115.0152.07.10.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
07.10.1998 թ. |
N 152-Պ |
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ՈՒ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 562 որոշման ընտանեկան նպաստի ներդրման աշխատանքները իրականացնելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ընտանեկան նպաստի տրման գործերը վարելու ու ձևակերպելու կարգի» հրահանգը` հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված դիտողությունները:
2. Սոցիալական աջակցության վարչությանը` սահմանված կարգով հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման:
Նախարար |
Գ. Եգանյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐՄԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ՈՒ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 562 որոշման և սահմանում է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում (այսուհետ` կենտրոն) ընտանեկան նպաստի (այսուհետ` նպաստ) գործերը վարելու և ձևակերպելու կարգը.
1.2 Կենտրոնները պարտավոր են նպաստ նշանակելու և վճարելու հարցերով պարզաբանումներ և խորհրդատվություն տալ քաղաքացիներին, ինչպես նաև օժանդակել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկատվություն ստանալու գործում:
1.3 Նպաստի նշանակման համար ընտանիքները պետք է հաշվառված լինեն «Փարոս» համակարգում և դիմեն կենտրոն:
1.4. «Փարոս» համակարգում հաշվառվածների ընտանիքի կազմում, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբի, եկամուտներում, բնակարանային պայմանների փոփոխության դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը պարտավոր է այդ մասին հայտնել կենտրոն:
1.5. Նպաստի իրավունք ունեն այն ընտանիքները, որոնց կարիքավորության աստիճանը գնահատող միավորը (այսուհետև միավորը) «Փարոս» համակարգում բարձր է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարիքավորության սահմանային մեծության միավորից:
Օրինակ` եթե ՀՀ կառավարության կողմից որպես կարիքավորության սահմանային մեծության միավոր որոշվել է 35.42 միավորը, ապա նպաստի իրավունք ունեն 35.43 և բարձր միավորներ ունեցող ընտանիքները:
1.6 Կենտրոնը նպաստ նշանակելու մասին դիմումը քննարկում է ոչ ուշ, քան դիմումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:
1.7 Կենտրոնը նպաստի նշանակումը մերժելու դեպքում 5-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմողին` նշելով մերժման պատճառը:
1.8 Նպաստ նշանակող մարմնի որոշումը կարող է գանգատարկվել վերադասության կամ դատական կարգով:
2. ՆՊԱՍՏԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ
2.1 Նպաստը հաշվարկվում է բազային նպաստին ավելացնելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:
Օրինակ` եթե ՀՀ կառավարության որոշմամբ բազային նպաստը սահմանվել է 3500 դրամ, իսկ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը 500 դրամ, ապա
ա) մեկ անձից բաղկացած ընտանիքը նպաստի իրավունք ունենալու դեպքում (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) նպաստ կստանա հետևյալ չափով.
բազային նպաստ (3500դր) + հավելում (350դր) = ընտանեկան նպաստ (4000դր)
բ) հինգ անձից բաղկացած ընտանիքը նպաստի իրավունք ունենալու դեպքում (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) նպաստ կստանա հետևյալ չափով.
բազային նպաստ (3500դր) + 5x հավելում (500դր)=ընտանեկան նպաստ (6000դր):
3. ՆՊԱՍՏԻ ՏՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՍԿԻԶԲԸ
3.1. «Փարոս» համակարգում նպաստի համար դիմելուն նախորդած 12 ամիսների ընթացքում հաշվառված ընտանիքների համար.
3.1.1.Ընթացիկ տարվա հունվարից նպաստի իրավունք ունեցող ընտանիքի նպաստը նշանակվում և վճարվում է հունվարից, եթե ընտանիքը դիմել է մինչև մարտի 31-ը ներառյալ:
Օրինակ` Եթե ընտանիքը հաշվառված է եղել նախորդ օրացուցային տարվա ընթացքում և ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), դիմել է նպաստի համար տվյալ օրացուցային տարվա մարտին, ապա նպաստը նշանակվում է հունվարից:
3.1.2 Եթե ընտանիքը նպաստի իրավունքը ձեռք է բերել ընտանիքում եղած փոփոխությունների հետևանքով, ապա նպաստը նշանակվում է դիմելու հաջորդ ամսվանից.
Օրինակ` Ընտանիքը հունվարի դրությամբ նպաստի իրավունք չի ունեցել (այսինքն ընտանիքի միավորը ցածր է եղել 35.42-ից), ընտանիքում եղած փոփոխության արդյունքում ձեռք է բերել նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և դիմել է նպաստի նշանակման համար փետրվարին, ապա նպաստը կնշանակվի մարտից:
3.2 «Փարոս» համակարգում ավելի վաղ ժամկետներում հաշվառված և վերջին 12 ամիսների ընթացքում սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները փաստաթղթերով չհիմնավորված ընտանիքների համար.
3.2.1 «Փարոս» համակարգում ավելի վաղ ժամկետներում հաշվառված և վերջին 12 ամիսների ընթացքում սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները փաստաթղթերով չհիմնավորված ընտանիքը նպաստի համար դիմելիս նախ պետք է ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 1), տեղեկանքներ եկամուտների մասին և ընտանիքը նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու հաջորդ ամսից.
Օրինակ` Ընտանիքը հաշվառված է 1995 թվականի նոյեմբերին: Նպաստի համար դիմել է 1998 թվականի ապրիլին: Եթե ընտանիքի կողմից ներկայացված փաստաթղթերի արդյունքում ընտանիքը ձեռք է բերում նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստը նշանակվում է մայիսից:
3.3 «Փարոս» համակարգում չհաշվառված ընտանիքների համար.
3.3.1 «Փարոս» համակարգում չհաշվառված ընտանիքը նպաստի համար դիմելիս նախ հաշվառվում է ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը և ընտանիքին` նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում, նշանակվում է նպաստ դիմելու հաջորդ ամսից.
Օրինակ` եթե ընտանիքը երբևէ հաշվառված չի եղել «Փարոս« համակարգում և դիմել է նպաստի համար ընթացիկ տարվա հոկտեմբերին, ապա ընտանիքը հաշվառվում է և արդյունքում նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) նպաստը նշանակվում է նոյեմբերից:
4. ՆՊԱՍՏԻ ՏՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ
4.1 Նպաստը տրվում է առավելագույնս մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը:
4.2 Եթե ընտանիքում կան այնպիսի անդամներ, որոնց որևէ սոցիալական խմբին պատկանելու ժամկետը լրանում է տվյալ օրացուցային տարվա ընթացքում, ապա նշանակվում է մինչև այդ ժամկետի լրանալու ամիսը ներառյալ:
Օրինակ` ա) եթե ընտանիքում կա մինչև 2 տարեկան երեխա, որի 2 տարեկանը լրանում է մարտին, ապա նպաստը նշանակվում է մինչև մարտը ներառյալ,
բ) եթե ընտանիքում կա 2-րդ խմբի հաշմանդամ, որի հաշմանդամության ժամկետը լրանում է հուլիսին, ապա նպաստը նշանակվում է մինչև հուլիս ամիսը ներառյալ:
4.2.1 Եթե սույն հրահանգի 4.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի (հավելված 1) պատկանելու ժամկետը լրանում է տարիքի հետ կապված (Ա 55, Ա 66, Մ 23, Մ 45, Ե 77, Ե 56, Ա 34, Ս 12 սոցիալական խմբեր) և այդ ընտանիքները պահպանում են նպաստի իրավունքը, ապա նպաստի վճարումը շարունակվում է.
Օրինակ` ա) եթե մինչև երեխայի 2 տարեկան լրանալը ընտանիքն ուներ նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և 2 տարեկանը լրանալուց հետո ընտանիքի նպաստի իրավունքը պահպանվում է (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը շարունակվում է,
բ) եթե մինչև ծնողազուրկ երեխայի 18 տարեկան լրանալը ընտանիքն ուներ նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և 18 տարեկանը լրանալուց հետո ընտանիքի նպաստի իրավունքը պահպանվում է (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը շարունակվում է:
4.2.2 Եթե սույն հրահանգի 4.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի պատկանելու ժամկետը լրանում է (Հ 11, Հ 22, Հ 33, Հ 44, Կ 87 սոցիալական խմբեր) և այդ ընտանիքները պահպանում են նպաստի իրավունքը, ապա նպաստի վճարումը շարունակվում է.
Օրինակ` եթե ընտանիքում կա 1-ին խմբի հաշմանդամ, ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և հաշմանդամության ժամկետը լրանալուց (հուլիս) հետո ընտանիքը պահպանում է նպաստի իրավունքը (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը շարունակվում է:
4.2.3 Եթե սույն հրահանգի 4.2.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի պատկանելու ժամկետը լրանում է և ժամկետը լրանալու պահին ի ներկայացվում համապատասխան փաստաթուղթ նպաստի իրավունքը պահպանելու մասին, ապա այդ ընտանիքների նպաստի վճարումը կասեցվում է 2 ամսով:
Օրինակ` եթե ընտանիքում կա 1-ին խմբի հաշմանդամ, ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը մեծ է 35.2-ից) և հաշմանդամության ժամկետը լրանալուց (հուլիս) հետո ընտանիքը չի պահպանում նպաստի իրավունքը (այսինքն միավորը ցածր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը կասեցվում է մինչև հոկտեմբեր:
Նպաստի իրավունքը կասեցվում է նաև քաղաքացու կողմից անընդմեջ երեք ամիս նպաստը չստանալու դեպքում:
4.2.4 Եթե սույն հրահանգի 4.2.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի պատկանելու ժամկետը լրանում է և այդ ընտանիքները 2 ամսվա ընթացքում բերում են համապատասխան փաստաթուղթ հաշմանդամության պահպանման մասին (ընդ որում անկախ խմբից) և ձեռք են բերում նպաստի իրավունք, ապա նպաստի վճարումը շարունակվում է կասեցման ամսից:
Օրինակ` եթե ընտանիքում կա 1-ին խմբի հաշմանդամ, ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և հաշմանդամության ժամկետը լրանալուց (հուլիս) հետո սեպտեմբեր ամսին բերում է փաստաթուղթ սոցիալական խումբը պահպանելու մասին (ընդ որում անկախ խմբից) և ընտանիքի նպաստի իրավունքը վերականգնվում է (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը շարունակվում է օգոստոսից:
4.2.5 Եթե սույն հրահանգի 4.2.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի պատկանելու ժամկետը լրանում է և այդ ընտանիքները 2 ամսվա ընթացքում չեն բերում համապատասխան փաստաթուղթ սոցիալական խմբի պահպանման մասին, բայց ձեռք են բերում նպաստի իրավունք ընտանիքում եղած այլ փոփոխությունների արդյունքում, ապա նպաստի վճարումը շարունակվում է դիմելու հաջորդ ամսից:
Օրինակ` եթե ընտանիքում կա 1-ին խմբի հաշմանդամ, ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ժամկետի լրացման (օգոստոս) արդյունքում ընտանիքը կորցրել է նպաստի իրավունքը (այսինքն միավորը ցածր է 35.42-ից) և ընտանիքի այլ անդամ սեպտեմբերին դարձել է 2-րդ խմբի հաշմանդամ, որի արդյունքում ընտանիքը ձեռք է բերել նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա սեպտեմբերին դիմելու դեպքում նպաստը կնշանակվի հոկտեմբերից:
4.3 Եթե ընտանիքում կան մի քանի ժամկետով սոցիալական խումբ ունեցող անդամներ, ապա նպաստը նշանակվում է մինչև ամենավաղ ժամկետի լրացման ամիսը ներառյալ և նպաստի իրավունքի վերանայման արդյունքում իրավունքի պահպանման պայմաններում նպաստը նշանակվում է մինչև հաջորդ սոցիալական խմբի ժամկետի լրանալը:
Օրինակ` եթե նպաստի իրավունք ունեցող ընտանիքում (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) կա երեխա, որի 2 տարեկանը լրանում է մարտին, հաշմանդամ երեխա, որի 16 տարեկանը լրանում է օգոստոսին և 3-րդ խմբի հաշմանդամ, որի ժամկետը լրանում է հոկտեմբերին, ապա նպաստը նշանակվում է մինչև մարտ ներառյալ: Եթե այդ ժամկետից հետո ընտանիքը պահպանում է նպաստի իրավունքը (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստը նշանակվում է մինչև օգոստոսը ներառյալ և այդպես շարունակ:
5. ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ
5.1. Նպաստի նշանակման համար դիմումի ներկայացումը.
5.1.1 Նպաստը նշանակելու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է փաստացի բնակության վայրի կենտրոն, որի համար լրացվում է հավելված 2-ում բերված դիմումի ձևը:
5.1.2 Նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվառված ընտանիքներից չի պահանջվում լրացուցիչ փաստաթղթեր: Եթե այդ ընտանիքներում հաշվառվելուց հետո տեղի են ունեցել փոփոխություններ, ապա նրանք պետք է ներկայացնեն դրանք ամրագրվող փաստաթղթեր:
5.1.3 Նախորդ 12 ամիսներից ավելի վաղ ժամկետներում «Փարոսում» հաշվառված կամ «Փարոսում» երեբևէ չհաշվառված ընտանիքները դիմումի հետ ներկայացնում են անհրաժեշտ փաստաթղթեր:
5.1.4 Կենտրոնի աշխատակիցը ստուգում է դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի ճշտությունը, դիմումի վրա նշում է ստացման ամսաթիվը:
5.1.5 Ներկայացված տեղեկանքները պետք է կնքված լինեն: Ջնջումներով կամ ուղղումներով տրված տեղեկանքները և այլ փաստաթղթերը չեն ընդունվում:
5.1.6 Կենտրոնի աշխատակիցը դիմումներն ընդունելիս դիմողին, ստորագրությամբ, ծանոթացնում է ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգին:
5.2. Նպաստի գործի կազմումը.
5.2.1 Անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում կենտրոնի տվյալ տարածքը սպասարկող աշխատակիցը որոշում է ընտանիքի նպաստի իրավունքը (կարիքավորության միավորը):
5.2.2 Տվյալ տարածքը սպասարկող տեսուչը տեղեկատվական բազայում ստանում է և տպում է կարգադրությունը (հավելված թիվ 3): Վերջինում նպաստի իրավունք ունենալու դեպքում նշվում է նպաստի չափը, մերժելու դեպքում` պատճառը:
5.2.3 Ընտանիքը նպաստի իրավունք ունենալու դեպքում կենտրոնի աշխատակիցը կազմում է նպաստի գործ (գործի շապիկի ձևը բերված է հավելված թիվ 4-ում): Նպաստի գործին տրվում է հերթական համար:
5.2.4 Կարգադրությունը հաստատում է տնօրենի կողմից ստորագրությամբ և կնիքով:
5.2.5 Շաբաթը մեկ անգամ տեսուչը տեղեկատվական բազայում ստացված դիմումների և նպաստի գործերի հաշվառման էլեկտրոնային մատյանից տպագրում է տվյալ շաբաթվա ընթացքում լրացված էջերը և կարում այդ նպատակի առանձնացված թղթապանակում: Հաշվառման մատյանների ձևերը բերված են համապատասխանորեն հավելված թիվ 5 և 6-ում:
5.2.6 Կենտրոնի տվյալ տարածքը սպասարկող տեսուչը նպաստի գործը տեղադրում է վճարվող գործերի շարքում:
5.3 Նպաստի վճարման ձևակերպումը.
5.3.1 Նպաստը վճարվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկին` մյուս չափահաս անդամների փոխադարձ համաձայնությամբ:
5.3.2 Ընտանիքի չափահաս անդամի պահանջով ընտանեկան նպաստի նրա բաժինը վճարվում է առանձին:
5.3.3. Նպաստը, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող է վճարվել նաև քաղաքացու օրինական ներկայացուցիչներին (խնամակալ, հոգաբարձու, օգնական):
Ընդ որում այդ քաղաքացու տվյալները լրացվում են ընտանիքի սոցիալական անձնագրում` 24-րդ դաշտում նշելով «բաց»:
5.4. Նպաստի վճարման դադարեցման ձևակերպումը.
5.4.1 Նպաստի վճարումը դադարեցվում է.
● նպաստի իրավունքը կորցնելու հաջորդ ամսից,
● փաստագրումից կամ հաշվառումից հետո 12 ամիս անց սոցիալական անձնագրում եղած տվյալները հաստատող փաստաթղթեր չներկայացնելու դեպքում:
♦ Նշանակված, բայց չստացված նպաստի գումարները վճարվում են միայն անցած երեք ամսվա ժամանակահատվածի համար:
♦ Կենտրոնի կամ փոստային բաժանմունքի մեղքով չվճարված գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:
5.4.2 Կենտրոնի տվյալ տարածքը սպասարկող տեսուչը տեղեկատվական բազայում ստանում է և տպագրում դադարեցման կամ կասեցման կարգադրություն (հավելված թիվ 7), որը հաստատվում է տնօրենի ստորագրությամբ և կնիքով:
5.4.3 Նպաստի գործի դադարեցման դեպքում «Ընտանեկան նպաստի գործերի հաշվառման էլեկտրոնային և թղթային մատյանում» «ծանոթություն» սյունակում նշվում է նպաստի վճարման դադարեցման որոշումը և ամսաթիվը:
Նպաստի գործը վերադարձվում է «Փարոս» համակարգի գործերի ընդհանուր շարք:
5.5. Նպաստի իրավունքը կորցրած ընտանիքը հետագա ժամանակաշրջանում ընտանիքի որևէ տվյալի փոփոխության արդյունքում նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում դիմում է կենտրոն` ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 562 որոշմամբ սահմանված ՀՀ-ում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի և սույն հրահանգով սահմանված կարգով:
5.5.1 Կենտրոնի տվյալ տարածքը սպասարկող տեսուչը տվյալ ընտանիքի նպաստի նախկին գործը վերադարձնում է վճարվող գործերի շարքը և նպաստի գործը վարում հրահանգով սահմանված կարգով:
5.5.2 Նպաստի գործին տրվում է նոր հերթական համար:
6. ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ «ՀԱՅՓՈՍՏ» ՀՆՊՁ ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
6.1 Նշանակված նպաստը վճարման է ուղարկվում փոստային բաժանմունք վճարման ամենամսյա ցուցակներով:
6.2. Նպաստների վճարման և փոստային բաժանմունքների հետ փոխադարձ հաշվետվության կարգը սահմանվում է ՀՀ սոցիալական ապահովության և ՀՀ կապի նախարարությունների համատեղ հաստատած առանձին հրահանգով:
7. ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆ ԱՅԼ ԿԵՆՏՐՈՆ
7.1 Նպաստի գործը տեղափոխվում է այլ կենտրոն` նպաստառուի դիմումի համաձայն:
7.2 Դիմումում պետք է նշված լինի կենտրոնի անվանումը և հասցեն, որտեղ պետք է ուղարկվի նպաստի գործը:
7.3. Նպաստ ստացողի դիմումի համաձայն նպաստի գործը դիմումը ստանալուց հետո 3 օրվա ընթացքում ուղարկվում է պատվիրված առաքումով: Ընդ որում ուղեկցող նամակում կենտրոնի պետը նշում է, թե մինչև որ ամիսն է վճարվել նպաստը:
7.4. Կենտրոնում «դիմումների գրանցման» և «Ընտանեկան նպաստի գործերի հաշվառման» էլեկտրոնային և թղթային մատյաններում «ծանոթություն» սյունակում նշվում է փոստի անդորրագրի համարը և ամսաթիվը:
7.5. Նպաստ ստացողի փաստաթղթերի տեղափոխման մասին դիմումի և ուղեկցող նամակի պատճենը, որի հիման վրա ուղարկվել է նպաստի գործը կարվում են առանձին թղթապանակում և պահվում են հաշվապահական փաստաթղթերին համահավասար համապատասխան ժամկետով:
7.6 Առաջին անգամ դիմած և նախորդ մեկ ամսվա ընթացքում բնակության վայր փոխած ընտանիքի նախկին բնակության վայրի կենտրոնից պահանջվում է տեղեկանք, որ նրան նպաստ նշանակված չի եղել:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ց Ա Ն Կ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
Կոդը |
Անվանումը |
Պահանջվող տեղեկանքը |
1 |
2 |
3 |
Հ 11 | հաշմանդամ 1-ին խումբ | ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից կամ կենսաթոշակի վկայական |
Հ 22 | հաշմանդամ 2-րդ խումբ | ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից կամ կենսաթոշակի վկայական |
Հ 33 | հաշմանդամ 3-րդ խումբ | ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից կամ կենսաթոշակի վկայական |
Հ 44 | հաշմանդամ երեխա մինչև 16 տարեկան | տեղեկանք կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնից կամ կենսաթոշակի վկայական |
Ա 55 | անչափահաս երեխա մինչև 2 տարեկան | ծննդյան վկայականի պատճենը |
Ա 66 | անչափահաս երեխա 2-ից 18 տարեկան | ծննդյան վկայականի պատճենը |
Կ 88 | կենսաթոշակառու (աշխատանքային` տարիքային, արտոնյալ, երկարամյա, սոցիալական` ծերության) |
տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից |
Գ 99 | գործազուրկ | տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից |
Հ 00 | հղի կին (20 շաբաթական) | տեղեկանք կանանց կոնսուլտացիայից |
Ս 12 | ուսանող (մինչև 23 տարեկան) | տեղեկանք ուսումնական հաստատությունից անվճար բաժնում սովորելու մասին |
Մ 23 | միակողմանի ծնողազուրկ երեխա (մինչև 21 տարեկան) |
տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից կամ կենսաթոշակի վկայական, ծնողի մահվան վկայական |
Մ 45 | միայնակ մոր երեխա | տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնից` երեխայի ծննդյան վկայականում հոր վերաբերյալ տեղեկությունների գրանցման մասին |
Ա 34 | ամուսնալուծված ընտանիքի երեխա |
ամուսնալուծության վկայականի կամ դատարանի վճռի, հայրություն ճանաչելու մասին վկայականի պատճենը |
Ե 56 | երկկողմանի ծնողազուրկ երեխա (մինչև 21 տարեկան) |
տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից կամ կենսաթոշակի վկայական, ծնողի մահվան վկայական |
Կ 87 | միայնակ կենսաթոշակառու | տեղեկանք ԲՇՏ-ից, տեղեկանք ինքնակառավարման մարմնից |
Կ 86 | տարեց կենսաթոշակառու | տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2
սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենին
Քաղ. ______________________________________________________ -ից
Հասցեն_______________________________________________________
Անձնագրի սերիան ____________ N ______________ տրված_______________
_________________________________ հեռախոս N ___________________
Ընտանիքի սոցիալական անձնագրի N________________________
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ իմ ընտանիքիս` բաղկացած _______ անձից, նշանակել ընտանեկան նպաստ:
Կից ներկայացնում եմ ընտանիքիս կազմի, եկամուտների և այլ տվյալների վերաբերյալ փաստաթղթեր` բաղկացած ____ էջից:
_____ _____________ 199 թ. |
_________________ դիմողի ստորագրությունը |
Ընտանեկան նպաստ նշանակելու համար փաստաթղթերը ____ էջից
ընդունված է _____ ___________199 թ. |
_____________________ աշխատողի ստորագրություն |
Մտից թիվ N_______________
Չբավականացնող փաստաթղթերը` |
1. _________________________________________ |
2. _________________________________________ | |
3. _________________________________________ | |
4. _________________________________________ | |
5. _________________________________________ |
Չբավականացնող փաստաթղթերի մասին ծանուցումն ինձ հանձնված է
____ ___________199 թ. |
_____________________ դիմողի ստորագրությունը |
Չբավականացնող փաստաթղթերը _______ էջ |
|
Ընդունված է ____ ____________199___թ. |
_____________________ աշխատողի ստորագրություն |
___________________________________________________________________ | |
կտրման գիծ |
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
ՉԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ
Չբավականացնող փաստաթղթերը` |
1. __________________________________________ |
2. __________________________________________ | |
3. __________________________________________ | |
4. __________________________________________ | |
5. __________________________________________ | |
ներկայացնել մինչև | ____ ___________________ 19______ թ. |
Համաձայն ենք, որ մեր ընտանիքին ընտանեկան նպաստ նշանակվելու դեպքում այն վճարվի
_______________________________________________-ի անունով,
ազգանուն, անուն, հայրանուն
որի համար ստորագրում ենք`
հ/հ |
Ընտանիքի չափահաս անդամների |
ստորագրություն |
1 | ||
2 | ||
3 | ||
4 | ||
5 | ||
6 | ||
7 | ||
8 | ||
9 |
Պատասխանատու եմ ներկայացրածս տեղեկությունների ճշտության համար: Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի, եկամուտների և այլ փոփոխությունների դեպքում մեկ ամսյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին: Ինձ տեղյակ է պահված, որ ընտանիքիս վերաբերյալ սխալ տեղեկություններ ներկայացնելու կամ տեղեկությունները թաքցնելու դեպքում ընտանեկան նպաստի վճարումը դադարեցվում է և իմ ընտանիքն առնվազն մեկ տարի զրկվում է նպաստ ստանալու իրավունքից, իսկ ավելի վճարված գումարը հետ է պահվում օրենսդրությամբ սահմանված կարգով:
ներկայացնել մինչև ___ ______________199 թ.
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 3
________________ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն
Կ ա ր գ ա դ ր ու թ յ ու ն N
Քաղ. ________________________________________ ընտանիքին_________
ազգանուն անուն հայրանուն
սոց. անձնագրի N ______ միավորը` ______ անդամների թիվը ________
ՀՀ կառավարության 199 թ. ________________ ______-ի N_______ որոշման
համաձայն կարիքավորության սահմանային մեծության արժեքը սահմանվել է
______ բազային նպաստը ___________ դրամի չափով, հավելումը ______
_______ դրամի չափով: Նշանակել ընտանեկան նպաստ ամսական
ընդամենը`_____________ դրամ չափով:
Վճարել սկսած _________ __________________ 199 թ.-ից
մինչև ______ ___________________199 թ.:
Հաշվարկը կատարեց _________________________________________ տեսուչ`
ստորագրություն
____________________ ___________ __________________199 թ.
Կենտրոնի տնօրեն _________________________________________________
ստորագրություն
Կ.Տ. ________________ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի
_____________________________________________________________
Կ ա ր գ ա դ ր ու թ յ ու ն N
Քաղ. ______________________________________ ընտանիքին ______________
ազգանուն, անուն, հայրանուն
սոց. անձնագրի N ______, միավորը, _______, անդամների թիվը ______
Մերժել նպաստի նշանակումը, քանի որ ընտանիքի միավորը ցածր է ՀՀ կառավարության
199 թ. __________ _________-ի N __________ որոշմամբ սահմանված
կարիքավորության սահմանային արժեքի ______ մեծությունից:
_____________________տեսուչ
ազգանուն ա., հ. ստորագրություն
________________ ___________ ________________ 199 թ.
Կենտրոնի տնօրեն __________________________________
ստորագրություն
Կ. Տ.
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 4
ՀՀ ________________մարզ,
__________________սոցիալական ծառայությունների
տարածքայիան կենտրոն
կենտրոնի կոդը
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾ N
Սոցիալական անձնագրի համարը ____________________
Հասցե ____________________________________
Փոստային ձեռնարկության ինդեքսը __________________
Հեռախոս ______________________
Ընտանեկան նպաստը նշանակված է
1. _______________________«_______» ______________ 19 __թ-ից
Ազգանուն, Անուն, Հայրանուն
2. _______________________«_______» ______________ 19 __թ-ից
Ազգանուն, Անուն, Հայրանուն
3. _______________________«_______» ______________ 19 __թ-ից
Ազգանուն, Անուն, Հայրանուն
4. _______________________«_______» ______________ 19 __թ-ից
Ազգանուն, Անուն, Հայրանուն
5. _______________________«_______» ______________ 19 __թ-ից
Ազգանուն, Անուն, Հայրանուն
ՆՇՈՒՄՆԵՐ ԳՈՐԾԻ ԹԵՐԹԵՐԻ ՄԱՍԻՆ
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
ՆՇՈՒՄՆԵՐ ԳՈՐԾԻ ԹԵՐԹԵՐԻ ՄԱՍԻՆ
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
---------------- |
ՆՇՈՒՄՆԵՐ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
|
|
|
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 5
Մ Ա Տ Յ Ա Ն
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
հ/հ |
ամսաթիվ | ՍԱ-ի համարը |
դիմողի ազգանունը, անունը, հայրանունը |
հասցեն |
բովանդակություն | ծանոթություն |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 6
Մ Ա Տ Յ Ա Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
նպաստի գործի համարը |
ՍԱ-ի համարը | նպաստառուի ազգանունը, անունը հայրանունը |
նպաստառուի հասցեն |
նպաստ նշանակելու ամսաթիվը |
ծանոթություն |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՎԵԼՎԱԾ 7
սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի
Կ ա ր գ ա դ ր ու թ յ ու ն N
Քաղ.________________________________________ընտանիքին________________
ազգանուն, անուն, հայրանուն
սոց. անձնագրի N_________, միավորը` _________, անդամների թիվը ___
Կասեցնել (դադարեցնել) նպաստի նշանակումը, քանի որ ընտանիքի միավորը ցածր է ՀՀ
կառավարության 199 թ________ ________-ի N _________
որոշմամբ սահմանված կարիքավորության սահմանային արժեքի __________
մեծությունից մինչև 199 թ._______________ ___________.-ը:
______________________________________ տեսուչ
ազգանուն ա., հ., ստորագրություն
_________________ ______ _____________199 թ.
ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ___________________________
ստորագրություն
Կ. Տ.
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
2 նոյեմբերի1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16980204