ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունվարի 2024 թվականի N 13-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 11.07.24 N 1084-Ա)
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, քաղ. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս 45 հասցեում գտնվող՝ 147,910,790 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2735 քառ. մետր մակերեսով հանրակացարանը, 26,477,169 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 343.8 քառ. մետր մակերեսով հանրակացարանը, 962,435 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 14.5 քառ. մետր մակերեսով տնտեսական շինությունը, 212,399 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 4 քառ. մետր մակերեսով պահակատունը, 516,249 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 91.8 քառ. մետր (275.4 խոր. մ) մակերեսով պարիսպը, 48,926 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 8.7 քառ. մետր (26.1 խոր. մ) մակերեսով պարիսպը, 80,980 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2.8 քառ. մետր մակերեսով ծածկը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 9,190,913 դրամ արժեքով 0.3183 հա հողամասը «վկայական N 01082023-07-0140» (այսուհետ՝ գույք 1) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
(1-ին կետը փոփ. 11.07.24 N 1084-Ա)
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղ. Դիլիջան, Կամոյի փողոց 137 հասցեում գտնվող՝ 167,498,549 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1990 քառ. մետր մակերեսով գիշերօթիկ դպրոցի ուսումնական մասնաշենք 1-ը, 163,175,256 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1946.6 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենք 2-ը, 29,874,320 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 400.9 քառ. մետր մակերեսով կաթսայատուն-լվացքատունը, 4,694,642 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 63 քառ. մետր մակերեսով պահեստը, 8,261,932 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 84.24 քառ. մետր մակերեսով ջերմոցը, 237,527 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2.55 քառ. մետր մակերեսով պահակատունը, 749,528 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 24.14 քառ. մետր մակերեսով ծածկը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 102,129,045 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1.49436 հա հողամասը «վկայական N 01062021-11-0048 և 10,516,341.57 դրամ արժեքով գույքը՝ համաձայն հավելվածի» (այսուհետ՝ գույք 2) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
(2-րդ կետը փոփ., լրաց. 11.07.24 N 1084-Ա)
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույք 1 և գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները:
(3-րդ կետը փոփ. 11.07.24 N 1084-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 13-Ա որոշման |
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը (հատ) |
Միավորի գինը (սկզբնական արժեքը) (դրամ) |
Գումարը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը 31.05.2024 թ. դրությամբ (դրամ) |
1. |
Էլեկտրական ջահ |
31 |
1,287.47 |
39,911.57 |
0.00 |
2. |
Լուսարձակ |
4 |
2,000.0 |
8,000.0 |
701.75 |
3. |
Ջեռուցման համակարգ |
1 |
9,855,430.0 |
9,855,430.0 |
1,724,715.25 |
4. |
Դրսի կոյուղի |
- |
220,000.0 |
220,000.0 |
104,500.0 |
5. |
Դրսի լուսավորություն |
- |
70,000.0 |
70,000.0 |
29,750.0 |
6. |
Դրսի ջրմուղ |
- |
130,000.0 |
130,000.0 |
61,750.0 |
7. |
Երկաթյա ցանկապատ |
- |
6,000.0 |
6,000.0 |
2,550.0 |
8. |
Բազմամյա տնկիներ |
- |
180,000.0 |
180,000.0 |
85,500.0 |
9. |
Ցայտաղբյուր |
- |
7,000.0 |
7,000.0 |
1,925.0 |
Ընդամենը |
36 |
10,471,717.47 |
10,516,341.57 |
2,003,606.16 |