ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2003 թվականի N 56-Ն
ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԲԱԶՄԱԶԳ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իսպանիայի Թագավորության գլխավորած բազմազգ տեսչական խմբի (4 մարդ) 2003 թվականի հունվարի 22-24-ը Հայաստանի Հանրապետության տարածքում տեսչության անցկացման ընթացքում կեցության և սննդի հետ կապված ծախսերը՝ 519900 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ
|
Ա. Մարգարյան |
|
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
Վ. Խաչատրյան |
|
2003 թ. փետրվարի 13 Երևան |