ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 5070-Ա |
«26» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/50-02-647-24 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/50-02-1275-24 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Փիրումյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորված անձի Դ-148047-24 դիմումը՝
1. Երևանի քաղաքապետի կողմից 2024 թվականի ապրիլի 18-ին տրված թիվ 01/50-02-647-24 շինարարության թույլտվության և հուլիսի 22-ին տրված թիվ 01/50-02-1275-24 շինարարության թույլտվության 1-ին կետի 3-րդ ենթակետում «13.12.2023թ. հ. 01/18-07/2-Դ-117675-896» բառերը փոխարինել «20.03.2020թ. հ. 01/18-07/1-Ս-696-230» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |