«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10504132
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 մայիսի 2004 թ. |
N 318-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻՋԻՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 1079 որոշմանը համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել միջին և նախնական մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների բաղադրիչները` համաձայն հավելվածների:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Միքայելյանին:
Նախարար |
Ս. Երիցյան |
Հավելված 1 |
Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշչի բաղադրիչները
1. Տիտղոսաթերթ
2. Մասնագիտության (մասնագիտացման) ընդհանուր բնութագիրը
2.1. մասնագիտության (մասնագիտացման) անվանումը
2.2. մասնագիտության (մասնագիտացման) կրթության ձևերը
2.3. մասնագիտության (մասնագիտացման) յուրացման ժամկետներն ըստ միջնակարգ (լրիվ) ընդհանուր և/կամ հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա
2.4. շրջանավարտին շնորհվող որակավորումը
2.5. շրջանավարտի որակավորման բնութագիրը
3. Շրջանավարտի հետագա կրթության հնարավորությունը և/կամ զբաղմունքների ոլորտները
4. Պահանջներ մասնագետի պատրաստման նկատմամբ
4.1. ընդհանուր պահանջներ
4.2. պահանջներ հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական, մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական, ընդհանուր մասնագիտական, հատուկ մասնագիտական առարկաների գծով
4.2. պահանջներ պրակտիկաների գծով
4.3. պահանջներ մասնագիտության (մասնագիտացման) ամփոփիչ ատեստավորման գծով
5. Պահանջներ մասնագիտության (մասնագիտացման) հիմնական կրթական ծրագրի բովանդակության նվազագույն ծավալի նկատմամբ ըստ առարկայախմբերի ու առարկաների` դրանց ուսուցման համար առավելագույն և անհրաժեշտ ժամաքանակներով
6. Ուսումնական գործընթացի կազմակերպման ու ապահովման նկատմամբ պահանջներ
6.1. ընդհանուր դրույթներ
6.2. ընդունելության գործընթացի կազմակերպման պայմաններ
6.3. ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններ
- կադրային ապահովություն կադրային համապատասխանություն
- ուսումնամեթոդական ապահովություն
- նյութատեխնիկական ապահովություն (կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների և
այլն ցանկ)
- ուսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր նորմատիվներ (ուսումնական պլան)
6.4 պրակտիկաների կազմակերպման պահանջներ
6.5 միջանկյալ ամփոփիչ ատեստավորման պահանջներ
7. Ուսումնական հաստատության ակադեմիական ազատություններն ուսումնական գործընթացի բովանդակության ձևավորման և կազմակերպման գործում
8. Մասնագիտության օրինակելի ուսումնական պլան:
Հավելված 2 |
Նախնական մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշչի բաղադրիչները
1. Տիտղոսաթերթ
2. Մասնագիտության (մասնագիտացման) ընդհանուր բնութագիրը
2.1. մասնագիտության (մասնագիտացման) անվանումը
2.2. մասնագիտության (մասնագիտացման) կրթության ձևերը
2.3. մասնագիտության (մասնագիտացման) յուրացման ժամկետներն ըստ միջնակարգ (լրիվ) ընդհանուր և/կամ հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա
2.4. շրջանավարտին շնորհվող որակավորումը
2.5. շրջանավարտի որակավորման բնութագիրը
3. Շրջանավարտի հետագա կրթության հնարավորությունը և/կամ զբաղմունքների ոլորտները
4. Պահանջներ մասնագետի պատրաստման նկատմամբ
4.1. ընդհանուր պահանջներ
4.2. պահանջներ հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական, մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական, ընդհանուր մասնագիտական, հատուկ մասնագիտական առարկաների գծով
4.2. պահանջներ պրակտիկաների գծով
4.3. պահանջներ մասնագիտության (մասնագիտացման) ամփոփիչ ատեստավորման գծով
5. Պահանջներ մասնագիտության (մասնագիտացման) հիմնական կրթական ծրագրի բովանդակության նվազագույն ծավալի նկատմամբ ըստ առարկայախմբերի ու առարկաների` դրանց ուսուցման համար առավելագույն անհրաժեշտ ժամաքանակներով
6. Ուսումնական գործընթացի կազմակերպման ու ապահովման նկատմամբ պահանջներ
6.1. Ընդհանուր դրույթներ
6.2. Ընդունելության գործընթացի կազմակերպման պայմաններ
6.3. Ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններ
- կադրային ապահովություն կադրային համապատասխանություն
- ուսումնամեթոդական ապահովություն
- նյութատեխնիկական ապահովություն (կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների և այլն ցանկ)
- ուսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր նորմատիվներ (ուսումնական պլան)
6.4 պրակտիկաների կազմակերպման պահանջներ
6.5 միջանկյալ ամփոփիչ ատեստավորման պահանջներ
7. ՈՒսումնական հաստատության ակադեմիական ազատություններն ուսումնական գործընթացի բովանդակության ձևավորման կազմակերպման գործում
8. Մասնագիտության օրինակելի ուսումնական պլան: