115.0053.18.05.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
18.05.1998 թ. |
N 53-Պ |
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 562 որոշման
Հրամայում եմ
1. Հաստատել «Ընտանեկան նպաստի վճարման և փոխադարձ հաշվետվությունների իրականացման մասին» հրահանգը:
2. Սոցիալական աջակցության վարչությանը` սահմանված կարգով հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Նախարար |
Գ. Եգանյան |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն հրահանգով սահմանվում է ընտանեկան նպաստի (այսուհետև` նպաստ) վճարման և վճարող մարմնի (այսուհետև` ՎՄ) հետ փոխադարձ հաշվետվությունների իրականացման կարգը:
1.2. Նպաստը նշանակում, համապատասխան ցուցակները կազմում և տպագրում են սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները (այսուհետև` կենտրոն):
2. Նպաստի վճարման փաստաթղթերի կազմումը
2.1. Նպաստի վճարումը կատարվում է ամսական վճարման ցուցակներով (հետագայում ցուցակ, հավելված թիվ 1):
2.2. Կենտրոնի կողմից տպագրված ցուցակները, ռեեստրներով (տես սույն հրահանգի 4-րդ բաժին) փոխանցվում են համապատասխան ՎՄ տվյալ ամսվա երկրորդ տասնօրյակում:
2.3. Ցուցակների բովանդակությունը`
2.3.1 Ցուցակների էջերը համարակալվում են:
2.3.2. Ցուցակի յուրաքանչյուր էջի գլխամասում նշվում է տարին, ամիսը, կենտրոնի և ՎՄ-ի անվանումը
2.3.3 Ցուցակի ամեն տողում նշվում են մեկ նպաստառու ընտանիքին վերաբերող հետևյալ տվյալները`
հասցեն
նպաստառուի ազգանունը, անունը, հայրանվան առաջին տառը
սոցիալական անձնագրի (ՍԱ) համարը,
փաստաթուղթ | լրացվում է նպաստառուի անձնագրի տվյալները, |
անցած ամիսների գումարը |
նախորդ ամիսների ընթացքում նպաստառուի կողմից, չստացած գումարը, ոչ ավելի քան երկու ամիս |
ստորագրությունը | ստորագրում է նպաստառուն |
ստորագրությունը | ստորագրում է վճարողը |
տվյալ ամսվա նպաստի չափը |
այդ ամսվա համար վճարման ենթակա գումարը, |
ստորագրությունը | ստորագրում է նպաստառուն, |
օր | վճարողի կողմից լրացվում է վճարման օրվա ամսաթիվը |
ստորագրությունը | ստորագրում է վճարողը |
2.3.4 Յուրաքանչյուր էջի վերջում նշվում է այդ էջում գրանցված նպաստառու ընտանիքների թիվը, ընտանիքների անդամների թիվը, վճարման ենթակա գումարի չափը, կնիքի տեղը, կենտրոնի տնօրենի և գլխավոր հաշվապահի ստորագրությունները:
2.3.5 Ցուցակի վերջում նշվում է 2.3.4 կետով սահմանված բոլոր տեղեկությունների ամփոփ տվյալները:
2.4. Ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկի պահանջով նպաստը կարող է նրան վճարվել իր բաժնեմասով, որը ստացվում է ընտանեկան նպաստի գումարը բաժանելով ընտանիքի անդամների թվի վրա:
2.4.1 Տպված վճարման ցուցակում մեկ պարզ գծով ջնջվում է այդ ընտանիքին վերաբերող ամբողջ տողը (ռեեստրը ներառյալ) և նույն էջի հակառակ երեսին ձեռագիր լրացվում է այդ ընտանիքի չափահաս այն անդամների ազգանունները և տվյալները վճարման ցուցակին և ռեեստրին համապատասխան, որոնց նպաստը նշանակվում է բաժնեմասով:
2.4.2 Եթե բաժնեմասը պահանջվում է մի քանի անձի համար (օրինակ մայրն իր երկու երեխաների հետ), ապա մեկ անձին հասնող գումարը բազմապատկվում է բաժնեմասը պահանջող անձանց թվով (բերված օրինակի համար 3-ով) և նշվում որպես վճարման ենթակա գումար:
3. Վճարման փաստաթղթերի հանձնումը
3.1 Ցուցակները հանձնվում են ՎՄ տիտղոսաթերթի հետ (հավելված 2):
3.2 Տիտղոսաթերթի բովանդակությունը`
3.2.1 Տիտղոսաթերթերի գլխամասում նշվում է կենտրոնի անվանումը, ՎՄ-ի անվանումը, կազմելու ամսաթիվը, ոևր ամսվա համար է, նպաստառու ընտանիքների թիվը, ընտանիքների անդամների թիվը, էջերի քանակը, վճարման ենթակա գումարները:
3.2.2 Մնացյալ տվյալները տրվում են ըստ էջերի հետևյալ բովանդակությամբ.
էջի համարը
այդ էջում նպաստառու ընտանիքների թիվը
այդ էջում ընտանիքների անդամների թիվը
վճարման ենթակա գումարը
3.2.3 Յուրաքանչյուր էջի վերջում նշվում է էջերի քանակը, նպաստառու ընտանիքների թիվը, ընտանիքների անդամների թիվը, վճարման ենթակա գումարը:
3.2.4 Վերջին էջում նշվում է 3.2.3 կետով որոշված բոլոր տվյալների ամփոփը:
3.3 Տիտղոսաթերթը ստորագրում են կատարողը` կենտրոնի լիազոր ներկայացուցիչը և ստացողը` ՎՄ-ի լիազոր ներկայացուցիչը:
3.4 Տիտղոսաթերթը կազմում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է կենտրոնում, մյուսը` ՎՄ-ում:
4. Կենտրոն-ՎՄ փոխադարձ հաշվետվությունների անցկացման կարգը
4.1 Կենտրոնները ՎՄ են հանձնում ամսական ռեեստրներ, որոնք տպագրվում են վճարման ցուցակին զուգահեռ նույն էջի վրա:
4.1.1 Ռեեստրի բովանդակությունն է`
ՍԱ-ի համարը |
նպաստառուի ՍԱ-ի համարը |
Գումարը | տվյալ ամսում վճարվող գումարի չափը |
Օր | նշվում է այն օրը (երկու նիշով), երբ վճարվել է տվյալ գումարը կամ չվճարելու դեպքում` «չվ,» որը լրացվում է ՎՄ-ի վճարման համար պատասխանատու անձի կողմից |
Անցողիկ | նախորդ 2 ամիսների ընթացքում տվյալ ընտանիքին չվճարված գումարները, որոնք պետք է վճարել նախորդ ամիսների ցուցակով |
Օր | նշվում է անցողիկ գումարի վճարման ամսաթիվը (երկու նիշով), կամ չվճարելու դեպքում` «չվ» եթե տվյալ գծով չկա անցողիկ գումար, ապա համապատասխան դաշտում նշվում է «****» (աստղանիշեր) |
4.2.1 Ռեեստրը ՎՄ-ում լրացվում և մշակվում է, ապա հաստատվում և կնքվում է ՎՄ-ի ղեկավար աշխատակցի կողմից ու վերադարձվում կենտրոն:
5. Փաստաթղթերի հանձնման ԵՎ վերադարձման կարգը
5.1 Ցուցակները ՎՄ է հանձնվում տվյալ ամսվա 2-րդ տասնօրյակում: Հանձնումը կատարվում է կենտրոնում, ՎՄ կողմից լիազորված անձին, երկուսն էլ ստորագրելով տիտղոսաթերթի երկու օրինակներում:
5.2. ՎՄ-ները լրացված և հաստատված ռեեստրները կենտրոն են հանձնում հաջորդ ամսվա առաջին հինգ օրացուցային օրվա ընթացքում, 5.1 կետով սահմանված կարգով:
Հավելված 1
Ց ՈՒ Ց Ա Կ |
ՆՊԱՍՏՆԵՐ 06/05/98 ՍԵՎԱՆԻ ՍԾՏԿ 620 Կ/ԲԱԺ ԸՆԴԱՄԵՆԸ 1 ԷՋ, ԷՋ 1 |
Հասցե | Ազգանուն Անուն Հ. | Սոց. Անձ. | Անձը հաստ. փաստաթուղթ | Անցած ամիսների | Հունվար Ամսվա | N | Սոց. Անձ. | Անցած Գումար | ՀՈՒՆՎԱՐ | |||||||
Շենք | Բնակ | Գումար | Ստորագ | Ստր | Գումար | Ստորագ | Օր | Ստր | Գումար | Օր | ||||||
54 | 62 | ԲԵՐԲԵՐՅԱՆ ԲԵԲԱ Բ. |
187524 | 3500 | 1 | 187524 | 3500 | |||||||||
ՎԱՐՍԵՐ | ||||||||||||||||
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍԵԴԱ Հ. |
187539 | 4000 | 2 | 187539 | 4000 | |||||||||||
ՀԱԿՈԲՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ Ա. |
187532 | 4000 | 3 | 187532 | 4000 | |||||||||||
ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ Գ. |
187534 | 4500 | 4 | 187534 | 4500 | |||||||||||
ՍԱՐԳՍՅԱՆ ԹԱՔՈՒՇ Ա. |
187530 | 1500 | 5 | 187530 | 1500 | |||||||||||
17500 | 17500 |
Էջում Ընդամենը 5 ընտանիք անձ` 25 Ընդ. 5 ընտ. 17500 դր. |
Հավելված 2
ՍԵՎԱՆԻ | ՍԾՏԿ | 06/05/98 թ. |
ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ | ԹԻՎ | 620 |
ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ | Անցողիկ ԵՎ | ՀՈՒՆՎԱՐ |
ԳՈՐԾԵՐԻ ՔԱՆԱԿԸ | 5 | |
ԱՆՁԵՐԻ ՔԱՆԱԿԸ | 25 | |
Էջերի քանակը | 1 | |
Անցողիկ | ||
ՀՈՒՆՎԱՐ | 17500 | |
Էջի N |
Գործերի քանակը |
Անձերը |
Անցողիկ |
ՀՈՒՆՎԱՐ |
1 |
5 |
25 |
|
17500 |
ՀԱՆՁՆԵՑԻ |
ԸՆԴՈՒՆԵՑԻ |