«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«5» փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2001 թվականի N 79
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ` 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՉԻՐԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետով նախատեսված «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով սահմանված` պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ ավտոճանապարհների վերականգնման և նախագծման աշխատանքների կատարման ընթացքում 707,83 մլն դրամ չիրացված միջոցները բաշխել` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 5-ից:
|
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Ե» ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ` 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉԻՐԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
|
Աշխատանքի անվանումը |
Գումարը | |
|
1 |
2 | |
| 1. 2000 թվականից 2001 թվականը տեղափոխվող օբյեկտներ` | ||
|
1.1. Մ4-Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության |
168,9 | |
| 1.2. Երևան-Գառնի-Գեղարդ, կմ 15 + 200 - կմ 21 + 500 | 14.0 | |
| 1.3. Երևան-Գառնի-Գեղարդ, կմ 21 + 800 - կմ 29 + 800 | 104.2 | |
| 1.4. Երևան-Գառնի-Գեղարդ, կմ 32 + 900 - կմ 39 + 090 | 2.8 | |
|
ընդամենը |
289.9 | |
| 2. Մարգարա-Վանաձոր-Տաշիր, կմ 134 + 658 - կմ 135 + 148 և կմ 136 + 960 - կմ 137 + 283 (մոտեցում Պուշկինի թունելի մուտքերին) |
73.0 | |
| 3. Պատմամշակութային հուշարձաններին մոտեցող ճանապարհների վերականգնում | ||
| 3.1. գ. Բյուրականի Սբ. Հովհաննես եկեղեցի ու Ամբերդի ամրոց և ապարանք | 12.0 | |
| 3.2. քաղ. Թալին, մոտեցում Կաթողիկե եկեղեցուն | 15.0 | |
| 3.3. գ. Օհանավան, մոտեցում Հովհաննավանքին | 5.0 | |
| 3.4. գ. Սաղմոսավան, մոտեցում Սաղմոսավանքին | 5.0 | |
|
3.5. գ. Ուշի, մոտեցում քաղաքատեղիին |
4.0 | |
|
3.6. գ. Սանահին, մոտեցում Սանահինի վանքին |
7.0 | |
|
3.7. գ. Հաղպատ, մոտեցում Հաղպատի վանքին |
7.0 | |
|
3.8. գ. Նորատուս, մոտեցում Սբ. Աստվածածին եկեղեցուն |
3.0 | |
|
3.9. գ. Նորատուս, մոտեցում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն |
2.0 | |
|
3.10. գ. Նորատուս, մոտեցում խաչքարերի գերեզմանոցին |
2.0 | |
|
3.11. Մոտեցում Սևանի թերակղզու վանական համալիրին |
3.0 | |
|
3.12. քաղ. Դիլիջան, մոտեցում Հաղարծին վանքին |
12.0 | |
|
3.13. քաղ. Դիլիջան, մոտեցում Գոշավանքին |
30.0 | |
|
3.14. գ. Վերնաշեն, մոտեցում Գլաձորի համալսարանին |
4.0 | |
|
3.15. գ. Տաթև, մոտեցում Տաթևի վանքին |
60.0 | |
|
3.16. Մոտեցում Խոր Վիրապի վանքին |
7.0 | |
|
ընդամենը |
178.0 | |
|
4. Պուշկինի լեռնանցքի թունելային անցման շահագործում |
20.0 | |
|
5. Միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային պահպանում |
146.93 | |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
707.83 |
(հավելվածը խմբ. 16.07.01 N 651)