ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
15 նոյեմբերի 2024 թվական |
N 06-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.
1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի՝ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման և ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը, ինչպես նաև ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկերը սահմանելու մասին» N 01-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները․
1) 16-րդ կետում՝
ա. «(այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձին)» բառերից հետո լրացնել «, վարչապետի աշխատակազմում՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչին» բառերով.
բ. «(այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձը)» բառերից հետո լրացնել «, վարչապետի աշխատակազմում՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը» բառերով.
2) 16.1-ին կետում՝
ա. «(այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձին)» բառերից հետո լրացնել «, վարչապետի աշխատակազմում՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչին» բառերով․
բ. «(այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձը)» բառերից հետո լրացնել «, վարչապետի աշխատակազմում՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը» բառերով.
3) 16.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 16.2-րդ և 16․3-րդ կետեր.
«16.2. Սույն կարգի 16-րդ, 16.1-ին և 17-րդ կետերով նախատեսված դեպքերում և ժամկետներում Հանրապետության նախագահի կամ վարչապետի կամ փոխվարչապետների կողմից ստացված նվերը արարողակարգի համար պատասխանատու պաշտոնատար անձը հանձնում է Հանրապետության նախագահի դեպքում՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, իսկ վարչապետի և փոխվարչպետների դեպքում՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչին, ովքեր ապահովում են նվերի փոխանցումը Պետական գույքի կառավարման կոմիտե` «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25.1-ին հոդվածով նախատեսված եղանակներով այն տնօրինելու նպատակով:
16.3. Սույն կարգի 16-րդ, 16.1-ին և 17-րդ կետերով նախատեսված դեպքերում և ժամկետներում Ազգային ժողովի նախագահի կողմից ստացված նվերը Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետը հանձնում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, ով ապահովում է նվերի փոխանցումը Պետական գույքի կառավարման կոմիտե` «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25.1-ին հոդվածով նախատեսված եղանակներով այն տնօրինելու նպատակով:».
4) 17-րդ կետում՝
ա. «(այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձին)» բառերից հետո լրացնել «, վարչապետի աշխատակազմում՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչին» բառերով․
բ. «(այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձը)» բառերից հետո լրացնել «, վարչապետի աշխատակազմում՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը» բառերով.
5) 18-րդ կետում «(այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձին)» բառերից հետո լրացնել «, վարչապետի աշխատակազմում՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչին» բառերով․
6) 19-րդ կետում «(այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձին)» բառերից հետո լրացնել «, վարչապետի աշխատակազմում՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչին» բառերով․
7) 19.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19.1․ Նվերը հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից, բացառությամբ սույն կարգի 16․2-րդ և 16․3-րդ կետերում նշված պետական պաշտոն զբաղեցնող անձանց, գլխավոր քարտուղարին (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձին), վարչապետի աշխատակազմում՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչին հանձնվում է հանձնման-ընդունման ակտի հիման վրա՝ համաձայն Ձև 1-ի:»․
8) 19․2-րդ կետը «անձի)» բառից հետո լրացնել «կամ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի» բառերով․
9) 19․2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 19․2.1-ին կետով.
«19․2.1. Հանրապետության նախագահի կամ վարչապետի կամ փոխվարչապետների կողմից ստացված նվերը արարողակարգի համար պատասխանատու պաշտոնատար անձի, իսկ Ազգային ժողովի նախագահի դեպքում՝ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետի կողմից հանձնվում է համապատասխանաբար՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչին և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին հանձնման-ընդունման ակտի հիման վրա՝ համաձայն Ձև 3-ի:».
10) Ձև 1-ում «հավասարազոր այլ պաշտոն զբաղեցնող անձի» բառերից հետո լրացնել «կամ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի» բառերը․
11) Ձև 2-ում «հավասարազոր այլ պաշտոն զբաղեցնող անձի» բառերից հետո լրացնել «կամ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի» բառերը․
12) լրացնել Ձև 3-ով՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող` |
Մ. ԳալստՅԱՆ |
ք. Երևան |
Հավելված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի2024 թվականի նոյեմբերի 15-ի N 06-Ն որոշման |
Ձև 3
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
N_______
Ղեկավարվելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 01 որոշմամբ սահմանված կարգի 16-18-րդ, 19.2.1-ին կետերով՝ մի կողմից
------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(Նշել նվերը հանձնողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները)
__________________________________________________________________________________________
(այսուհետ՝ Հանձնող) և մյուս կողմից _________________________________________________________
(Նշել նվերը ընդունող համապատասխան մարմնի անվանումը, այդ մարմնի աշխատակազմի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավար-գլխավոր
քարտուղարի կամ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի անունը և ազգանունը)
___________________________________________________________________________________________
(այսուհետ՝ Ընդունող) ստորագրեցին սույն ակտն առ այն, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ կամ 9-րդ մասով սահմանված կարգով
___________________________________________________________________________________________
(Նշել նվերը ստացած պաշտոնատար անձի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները)
կողմից ստացված նվերը:
Նվերի դասակարգումը ______________________________________________________________________
__________________________________________________________________________________________
Նվերի հակիրճ նկարագիրը __________________________________________________________________
__________________________________________________________________________________________
Նվերի արժեքը _____________________________________________________________________________
Նվերը ստանալու օրը, ամիսը, տարին _________________________________________________________
Նվերը ստանալու հանգամանքը ______________________________________________________________
Այլ տվյալներ ______________________________________________________________________________:
Նվերը հանձնեց՝ |
Նվերն ընդունեց՝ |
_______________________ | _______________________ |
_______________________ | _______________________ |
_______________________ (ստորագրություն) |
_______________________ (ստորագրություն) |
Կ․Տ |
Կ․Տ « » ----------------------20 թ․ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական: