103.0050.24.03.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
24.03.99 ք. Երևան |
N 50 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ. «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» N 525 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 1999 թ. մարտի 17-ի N 7 որոշումը.
Հրամայում եմ.
1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» N 525 հրամանով հաստատված ցանկում կատարել համապատասխան լրացումներ (ցանկը կցվում է):
2. Առևտրի կարգավորման վարչությանը (Գ. Հարությունյան)`
2.1. Ցանկը ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ հարկային տեսչություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:
2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:
Նախարար |
Հ. Գևորգյան |
Հաստատված է` |
Համաձայնեցված է` |
Համաձայնեցված է` |
Համաձայնեցված է` |
Համաձայնեցված է` |
Համաձայնեցված է` |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ԵՎ առԵՎտրի նախարարության 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» N 525 հրամանով հաստատված ցանկի 2, 5 ԵՎ 9 տողերը շարադրել հետԵՎյալ բովանդակությամբ`
հ/հ | ՀԴՄ-ի մոդելների անվանումը |
Խումբը | Կիրառման ոլորտները | |||
Առևտուր | Սպասարկումներ | Նավթամթերքի վաճառք |
Հյուրանոցներ և հանրային սննդի ձեռնարկու- թյուններ | |||
1 |
2 |
3 | 4 |
5 |
6 |
7 |
2 | ÝÊÐ 2102 Ô Ô | Ինքնավար | + | + Բացի երկաթուղային տրանսպորտից, կապից և փոստից | + | + |
5 | ÝÊÐ 3102 ÔÔ | Ինքնավար | + | + Բացի երկաթուղային տրանսպորտից | ||
9 | ÌÈÍÈÊÀ 1102 ÔÔ | Ինքնավար | + | + Բացի տրանսպորտից, կապից և փոստից |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
19 մայիսի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 103990080