ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
08 օգոստոսի 1996 թ. թիվ 516
Հաստատել «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» 1992 թ. ապրիլի 22-ի հրահանգում փոփոխություն և լրացում կատարելու մասին» հրահանգը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է | |
07.08.1996 թ. Թիվ 03318/3-2 |
|
|
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 1992 Թ. ԱՊՐԻԼԻ 22-Ի ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1996 թ. դեկտեմբերի 27-ի «Շահութահարկի հաշվարկման նպատակով ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի (անկախ սեփականության ձևից) կողմից քննարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ինքնարժեքի կազմում ներառվող սպառմանն ուղղված միջոցների չհարկվող չափը սահմանելու մասին» թիվ 117 որոշումը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածով «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» 1992 թ. ապրիլի 22-ի հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1. հրահանգի «Փաստացի շահութահարկի հաշվարկ»-ի լրացման կարգի վերաբերյալ ցուցումներ»-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1 և 2 կետերով.
«1. Փաստացի շահութահարկի հաշվարկ»-ի 5-րդ տողում հիմնական գործունեության մեջ զբաղված աշխատողների միջին ցուցակային թվի մեջ, բացի աշխատանքային պայմանագրերի հիման վրա հիմնական գործունեության մեջ ներգրավված հաստիքային աշխատողներից, մասնավորապես ներառվում են նաև`
ա) համատեղության կարգով այլ ձեռնարկություններից աշխատանքի ընդունվածները և համատեղողների հատուկ ցուցակում հաշվառվածները.
բ) քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարող քաղաքացիները:
Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված աշխատողները միջին ցուցակային թվի մեջ մտցվում են աշխատած ժամանակի համամասնությամբ:
2. «Փաստացի շահութահարկի հաշվարկ»-ի 7-րդ տողում «(բայց ոչ ավել տվյալ ժամանակամիջոցում Հայաստանի Հանրապետությունում գործող մեկ աշխատողի աշխատավարձի նվազագույն գումարի 10-ապատիկ չափը)» բառերը փոխարինել «(բայց ոչ ավել հիմնական գործունեության մեջ զբաղված յուրաքանչյուր աշխատողի հաշվով Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 15-ապատիկ չափը)»:
2. դրա հետ կապված հրահանգի «Ցուցումներ»-ի 1-4 կետերը համապատասխանաբար համարել 3-6 կետեր:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
աՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ նԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
09.08.1996 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43960044