ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31.1-ին հոդվածի 1-ին մասից հանել «ինչպես նաև ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը երկու հարյուր հազար դրամը գերազանցելու,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Եզրափակիչ և անցումային դրույթներ
Հոդված 3
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ից:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդունված վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգի համաձայն:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-258-Ն
ՆախագահՍ. Սարգսյան