ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
15.12.98 ք. Երևան |
N 178 |
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ», «ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. հունիսի 25-ի ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի N 161 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին N 396 որոշման ՀՀ տարածքում «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն» և «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման տեխնոլոգիական նախագծային աշխատանքների կատարում» գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզավորման գործընթացը կազմակերպելու և վարելու համար
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել «ՀՀ տարածքում «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն» և «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման տեխնոլոգիական նախագծային աշխատանքների կատարում» գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզավորման կարգը« (հավելվածներ 1-2), գործունեության տեսակների լիցենզիայի ձևը (հավելված 3) և հայտի մերժման ձևը (հավելված 4):
2. ՀՀ բնապահպանության նախարարությունում ստեղծել «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն» և «ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման տեխնոլոգիական նախագծային աշխատանքների կատարում» գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզավորող հանձնաժողով` հետևյալ կազմով.
Կ. Հակոբյան | - | ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ-հանձնաժողովի նախագահ |
Ա. Մաթևոսյան | - | Հանքային ռեսուրսների վարչության պետ, նախագահի տեղակալ |
| ||
Ա. Առաքելյան | - | Պետական բնապահպանական փորձաքննություն ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
Հ. Ավետիսյան | - | Ընդերքի պահպանության վարչության պետ |
Ռ. Գրիգորյան | - | «Գեոկոմպլեքս» ՊՓԲԸ-ի տնօրեն |
Հ. Կարապետյան | - | Երկրաբանության վարչության արտադրատեխնիկական բաժնի գլխավոր մասնագետ |
Ռ. Հարությունյան | - | Երկրաբանության վարչության հիդրոերկրաբանության և ինժեներական երկրաբանության բաժնի պետ |
Ս. Մեխակյան | - | ՀՀ Պաշարների պետական հանձնաժողովի բաժնի պետ |
Հ. Մկրտչյան | - | Պետական երկրաբանական վերահսկողության ավագ տեսուչ |
Ռ. Մովսեսյան | - | Երկրաբանության վարչության պետի տեղակալ-գլխավոր երկրաբան |
Ա. Նազանյան | - | Իրավաբանական վարչության պետ |
Վ. Նարիմանյան | - | Ջրային ռեսուրսների վարչության պետի տեղակալ |
Ս. Սարգսյան | - | «Անալիտիկ» ՊՓԲԸ-ի տնօրեն |
Գ. Շեխյան | - | «Գեոէկոնոմիկա» ՊՓԲԸ-ի տնօրեն |
Գ. Անդրեասյան | - | Հանքային ռեսուրսների վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի քարտուղար |
3. «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն» և «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման տեխնոլոգիական նախագծային աշխատանքների կատարում» գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզավորման գործավարության պատասխանատու ճանաչել Հանքային ռեսուրսների վարչությանը:
4. Հանձնարարել Հանքային ռեսուրսների վարչությանը (Ա. Մաթևոսյան) վերոհիշյալ գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզիա ստանալու համար հայտերը` հիմնադիր փաստաթղթերի փաթեթով, հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել ամսական 2 անգամ` նիստից 5 օր առաջ:
5. Հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ պրն. Կ. Հակոբյանի վրա:
Նախարար |
Գ. Վարդանյան |
Ուղարկել` նախարարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին, հանձնաժողովի անդամներին և կցել գործին:
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ«, «ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հունիսի 25-ի, «Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի N 161 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 396 որոշման հիման վրա սույնով սահմանվում է կազմակերպություններին (բացի գործող պետական կազմակերպություններից) ՀՀ տարածքում «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն», «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման տեխնոլոգիական նախագծային աշխատանքների կատարում» գործունեության տեսակներով (այսուհետև գործունեության տեսակներ) զբաղվելու համար լիցենզավորման կարգը:
2. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող են զբաղվել կազմակերպությունները` ՀՀ բնապահպանության նախարարության թույլտվությունը (լիցենզիան) ստանալուց հետո:
3. Գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզավորումը կատարում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, որի համար նրա կազմում ստեղծվում է լիցենզավորող հանձնաժողով (այսուհետև հանձնաժողով):
4. Լիցենզավորող հանձնաժողովն իր նիստերն անց է կացնում ամիսը 2 անգամ: Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Լիցենզիա տրվում է հանձնաժողովի արձանագրության հիման վրա, կնքվում է ՀՀ բնապահպանության նախարարության կնիքով և գրանցվում հատուկ մատյանում:
5. Գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզիա ստանալու համար ՀՀ բնապահպանության նախարարություն են ներկայացվում`
ա) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար լիցենզիա ստանալու հայտ (հավելված 1).
բ) տեղեկանք հայտատու կազմակերպությունում համապատասխան որակավորման մասնագետների առկայության մասին, ինչպես նաև նրանց մասնագիտական կրթության վկայականի պատճենը.
գ) կազմակերպության մասնագետների կողմից նախկինում ինքնուրույն կատարված լիցենզավորման ենթակա աշխատանքների ցանկը (հավելված 2), կատարման ժամկետները, նշելով այդ աշխատանքների հաշվետվությունների և (կամ) նախագծերի պահպանման տեղը:
6. Գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզիա համապատասխան մասնագետներին և երկրաբանական ուսումնասիրություններ կատարող կազմակերպություններին տրվում է մինչև 25 տարի ժամկետով:
7. Գործունեության լիցենզիա ստանալու համար հայտը կարող է մերժվել (հավելված 4), եթե այն չի համապատասխանում ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի N 161 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգին»:
8. Համաձայն գործող օրենսդրության, կազմակերպությունների վերակազմավորման կամ վերանվանման դեպքում լիցենզիան վերաձևակերպվում է ՀՀ բնապահպանության նախարարության որոշմամբ:
9. Գործունեության լիցենզիան այլ կազմակերպության փոխանցելը արգելվում է:
10. Լիցենզիայի վկայագիրը կորցնելու դեպքում այդ մասին գրավոր հայտնվում է ՀՀ բնապահպանության նախարարությանը, որի որոշմամբ էլ տրվում է լիցենզիայի կրկնօրինակը:
11. Գործունեության լիցենզիան անվավեր կարող է համարվել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, եթե`
ա) լիցենզիա ստացող կազմակերպությունը խախտել է ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի N 161 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգը».
բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվող մասնագետը ազատվել է տվյալ կազմակերպությունից և այն չի համալրվել սույն կարգի պահանջներին բավարարող նոր մասնագետով.
գ) լիցենզիան ստանալուց հետո երկու տարվա ընթացքում չեն իրականացվել լիցենզավորված գործունեության տեսակները:
12. Գործունեության լիցենզիան չեղյալ համարելուց հետո այն չի վերականգնվում: Լիցենզիան չեղյալ համարելու պատճառների վերացումից հետո կազմակերպությունը լիցենզավորման նոր հայտ կարող է ներկայացնել ընդհանուր հիմունքներով:
13. Լիցենզիան կորցնում է իր ուժը կազմակերպության լուծարման դեպքում:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
____________________________________
(հայտատու տնտեսավարող սուբյեկտի անվանումը
____________________________________
հասցեն, հեռախոսահամարները)
Հ Ա Յ Տ
ՀՀ կառավարության 1998 թվականի հունիսի 25-ի N 396 որոշման համաձայն խնդրում եմ
________________________________________________________
(հայտատու տնտեսավարող
________________________________________________________
սուբյեկտի անվանումը)
տալ _____________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիա:
Կից ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերը և լիցենզիա ստանալու համար վարձավճարի
մուծման անդորրագիրը:
ՀԱՅՏԱՏՈՒ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՂԵԿԱՎԱՐ` |
_____________________________ |
_____ ___________________ 199 թ. |
ՀԱՎԵԼՎԱԾ 2
կցվում է |
հայտին |
Ց Ա Ն Կ
_______________________________________________________
(կազմակերպության անվանումը)
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
|
Մասնագետների |
Աշխատանքի անվանումը, |
Աշխատանքը |
1 |
2 |
3 |
4 |
|
|
Կ. Տ. |
_____________________________________ |
____ ______________199 թ. |
ՀԱՎԵԼՎԱԾ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՈՒՊԼ N _______ |
Տրված է ______________________________________________________
ՀՀ բնապահպանության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի _________ որոշման
հիման վրա ՀՀ տարածքում _____________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
գործունեության հետևյալ տեսակներով (տես հակառակ երեսին) զբաղվելու համար:
Լիցենզիան ուժի մեջ է Պետական ռեգիստրում գրանցվելուց հետո
Գործունեության ժամկետը մինչև ____ ___________ 20 թ.
ՀՀ բնապահպանության նախարարի
տեղակալ |
Կ. Տ. |
ՀԱՎԵԼՎԱԾ 4
___________________________ | |
___________________________ ղեկավար | |
___________________________ անուն, ազգանուն) |
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐՄԱՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտնում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության որոշմամբ
Ձեր ներկայացրած հայտը __________________________________________
(լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը)
__________________________________________________________
մերժված է հետևյալ պատճառներով.
1. _________________________________________________________
2. _________________________________________________________
3. _________________________________________________________
ՀՀ բնապահպանության նախարարի
տեղակալ
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
25 մայիսի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 105990085