Պաշտոնական ինկորպորացիա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին
«ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-17) 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «սոցիալական ապահովության պետական հիմնադրամը» բառերը փոխարինել «հարկային մարմինները» բառերով:
Հոդված 2.
Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետից և 21-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետից հանել «և սոցիալական ապահովության» բառերը:
Հոդված 3.
Օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետից հանել «և սոցիալական ապահովության պետական հիմնադրամի» բառերը:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Տեղեկատվություն
Ակտի վավերապայմաններ
ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ
Կապեր
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համար
ՀՕ-189-Ն
Տիպ
Օրենք
Փաստաթղթի տեսակ
Հիմնական ակտ (01.01.2005-10.02.2007)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.30/73(372) Հոդ.1520
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2004
Ընդունման վայր
Երևան
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2005
Ուժը կորցրել է
10.02.2007
Հիմնական ակտ
14.12.2004, ՀՕ-189-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխվող ակտ
Փոփոխող ակտ
Ինկորպորացիա
Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում
Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան
Զուգահեռ դիտում
Ընդհանուր կապեր
Դատական նախադեպեր
Պաշտոնական պարզաբանումներ
Հակասահմանադրական կապեր