ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք. Երևան |
N 32-Հ |
17 փետրվարի 2000 թ. |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. դեկտեմբերի 14-ի N 752 որոշման 4-րդ կետի ե) ենթակետի.
Հրամայում եմ.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման ընթացքում հավատարմագրային կառավարիչների կատարած աշխատանքների վարձատրության կարգը:
Նախարար` |
Պ. Ղալթախչյան |
Հաստատված է |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման ընթացքում հավատարմագրային կառավարիչների կատարած աշխատանքների վարձատրության
I. Ընդհանուր դրույթներ
1.1. ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող ընկերությունների (ձեռնարկությունների, այսուհետև` ընկերություն) լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով լուծարման հանձնաժողովների (այսուհետև` հանձնաժողով) կողմից նշանակված հավատարմագրային կառավարիչներին (այսուհետև` կառավարիչ) հանձնաժողովների կողմից վարձատրվում է.
ա) հաստատուն վարձատրություն` ելնելով կառավարիչի կառավարմանը հանձնվող ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքից,
բ) հավելյալ վարձատրություն` ելնելով լուծարման ընթացքում ընկերության տնտեսական գործունեության արդյունքում ստացված շահույթից,
գ) «հաջողության վճար»` ելնելով ընկերության ակտիվների վաճառքից ստացված գումարից,
դ) կառավարիչին` սույն կարգի 1.1 կետի ա), բ) և գ) կետերով սահմանված վարձատրությունը իրականացվում է ընկերության միջոցների հաշվին:
II. Կառավարիչի հաստատուն վարձատրության չափի հաշվարկումը
2.1. Կառավարիչի հաստատուն վարձատրության չափը հաշվարկվում է ելնելով նրա կառավարմանը անցած ընկերության, վերջին հաշվապահական հաշվետվության մեջ արտացոլված, ակտիվների հաշվեկշռային արժեքից (հիմնական միջոցների հաշվեկշռային արժեք ընդունելով դրանց սկզբնական արժեքները)` համաձայն հետևյալ աղյուսակի.
____________________________________________________________________ | ||
N |
Ընկերության ակտիվների |
Կառավարիչի հաստատուն վարձատրության |
____________________________________________________________________ | ||
մինչև 10 մլն դրամի դեպքում | 15 000 դրամ | |
1. | 10 մլն դրամից - 20 մլն դրամի դեպքում | 20 000 դրամ |
2. | 20 մլն դրամը գերազանցելու դեպքում | 20 000 դրամ + 20 մլն դրամը գերազանցող գումարի 0.05 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 100 000 դրամը |
2.2. Սույն կարգի 1.1. կետում նշված հաստատուն վարձատրության չափը նշվում է կառավարիչի հետ կնքվող հավատարմագրային կառավարման պայմանագրում (այսուհետև` պայմանագիր), որպես պայմանագրով վճարվող ամսական վարձատրություն:
2.3. Ընկերության լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հանձնաժողովի կողմից ընդունվելու օրվանից երեք ամսվա ընթացքում ընկերության լուծարման հաշվեկշռի հաստատման դեպքում հանձնաժողովը կառավարիչին լրացուցիչ վճարում է սույն կարգի 2.1. կետով հաշվարկված ամսական վարձատրության եռապատիկը, բաժնետիրոջը հասանելիք բաժնետոմսերի լուծարային արժեքի կազմում ընդգրկված դրամական միջոցներից:
2.4. Ընկերության լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հանձնաժողովի կողմից ընդունվելու օրվանից չորս ամսվա ընթացքում ընկերության լուծարման հաշվեկշռի հաստատման դեպքում հանձնաժողովը կառավարիչին լրացուցիչ վճարում է սույն կարգի 2.1. կետով հաշվարկված ամսական վարձատրության չափով, բաժնետիրոջը հասանելիք բաժնետոմսերի լուծարային արժեքի կազմում ընդգրկված դրամական միջոցներից:
2.5. Սույն կարգի 2.3. և 2.4. կետերով նշված հավելյալ վարձատրությունը կատարվում է միանվագ, և եթե ընկերության դրամական միջոցները բավարար են դրանք վճարելու համար:
III. Կառավարիչի հավելյալ վարձատրության չափի հաշվարկումը
3.1. Եթե լուծարման գործընթացի ժամանակ հանձնաժողովի որոշմամբ ընկերությունը շարունակում է իր տնտեսական գործունեությունը` ստանալով շահույթ, ապա այդ գործունեության արդյունքում յուրաքանչյուր եռամսյակ ստացված, ընկերության տնօրինության տակ մնացող զուտ շահույթից կառավարիչին տրվում է հավելյալ վարձատրություն նշված շահույթի 2 տոկոսի չափով:
IV. Ակտիվների վաճառքից ստացված գումարից «հաջողության վճարի» չափի հաշվառումը
4.1. Պարտավորությունների մարման նպատակով հանձնաժողովի որոշմամբ կազմակերպված գույքի վաճառքից ստացված գումարներից հանձնաժողովը կառավարիչին վճարում է «հաջողության վճար», բացառությամբ ՀՀ կառավարության որոշումներով և բորսաների կողմից գույքի օտարման դեպքերի:
4.2. «Հաջողության վճարի» չափը հաշվարկվում է համաձայն հետևյալ աղյուսակի.
____________________________________________________________________ | |||
Աճուրդով վաճառքից ստացված գումարի |
«Հաջողության վճարի» չափը տոկոսային | ||
____________________________________________________________________ | |||
առաջին աճուրդ |
երկրորդ աճուրդ |
երրորդ աճուրդ | |
75 տոկոսից ավելին | 4 | 3 | 2 |
50-75 տոկոս | 2 | 1.5 | 1 |
25-50 տոկոս | 1 | 0.5 | 0.25 |
15-25 տոկոս | 0.5 | 0.25 | - |
15 տոկոսից ցածր | 0.25 | - | - |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
23 մարտի 2000 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 11400024