ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
01.09.1998 թ. |
N 126 |
«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ»-Ը ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՀՀ քաղաքաշինության մասին» օրենքի 21-րդ հոդվածի և ՀՀ Նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «ՀՀ քաղաքաշինական գործունեության լիցենզավորման հրահանգ»-ը և «Քաղաքաշինական գործունեության ոլորտների մեջ ընդգրկված աշխատանքների տեսակների ցանկ»-ը:
2. Սույն հրամանով հաստատված փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:
Նախարար` |
Ֆ. Փիրումյան |
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության լիցենզավորումն իրականացվում է համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի և նպատակաուղղված է քաղաքաշինության բնագավառում սպառողների շահերն ու իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև պահպանելու քաղաքաշինական օբյեկտների շահագործման անվտանգությունն ու շրջակա միջավայրը:
1.2. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման են ենթակա գործունեության հետևյալ ոլորտները`
ա) քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (ինժեներական հետազննում, նախագծում և փորձաքննություն).
բ) շինարարության իրականացում (շինմոնտաժային աշխատանքներ, շենքերի ու շինությունների տեխնիկական հետազոտում և որակի տեխնիկական հսկողություն).
գ) միջնորդային ծառայություններ:
1.3. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար սույն հրահանգով տրված լիցենզիաները գործում են ՀՀ ամբողջ տարածքում:
1.4. Լիցենզավորման սուբյեկտներ են համարվում ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացնող կամ դրա մտադրությունն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք:
1.5. Օտարերկրյա պետությունների ֆիզիկական կամ իրավաբանական անձինք ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեությամբ կարող են զբաղվել սույն կարգով լիցենզիաներ ձեռք բերելուց հետո, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան չի նախատեսվում:
1.6. Օտարերկրյա պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց` համապատասխան երկրներում ստացած լիցենզիաների ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է համապատասխան երկրների հետ կնքած ՀՀ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերով:
1.7. Առանց սույն հրահանգի համապատասխան ստացված լիցենզիաների ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացնող կազմակերպությունները, ձեռնարկությունները, տնտեսավարող մյուս սուբյեկտներն ու անհատ քաղաքացիները կրում են պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.8. Մինչև սույն հրահանգի ուժի մեջ մտնելը, քաղաքաշինության նախարարության լիցենզավորման կենտրոնի կողմից տրված նախկին կոդերով լիցենզիաները ուժի մեջ են, մինչև իրենց ժամկետի լրանալը:
2. Լիցենզավորման համակարգը
2.1. ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեության պետական լիցենզավորումն իրականացվում է ՀՀ քաղաքաշինության նախարարության լիցենզավորման կենտրոնի (հետայսու կենտրոնի) կողմից:
2.2. Կենտրոնը անհրաժեշտության դեպքում կազմավորում է փորձագիտական հանձնաժողովներ կամ հավատարմագրում է փորձագիտական կազմակերպությունների և անհատ անձանց` քաղաքաշինական գործունեության առանձնահատուկ տեսակներով զբաղվելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալու նպատակով:
2.3. Քաղաքաշինական գործունեության առանձնահատուկ տեսակների ցանկը սահմանվում և փոփոխվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից` կենտրոնի ներկայացմամբ:
2.4. Կենտրոնի պետը աշխատանքի է նշանակվում և ազատվում է աշխատանքից ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով:
2.5. Կենտրոնի կանոնադրությունը և փորձագիտական հանձնաժողովների կանոնակարգը հաստատվում են ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից:
2.6. Կենտրոնն իրականացնում է հետևյալ գործառնությունները.
ա) նախապատրաստում և մշակում է ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեության լիցենզավորմանն առնչվող նորմատիվ փաստաթղթեր և մեթոդական ցուցումներ և ներկայացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը.
բ) քաղաքաշինական գործունեության` լիցենզավորման ենթակա տեսակների ցանկում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ՀՀ քաղաքաշինության նախարարությանը.
գ) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով կայացնում է որոշումներ` լիցենզիաների գործողության դադարեցման վերաբերյալ.
դ) համակարգում է փորձագիտական հանձնաժողովների գործունեությունը.
ե) լիցենզիաներ է տալիս հայտատուներին.
զ) իրականացնում է խորհրդատվական ծառայություններ` լիցենզավորման բոլոր սուբյեկտների համար.
է) լիցենզավորման համակարգի վերաբերյալ ստեղծում է համակարգչային տվյալների բանկ.
ը) հրատարակում է ինֆորմացիոն թերթիկներ` հայտատուներին լիցենզիաներ տրամադրելու, ինչպես նաև լիցենզիաների գործողության կասեցման կամ դադարեցնելու մասին.
թ) իրականացնում է վերահսկողություն լիցենզիայում նշված հատուկ պահանջների կատարման, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից կենտրոն ներկայացված փաստաթղթերի իսկությունը պարզելու ուղղությամբ:
3. Լիցենզավորման կազմակերպումը
3.1. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները կենտրոն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) սահմանված ձևի հայտ (ձև N 1).
բ) ձեռնարկության (կազմակերպության) կանոնադրությունը (հիմնադիր փաստաթուղթը), որտեղ պետք է ամրագրված լինեն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները (տեսակը).
գ) տվյալներ ձեռնարկության (կազմակերպության) մասնագիտական կազմի մասին (այդ թվում նրանց մոտ լիցենզիայի առկայությունը) (ձև N 2).
դ) նախկինում կատարված աշխատանքների (ծառայությունների) վավերացված ցանկ` (ձև N 3).
ե) տուրքի չափի վճարը հավաստող անդորրագիր:
3.2. Ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուները քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար կենտրոն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) սահմանված ձևի հայտ (ձև N 4).
բ) կրթության վկայական (պատճենը).
գ) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային ստաժի մասին.
դ) նախկինում կատարված աշխատանքների (ծառայությունների) ցանկ (ձև N 3).
ե) տուրքի չափի վճարը հավաստող անդորրագիր:
3.3. Հայտատուները պատասխանատվություն են կրում կենտրոն ներկայացված փաստաթղթերի հավաստիության համար:
3.4. Կենտրոնը պարտավոր է լիցենզիա տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշում ընդունել հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետում:
3.5. Լիցենզիան կամ հայտը մերժելու մասին որոշումը հայտատուին է հանձնվում որոշումն ընդունելուց հետո 3-օրյա ժամկետում:
3.6. Ըստ գործունեության ոլորտների տարբեր տեսակների ստացվող լիցենզիաների քանակը չի սահմանափակվում:
3.7. Լիցենզավորման համար վճարվող գումարի չափը որոշվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Պետական տուրքը վճարվում է քաղաքաշինական գործունեության լիցենզավորման ենթակա ոլորտների յուրաքանչյուր ենթաբաժնի համար` անկախ գործունեության տեսակների քանակից:
3.8. Լիցենզիաների գործողության ժամկետ է սահմանվում 3 տարին:
3.9. Առաջին անգամ լիցենզավորվող սուբյեկտների համար սահմանվում են հետևյալ լրացուցիչ պայմանները.
ա) Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող հայտատուների համար լիցենզավորման պայման է հանդիսանում տվյալ բնագավառում (մասնագիտությամբ) առնվազն 2 տարվա գործունեության (աշխատանքային ստաժի) առկայությունը կամ մասնագիտական տեստավորման դրական արդյունքը.
բ) որակի տեխնիկական հսկողություն և շենքերի ու շինությունների տեխնիկական հետազոտում իրականացնելու մտադրություն ունեցող հայտատուների համար լիցենզավորման պայման է հանդիսանում տվյալ բնագավառում (մասնագիտությամբ) առնվազն 5 տարվա գործունեության (աշխատանքային ստաժի) առկայությունը:
3.10. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, շինմոնտաժային աշխատանքների իրականացման և միջնորդային ծառայությունների բնագավառում, հայտեր են ընդունվում միայն իրավաբանական անձանցից:
3.11. Համալիր նախագիծ բաց թողնելու իրավունք ունեն իրավաբանական անձինք, որոնք պետք է ունենան կամ քաղաքաշինական փաստաթղթերի մշակման բոլոր անհրաժեշտ բաժինների լիցենզիաներ, կամ միջնորդային ծառայությունների գծով համապատասխան լիցենզիա:
3.12. Շինարարության տեխնիկական հսկողություն և կառույցների տեխնիկական հետազոտում իրականացնելու մտադրություն ունեցող իրավաբանական անձ հանդիսացող հայտատուների մասնագիտական կազմը բաղկացած պետք է լինի միայն լիցենզավորված ֆիզիկական անձանցից:
3.13. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և շինարարության տեխնիկական հսկողության բնագավառում բացառության կարգով կենտրոն են ներկայացվել բարձրագույն կրթություն չունեցող, բայց տվյալ բնագավառում հարուստ փորձ ձեռք բերած միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող ֆիզիկական անձանց հայտերը:
3.14. Նախագծերի փորձաքննություն իրականացնելու համար հայտեր ներկայացրած իրավաբանական անձինք պետք է համալրված լինեն բավարար մասնագիտական որակավորում և ստաժ ունեցող, անհրաժեշտ որակներ դրսևորած ֆիզիկական անձանցից, որոնց ներկայությունը փորձագիտական հանձնաժողովներում հայտի քննարկման ժամանակ պարտադիր է:
3.15. Շինմոնտաժային աշխատանքներ իրականացնելու համար հայտ ներկայացված կազմակերպության ղեկավարը, կամ գլխավոր ինժեները պետք է ունենան շինարարական կրթություն:
3.16. Լիցենզիա ստանալուց հետո, եթե իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտի մասնագիտական կազմում կատարվում է փոփոխություն, ապա այդ մասին անպայման իրազեկվում է լիցենզավորման կենտրոնը:
3.17. Սահմանված ձևի լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը, տրման օրը, գործողության ժամկետը, լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (ազգանունը, անունը), փոստային հասցեն, քաղաքաշինական գործունեության տեսակները` համապատասխան կոդերով, ինչպես նաև լրացուցիչ պայմաններ:
3.18. Լիցենզիաները տրվում են քաղաքաշինության նախարարի կողմից լիազորված համապատասխան տեղակալի և կենտրոնի պետի ստորագրությամբ և վավերացվում են նախարարության կնիքով:
3.19. Լիցենզիայի գործողության սկիզբ է համարվում կենտրոնի կողմից այդ մասին որոշում կայացնելու օրը:
3.20. Լիցենզիան ուժի մեջ է մտնում անհատ ձեռներեցի կամ ձեռնարկությունը Պետռեգիստրում գրանցվելուց հետո:
3.21. Լիցենզավորված սուբյեկտներին արգելվում է զբաղվել լիցենզավորման ենթակա, սակայն լիցենզիայում չնշված լիցենզավորման ենթակա այլ գործունեությամբ:
3.22. Լիցենզիա ստանալու մասին հայտը կենտրոնի կողմից կարող է մերժվել հետևյալ դեպքերում.
ա) երբ հայտատուն չունի մասնագիտական որակավորում (բավարար մասնագիտական բազա) կամ նրա կողմից իրականացված աշխատանքները չեն բավարարում նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և ստանդարտների պահանջներին.
բ) ձեռնարկության (կազմակերպության) հիմնադիր փաստաթղթերում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների բացակայության դեպքում.
գ) կեղծված կամ (և) իրականությանը չհամապատասխանող տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու պատճառով:
3.23. Մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառը և դրա իրավական հիմքերը:
3.24. Մերժված սուբյեկտներից լիցենզիա ստանալու համար նոր հայտ ընդունվում է ոչ շուտ, քան մերժման որոշումից 3 ամիս անց:
3.25. Աննպատակահարմարության հիմնավորումով լիցենզիայի հայտի մերժումն արգելվում է:
3.26. Մերժման մասին որոշման պատճենը ստանալուց հետո, 30 օրվա ընթացքում հայտատուն իրավունք ունի այն բողոքարկել դատարան:
3.27. Հայտատուի կողմից լիցենզիան կորցնելու դեպքում տրվում է կրկնօրինակը` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված գումարը պետական բյուջե մուծելուց հետո:
4. Լիցենզիաների գործողության կասեցումը կամ դադարեցումը
4.1. Լիցենզիայի գործողության դադարեցնելու դեպքերն ու կարգը, ինչպես նաև ժամկետները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ:
4.2. Լիցենզիաների գործողության կասեցման կամ դադարեցման մասին որոշումներն ընդունվում են կենտրոնի կողմից` քաղաքաշինական պետական տեսչության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, փորձաքննության մարմինների, դատաքննչական մարմինների, շինարարությունում տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտների, պատվիրատուների ու սպառողների միջնորդագրերի հիման վրա:
4.3. Կենտրոնը սույն հրահանգի 4.2 կետում նշված սուբյեկտների կողմից միջնորդագրեր ստանալիս 15-օրյա ժամկետում (անհրաժեշտության դեպքում փորձագիտական հանձնաժողովների, կամ փորձագիտական կազմակերպությունների, կամ անհատ փորձագետների եզրակացության հիման վրա) կայացնում է որոշում լիցենզիաների գործողությունը կասեցնելու, դադարեցնելու կամ միջնորդագիրը մերժելու վերաբերյալ:
4.4. Լիցենզիայի գործողության կասեցումը չի ազդում լիցենզիայի գործողության ընդհանուր ժամկետի վրա:
4.5. Լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում համապատասխան սուբյեկտներից նոր լիցենզիայի հայտերը ընդունվում են ընդհանուր կարգով:
4.6. Լիցենզիաների գործողության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ հարցերի քննարկման ընթացքում լիցենզավորված սուբյեկտներն իրավունք ունեն ծանոթանալ իրենց գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին, ինչպես նաև ներկա գտնվել հարցի քննարկմանը:
4.7. Լիցենզավորված սուբյեկտների բացակայությամբ նրանց լիցենզիաների գործողության կասեցման կամ դադարեցման մասին որոշումները կարող են ընդունվել միայն այն պարագայում, երբ նրանք ծանուցում ստանալով հանդերձ երկու անգամից ավել չեն ներկայացել հարցի քննարկմանը:
4.8. Լիցենզիաների գործողության կասեցման, դադարեցման կամ այդ մասին միջնորդագիրը մերժելու մասին կենտրոնը ծանուցում է (3 օրվա ընթացքում) լիցենզավորված, ինչպես նաև միջնորդագիր ներկայացնող սուբյեկտներին, միաժամանակ զանգվածային լրատվության միջոցներով և (կամ) ինֆորմացիոն թերթիկներով տեղյակ է պահում հասարակությանը կայացրած որոշումների մասին:
4.9. Կենտրոնի կայացրած որոշումները կարող են բողոքարկվել դատարանում:
4.10. Մինչև դատարանի վճռի կայացումը կենտրոնի որոշումները մնում են ուժի մեջ:
4.11. Կենտրոնի կայացրած որոշմամբ լիցենզավորված սուբյեկտներին պատճառված վնասները ենթակա են փոխհատուցման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաստատված է |
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
1. |
Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում | |
1.1*. |
Ինժեներական հետազննումներ | |
1.1.1 | Ինժեներա-գեոդեզիական հետազննումներ | |
1.1.1.01. | Հիմնային գեոդեզիական ցանցերի կառուցում (զարգացում) | |
1.1.1.02. | Օդալուսանկարահանույթային աշխատանքներ | |
1.1.1.03. | Օդալուսանկարատեղագրական հանույթներ | |
1.1.1.04. | Ֆոտոթեոդոլիտային հանույթ | |
1.1.1.05. | Ստերեոֆոտոգրամետրիական աշխատանքներ | |
1.1.1.06. | 1 : 5000 - 1 ։ 200 մասշտաբների տեղագրական հանույթներ | |
1.1.1.07. | Ստորգետնյա կառույցների և հաղորդագծերի հանույթներ | |
1.1.1.08. | Գծային աշխատանքներ | |
1.1.1.09. | Քարտեզագրական (տեղագրական) աշխատանքներ | |
1.1.1.10. | Ինժեներա-երկրաբանական հորերի, գեոֆիզիկական և այլ հետազննումների կետերի իրականության մեջ արտահայտման և տեղակապման գեոդեզիական աշխատանքներ | |
1.1.1.11. | Երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում | |
1.1.2*. | Ինժեներա-երկրաբանական հետազննումներ | |
1.1.2.01. | Ինժեներա-երկրաբանական տեղաճշտում և հանույթ | |
1.1.2.02. | Ինժեներա-հիդրոլոգիական աշխատանքներ | |
1.1.2.03. | Հորատման աշխատանքներ | |
1.1.2.04. | Լեռնա-հորատանցման աշխատանքներ | |
1.1.2.05. | Գեոֆիզիկական աշխատանքներ | |
1.1.2.06. | Փորձա-ֆիլտրացիոն աշխատանքներ | |
1.1.2.07. | Հիդրոերկրաբանական հետազոտում | |
1.1.2.08. | Ստացիոնար դիտարկումներ | |
1.1.2.09. | Բնահողերի լաբորատոր հետազոտում և բնահողերի դաշտային հետազոտում | |
1.1.2.10. | Սեյսմիկ միկրոշրջանացման աշխատանքներ | |
1.1.3. | Ինժեներա-էկոլոգիական հետազննում | |
1.1.4*. | Գեոդեզիական աշխատանքներ շինհրապարակում | |
1.1.4.01. | Շինարարության համար գեոդեզիական հիմքի ստեղծում | |
1.1.4.02. | Շենքի (կառույցի) ներքին նշահարման ցանցի ստեղծում | |
1.1.4.03. | Շենքերի (կառույցների) երկրաչափական պարամետրերի ճշտում | |
գեոդեզիական վերահսկողության և կատարողական հանույթների կատարողական գեոդեզիական փաստաթղթերի կազմումով | ||
1.1.4.04. | Հիմքերի, շենքերի (կառույցների) և նրանց մասերի կոնստրուկցիաների դեֆորմացիաների գեոդեզիական չափումներ | |
1.2. | Նախագծում | |
1.2.1*. | Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակում | |
1.2.1.01. | Քաղաքաշինական հայեցակարգեր | |
1.2.1.02. | Տարաբնակեցման, բնօգտագործման, արտադրողական ուժերի տարածքային կազմակերպման գլխավոր ուրվագծեր | |
1.2.1.03. | Քաղաքաշինական կանխատեսումներ և ծրագրեր | |
1.2.1.04. | Տարածքային հատակագծման ուրվագծեր և նախագծեր | |
1.2.1.05. | Քաղաքների գլխավոր հատակագծեր | |
1.2.1.06. | Գյուղերի գլխավոր հատակագծեր | |
1.2.1.07. | Գործառնական տարածքների գլխավոր հատակագծեր | |
1.2.1.08. | Բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծեր | |
1.2.1.09. | Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիների նախագծեր | |
1.2.1.10. | Տարածքների գոտևորման նախագծեր | |
1.2.1.11. | Մանրամասն հատակագծման նախագծեր | |
1.2.1.12. | Բարեկարգման և կանաչապատման նախագծեր | |
1.2.2*. | Բնակավայրերի և տարածքների ինժեներային սարքավորումների ուրվագծերի մշակում | |
1.2.2.01. | Ջերմային ցանցեր | |
1.2.2.02. | Ջրամատակարարման ցանցեր | |
1.2.2.03. | Կոյուղու ցանցեր | |
1.2.2.04. | Գազամատակարարման ցանցեր | |
1.2.2.05. | էներգամատակարարման ցանցեր | |
1.2.2.06. | Կապի ցանցեր | |
1.2.3*. | Ճարտարապետական նախագծում | |
1.2.3.01. | Կառուցապատման նախագծեր | |
1.2.3.02. | Արդյունաբերական նշանակության օբյեկտներ | |
1.2.3.03. | Բնակելի տներ | |
1.2.3.04. | Հասարակական շենքեր և շինություններ | |
1.2.3.05. | Հատուկ նշանակության օբյեկտներ | |
1.2.3.06. | Պատմության և մշակույթի հուշարձանների վերակառուցում, վերականգնում | |
1.2.3.07. | Գյուղատնտեսական օբյեկտներ | |
1.2.3.08. | Տրանսպորտային շինարարության օբյեկտներ | |
1.2.3.09. | Էներգետիկայի շինարարության օբյեկտներ | |
1.2.3.10. | Ջրային տնտեսության օբյեկտներ | |
1.2.3.11. | Ինտերյերներ և դիզայն | |
1.2.3.12. | Ուղղաձիգ հատակագծում | |
1.2.3.13. | Բարեկարգում և կանաչապատում | |
1.2.4*. | Շինարարական նախագծում և կոնստրուկտավորում | |
1.2.4.01. | Բնակելի և հասարակական ցածրահարկ (1-2 հարկ) փոքրաթռիչք շենքեր (մինչև 6 մ, մինչև 12 մ) | |
1.2.4.02. | Բնակելի և հասարակական բազմահարկ (3-5 հարկ) փոքրաթռիչք շենքեր (մինչև 6 մ) | |
1.2.4.03. | Բազմահարկ (5-ից ավելի) բնակելի և հասարակական շենքեր | |
1.2.4.04. | Արդյունաբերական և գյուղատնտեսական միհարկանի շենքեր և կառուցվածքներ | |
1.2.4.05. | Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրական բազմահարկ շենքեր և կառուցվածքներ | |
1.2.4.06. | Մեծաթռիչք (18 մ և ավելի) և տարածական ծածկերով շենքեր և կառուցվածքներ | |
1.2.4.07. | Երկաթբետոնյա և մետաղյա հատուկ կոնստրուկցիաներ, կառուցվածքներ | |
1.2.4.08. | Տրանսպորտային կառուցվածքներ (միջին և մեծ թռիչքներով կամուրջներ, ուղեանցներ, թունելներ) | |
1.2.4.09. | Ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ, թռիչքուղիներ | |
1.2.4.10. | Ճանապարհների փոքր արհեստական և ինժեներական պաշտպանիչ կառուցվածքներ | |
1.2.4.11. | Էներգետիկական կառույցներ (էլեկտրակայաններ, ենթակայաններ, հատուկ կառույցներ) | |
1.2.4.12. | Ջրատնտեսական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական և մելիորատիվ) | |
1.2.5*. | Շենքերի և կառուցվածքների ուժեղացման և վերականգնման նախագծում | |
1.2.5.01. | Բնակելի շենքեր | |
1.2.5.02. | Հասարակական շենքեր և կառուցվածքներ | |
1.2.5.03. | Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրական շենքեր և կառուցվածքներ | |
1.2.5.04. | Մեծաթռիչք և տարածական ծածկերով կառուցվածքներ | |
1.2.5.05. | Պատմության և մշակույթի հուշարձանների շենքեր և կառուցվածքներ | |
1.2.5.06. | Տրանսպորտային կառուցվածքներ | |
1.2.5.07. | Էներգետիկական կառուցվածքներ | |
1.2.5.08. | Ջրատնտեսական կառուցվածքներ | |
1.2.6*. | Ինժեներական ցանցերի և համակարգերի նախագծում | |
1.2.6.01. | Ջեռուցում, օդափոխում և օդազտում | |
1.2.6.02. | Ջրամատակարարում և կոյուղի | |
1.2.6.03. | Գազամատակարարում | |
1.2.6.04. | Էներգամատակարարում | |
1.2.6.05. | Էլեկտրական լուսավորում | |
1.2.6.06. | Էլեկտրական ջեռուցում | |
1.2.6.07. | Ավտոմատացում և հսկիչ-չափիչ սարքեր | |
1.2.6.08. | Ցածրահոսանք սարքեր | |
1.2.6.09. | Մեքենայացում և ներկառուցային տրանսպորտ | |
1.2.6.10. | Ցրտամատակարարում | |
1.2.7. | Նախագծերի հատուկ բաժինների մշակում | |
1.2.7.01. | Աշխատանքի պաշտպանություն | |
1.2.7.02. | Քաղաքացիական պաշտպանության ինժեներա-տեխնիկական միջոցառումներ | |
1.2.7.03. | Արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումներ | |
1.2.7.04. | Կոռոզիայից շինարարական կոնստրուկցիաների պաշտպանություն | |
1.2.7.05. | Հրդեհա-պաշտպանիչ ազդանշանային և հրդեհամարման համակարգեր | |
1.2.7.06. | Շինարարության կազմակերպում և արտադրության աշխատանքների նախագծում | |
1.2.7.07. | Լեռնային կառուցվածքների նախագծում | |
1.3*. | Նախագծային փաստաթղթերի փորձաքննություն (ըստ տեսակների) | |
|
| |
2.1. | Շինմոնտաժային աշխատանքներ | |
2.1.1. | Նախապատրաստական աշխատանքներ | |
2.1.1.01. | Շինությունների, կոնստրուկցիաների ապամոնտաժում և քանդում | |
2.1.1.02. | Շինարարական տարածքի մաքրում | |
2.1.1.03. | Շինհրապարակի նախապատրաստում | |
2.1.1.04. | Ժամանակավոր շինությունների տեղադրում | |
2.1.1.05. | Ժամանակավոր ճանապարհների կառուցում | |
2.1.2. | Հողային աշխատանքներ | |
2.1.2.01. | Բնահողերի մշակում | |
2.1.2.02. | Բնահողերի ամրացում և խտացում | |
2.1.2.03. | Դրենաժների իրագործում | |
2.1.2.04. | Տարածքի հարթում | |
2.1.3*. | Հատուկ աշխատանքներ բնահողերում | |
2.1.3.01. | Ստորջրյա-տեխնիկական աշխատանքներ | |
2.1.3.02. | Լեռնահորատանցման և թունելային աշխատանքներ | |
2.1.3.03. | Հանքահորատանցում և հանքահորաչորացում | |
2.1.3.04. | Հանքափողի անցում հատուկ մեթոդներով | |
2.1.3.05. | Հորատանցքերի իրագործման աշխատանքներ | |
2.1.3.06. | Հակաֆիլտրացիոն թաղանթի պատրաստում, բնահողերի ամրացում, ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում | |
2.1.3.07. | Հիդրոմեքենայացված աշխատանքներ | |
2.1.3.08. | Ցցային աշխատանքներ | |
2.1.4. | Շենքերի և շինությունների կարկասի կառուցում | |
2.1.4.01. | Բնակելի և հասարակական ցածրահարկ շենքեր և շինություններ | |
2.1.4.02. | Բնակելի և հասարակական բազմահարկ շենքեր և շինություններ | |
2.1.4.03. | Արդյունաբերական և գյուղատնտեսական միհարկանի շենքեր և կառուցվածքներ | |
2.1.4.04. | Արդյունաբերական և գյուղատնտեսական բազմահարկ շենքեր և կառուցվածքներ | |
2.1.4.05. | Մեծաթռիչք (18 մ և ավելի) և տարածական ծածկերով շենքեր և կառուցվածքներ | |
2.1.4.06. | Երկաթբետոնյա և մետաղյա հատուկ կոնստրուկցիաներ և կառուցվածքներ | |
2.1.5. | Շենքերի և շինությունների ուժեղացում և վերականգնում | |
2.1.5.01. | Բնակելի շենքեր | |
2.1.5.02. | Հասարակական շենքեր և կաոուցվածքներ | |
2.1.5.03. | Պատմության և մշակույթի հուշարձանների շենքեր և կառուցվածքներ | |
2.1.5.04. | Արդյունաբերական և գյուղատնտեսական շենքեր և կառուցվածքներ | |
2.1.5.05. | Տրանսպորտային կառուցվածքներ | |
2.1.5.06. | Էներգետիկական կառուցվածքներ | |
2.1.5.07. | Ջրատնտեսական կառուցվածքներ | |
2.1.6*. | Տրանսպորտային շինարարություն | |
2.1.6.01. | Երկաթգծերի շինարարություն | |
2.1.6.02. | Երկաթգծերի կոնտակտային ցանցի կրող կոնստրուկցիաների շինարարություն | |
2.1.6.03. | Երկաթուղային տրանսպորտի կապի, ազդանշանային, կենտրոնացման և բլոկացման կահավորում և իրականացում | |
2.1.6.04. | Կամուրջների, ուղեկամուրջների, տրանսպորտային ուղանցների շինարարություն | |
2.1.6.05. | Ճանապարհների փոքր արհեստական և ինժեներական պահպանիչ կառույցների շինարարություն | |
2.1.6.06. | Թունելների և մետրոպոլիտենների շինարարություն | |
2.1.6.07. | Ավտոճանապարհների հողային պաստառի, հիմքերի և ծածկերի իրականացում | |
2.1.6.08. | Օդանավակայանների թռիչքա-վայրէջքային ուղիների հիմքերի և ծածկերի իրականացում | |
2.1.6.09. | Ավտոճանապարհների կահավորում | |
2.1.7*. | Էներգետիկական կառույցների շինարարություն | |
2.1.7.01. | Էլեկտրակայանների կառուցում | |
2.1.7.02. | Ենթակայանների կառուցում | |
2.1.7.03. | Հատուկ էներգետիկական կառույցների շինարարություն | |
2.1.8*. | Ջրային տնտեսության կառույցների շինարարություն | |
2.1.8.01. | Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն | |
2.1.8.02. | Մելիորատիվ կառույցների շինարարություն | |
2.1.9. | Արտաքին ինժեներական ցանցերի և սարքավորումների իրականացման աշխատանքներ | |
2.1.9.01. | Հորերի, հարթակների, վաքերի, գլխամասերի պատրաստում | |
2.1.9.02. | ԲԷԳ, արդյունաբերական և քաղաքային էլ. տրանսպորտի հենարանների տեղադրում | |
2.1.9.03* | Էլեկտրամատակարարման գծերի տեղադրում | |
2.1.9.04. | Ջերմային ցանցերի տեղադրում | |
2.1.9.05*. | Մագիստրալ խողովակաշարերի և գազային ցանցերի տեղադրում | |
2.1.9.06. | Ջրատար ցանցերի տեղադրում | |
2.1.9.07. | Կոյուղացանցերի տեղադրում | |
2.1.9.08. | Կապի, ռադիոյի, հեռուստատեսության գծերի տեղադրում | |
2.1.10. | Ներքին ինժեներական ցանցերի իրականացման աշխատանքներ | |
2.1.10.01. | Օդափոխման, օդազտման, պնևմատրանսպորտի և ասպիրացիայի համակարգերի իրականացում | |
2.1.10.02. | Էլեկտրամատակարարման ներքին ցանցերի տեղադրում և ներքին էլեկտրալուսավորման իրագործում | |
2.1.10.03. | Ներքին ջերմային ցանցերի տեղադրում | |
2.1.10.04. | Գազամատակարարման ներքին ցանցերի տեղադրում | |
2.1.10.05. | Ջրամատակարարման ներքին ցանցերի տեղադրում | |
2.1.10.06. | Ներքին կոյուղագծերի և սանիտարա-տեխնիկական սարքերի տեղադրում | |
2.1.10.07. | Կապի, ռադիոյի, հեռուստատեսային ներքին գծերի իրականացում | |
2.1.10.080. | Հրդեհամարիչ, պաշտպանիչ և հրդեհաազդանշանային ավտոմատ համակարգերի իրականացում | |
2.1.11. | Կոնստրուկցիաների և սարքավորումների պահպանման աշխատանքներ | |
2.1.11.01. | Շինարարական կոնստրուկցիաների ջրամեկուսացում | |
2.1.11.02. | Տանիքածածկման աշխատանքներ | |
2.1.11.03. | Շինարարական կոնստրուկցիաների ջերմամեկուսացում | |
2.1.11.04. | Խողովակաշարերի և սարքավորումների ջերմամեկուսացում | |
2.1.11.05. | Սառնարանների մեկուսացում | |
2.1.11.06. | Սարքավորումների, գազա- և օդագծերի որմնապատման և աղյուսապատման աշխատանքներ, այդ թվում արտադրական վառարանների և ծխախողովակների կառուցման ժամանակ | |
2.1.11.07. | Շինարարական կոնստրուկցիաների և սարքավորումների հակակոռոզիոն պաշտպանություն | |
2.1.11.08. | Խողովակների և մետաղական կառույցների էլեկտրաքիմիական պաշտպանիչ միջոցների կառուցում | |
2.1.12*. | Տեխնոլոգիական սարքավորումների մոնտաժում | |
2.1.12.01 V. | Ամբարձա-տրանսպորտային սարքավորումների մոնտաժում | |
2.1.12.02 V. | Վերելակների մոնտաժում | |
2.1.12.03. | Մետաղամշակման սարքավորումների մոնտաժում | |
2.1.12.04. | Փայտամշակման սարքավորումների մոնտաժում | |
2.1.12.05. | Ջարդիչ-աղացող, հարստացուցիչ սարքավորումների մոնտաժում | |
2.1.12.06. | Կշռիչ սարքավորումների մոնտաժում | |
2.1.12.07 V. | Ջերմաուժային սարքավորումների մոնտաժում | |
2.1.12.08 V. | Սառնարանային և կոմպրեսորային մեքենաների, պոմպերի մոնտաժում | |
2.1.12.09. | Էլեկտրական վառարանների մոնտաժում | |
2.1.12.10 V. | Գազամաքրման սարքավորումների մոնտաժում | |
2.1.12.11 V. | Տեխնոլոգիական մետաղակոնստրուկցիաների մոնտաժում | |
2.1.12.12 V. | Տեխնոլոգիական խողովակաշարերի մոնտաժում | |
2.1.12.13. | Էլեկտրատեխնիկական սարքավորումների մոնտաժում | |
2.1.12.14 V. | Կաթսայատան և օժանդակ սարքավորումների մոնտաժում | |
2.1.12.15. | Երկաթուղային տրանսպորտի ազդանշանային, կենտրոնացման և բլոկավորման սարքավորումների մոնտաժում | |
2.1.12.16. | Կապի սարքավորումների մոնտաժում | |
2.1.12.17. | Հաշվողական տեխնիկայի, ավտոմատացման միջոցների և սարքերի մոնտաժում | |
2.1.13*. | Գործարկման-կարգավորման (գ-կ) աշխատանքներ | |
2.1.13.01 V. | Ամբարձա-տրանսպորտային սարքավորումների գ-կ աշխատանքներ | |
2.1.13.02. | Մետաղամշակման սարքավորումների գ-կ աշխատանքներ | |
2.1.13.03. | Փայտամշակման սարքավորումների գ-կ աշխատանքներ | |
2.1.13.04 V. | Ջերմաուժային սարքավորումների գ-կ աշխատանքներ | |
2.1.13.05 V. | Սառնարանային և կոմպրեսորային սարքավորումների գ-կ աշխատանքներ | |
2.1.13.06. | Էլեկտրատեխնիկական սարքավորումների գ-կ աշխատանքներ | |
2.1.13.07. | Ավտոմատացման համակարգերի ղեկավարման գ-կ աշխատանքներ | |
2.1.13.08 V. | Օդափոխման և օդազտման համակարգերի գ-կ աշխատանքներ | |
2.1.13.09 V. | Ջրամատակարարման, կոյուղու և ջերմամատակարարման գ-կ աշխատանքներ | |
2.1.13.10. | Շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և շինվածքների արտադրության սարքավորումների գ-կ աշխատանքներ | |
2.1.13.11. | Հաշվողական տեխնիկայի միջոցների գ-կ աշխատանքներ | |
2.1.13.12. | Հրդեհամարիչ, պաշտպանիչ և հրդեհա-ազդանշանային ավտոմատ համակարգերի գ-կ աշխատանքներ | |
2.1.13.13. | Տեխնոլոգիական պրոցեսների ինժեներային սարքավորումների ավտոմատ համակարգերի գ-կ աշխատանքներ | |
2.1.14. | Հարդարման և վերանորոգման աշխատանքներ | |
2.1.15. | Բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ | |
2.2*. | Շենքերի ու շինությունների տեխնիկական հետազոտում | |
2.2.1*. | Շենքերի, կառուցվածքների և դրանց կրող, պատող կոնստրուկցիաների, միացման հանգույցների և մանրամասների տեխնիկական վիճակի հետազոտում | |
2.2.2*. | Հիմքահողերի ուսումնասիրություն | |
2.2.3*. | Հիմքերի տեխնիկական վիճակի հետազոտում | |
2.2.4*. | Ինժեներային կոմունիկացիաների հետազոտում | |
2.2.5*. | Տեխնոլոգիական ինժեներինգ (փորձարկումներ շինարարությունում) | |
2.3*. | Որակի տեխնիկական հսկողություն (ըստ տեսակների) | |
|
| |
3.1. | Նախագծային ինժեներինգ (գլխավոր նախագծողի գործառույթներ) | |
3.2 | Շինարարական ինժեներինգ (գլխավոր կապալառուի գործառույթներ) |
* | Քաղաքաշինական գործունեության առանձնահատուկ տեսակներ |
0 | Նշված աշխատանքի լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ ՆԳ և ԱԱՆ նախնական թույլտվությունը |
V | Նշված աշխատանքների լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է Պետլեռտեխհսկողության նախնական թույլտվությունը |