ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10 հունվարի 2001 թ. |
N 6 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 Թ. ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 110 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թ. հունիսի 12-ի N 110 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի 5-րդ կետում`
ա) վերջին պարբերությունից առաջ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
«ե) բարձրագույն տնտեսագիտական կրթություն (ներառյալ լիցենզավորված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած տնտեսագիտական կրթությունը) և որակավորման վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:».
բ) ավելացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում դիմում ներկայացնելու օրվա դրությամբ բաց բաժնետիրական ընկերությունում որպես գլխավոր հաշվապահ աշխատող դիմորդների նկատմամբ, և նրանք կարող են մասնակցել քննությանը` անկախ կրթությունից և աշխատանքային փորձից»:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
22 հունվարի 2001 թ.
պետական գրանցման թիվ 11801027