Գլխավոր տեղեկություն
Համար
N 201-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.11.01/24(172) Հոդ.326
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.09.2004
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

20 հոկտեմբերի 2004 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10604277

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 սեպտեմբերի 2004 թ.
ք. Երևան

  N 201-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ (ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ) ՄԱՍԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 25-ի «Սելեկցիոն նվաճման արտոնագրի խնդրարկման հայտի կրկնական նախնական փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 372-Ն որոշման դրույթներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել սելեկցիոն նվաճման արտոնագիր տալու (արտոնագիր տալը մերժելու) վերաբերյալ փորձագիտական եզրակացության ձևը` համաձայն հավելվածի:

2. Բուսաբուծության վարչության պետ Գ. Պետրոսյանին` տասնօրյա ժամկետում, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ս. Գալստյանին:

 

Նախարար` Դ. Լոքյան

 

 

Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
23 սեպտեմբերի 2004 թ.
N 201-Ն հրամանի

 

Փ Ո Ր Ձ Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն  Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ (ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայտի N _______

Հայտի ներկայացման (առաջնայնության) ժամկետը ___ ____________ 200_ թ.

 

____________________________________________________

(բույսի սորտի կամ կենդանու ցեղի անվանումը)

 

Արտոնագրի խնդրարկման հայտը հրապարակվել է`

 

սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագիր N ________________

 

ժամկետը ___ ____________ 200__ թ.

 

1. Սելեկցիոն նվաճման նորության փորձաքննության արդյունքները համապատասխանում են նորության

պահանջներին
 այո  ոչ

 

2. Սելեկցիոն նվաճման տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումների արդյունքները և այլ նշումներ

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 

3. Սելեկցիոն նվաճումը գրանցված է եղել այլ պետության (պետությունների) սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում

____________________________________________________________

(պետությունը)

Գրանցման N _______

ժամկետը` ____ _____________ ____ թ.

 

Առկա տվյալների հիման վրա առաջարկվում է`

 

ա) հաստատել սելեկցիոն նվաճման նկարագրությունը և սելեկցիոն նվաճմանը տալ արտոնագիր

 

բ) մերժել սելեկցիոն նվաճման արտոնագիր տալը:

 

Փորձագետ` _______________________ _______________________

(ստորագրություն)

(ազգանուն, անուն)

 

___ ____________ 200  թ.