«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
8 հուլիսի 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11705252
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 հունիսի 2005 թ. |
N 108-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի ԹԻՎ 51-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 հոդվածի և 2003 թվականի փետրվարի 20-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մարտի 23-ի «Կապիտալ շինարարության և կապիտալ հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերում միջին ամսական աշխատավարձի հաշվարկման ինդեքսի չափի և տեխնիկական հսկողության իրականացման համար շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափի նորմատիվների հաստատման մասին» թիվ 51-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
հրամանով հաստատված հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՑ ՄԱՍՀԱՆՎՈՂ ՏՈԿՈՍԱՉԱՓԸ
Հ/հ |
Օբյեկտի շինմոնտաժային |
Օբյեկտի շինմոնտաժային |
1 |
մինչև 50.0 |
2% |
2 |
50-100 |
1.8% |
3 |
100-300 |
1.5% |
4 |
300-500 |
1.3% |
5 |
500-800 |
1.2% |
6 |
800-1000 |
1.1% |
7 |
1000-ից բարձր |
1.0% |
Նախարար` |
Ա. Հարությունյան |