բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը (2-րդ վանդակի լրացման դեպքում 3-րդ վանդակը չի լրացվում):
3-րդ վանդակում` հաշվետու տարվա արդյունքներով պակասեցման կամ բյուջեից հետ վերադարձման ենթակա գումարը (3-րդ վանդակի լրացման դեպքում 2-րդ վանդակը չի լրացվում):
Վճարման ծանուցագրի վերևի մասը ամրագրվում է համապատասխան տարածքային հարկային տեսչության պետի ստորագրությամբ` նշելով լրացման ամսաթիվը, և կնիքով: Ընդ որում կնիքը պետք է դրված լինի այնպես, որպեսզի կնիքի մի մասը լինի նաև վճարման ծանուցագրի ներքևի` հարկատուին տրվող, մասի վրա:
ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Վճարման ծանուցագրի երկրորդ մասում լրացվում են նույն այն տեղեկությունները, ինչ որ վճարման ծանուցագրի առաջին մասում: Վճարման ծանուցագրի երկրորդ մասում նշվում է նաև բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարի վճարման ամսաթիվը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
|
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎՃԱՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՏԵՂԵԿԱՆՔԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տեղեկանքի վերևի վանդակում նշվում է այն տարածքային հարկային տեսչության անվանումը, որում ոչ ռեզիդենտը հաշվառման է կանգնված:
«Փաստաթղթի հերթական համարը» վանդակը լրացվում է տարածքային հարկային տեսչության կողմից:
Առաջին բաժնի 3 վանդակներում համապատասխանորեն լրացվում են հետևյալ տեղեկությունները`
- հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը,
- ոչ ռեզիդենտի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
- այն պետությունը, որի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտը ստեղծվել (ինկորպորացվել) է:
Երկրորդ բաժնում նշվում է այն հաշվետու տարին, որի համար տեղեկանքը ներկայացվում է: Այնուհետև`
1-ին վանդակում-հաշվետու տարվա հաշվարկված շահութահարկի գումարը,
2-րդ վանդակում-արտոնություններից օգտվելու հետևանքով ՀՀ պետական բյուջե չվճարված շահութահարկի գումարը (ա-դ կետերում նշելով կոնկրետ արտոնությունից օգտվելու հետևանքով չվճարված գումարը),
3-րդ վանդակում-ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված շահութահարկի գումարը (սույն գումարում չեն ներառվում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից աղբյուրի մոտ պահված (գանձված) շահութահարկի գումարները:
Տեղեկանքը ամրագրվում է տարածքային հարկային տեսչության պետի ստորագրությամբ և կնիքով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
4 փետրվարի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 43990019