ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 635-Ա
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերի`
1. Հաստատել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀO-239-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 635-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանuական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2024 թվականի օգոստոսի 2-րդ տասնօրյակ |
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում |
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀO-239-Ն oրենքի 1-ին հոդվածով լրացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ 5-րդ ու 6-րդ մասեր |
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2024 թվականի օգոստոսի 2-րդ տասնօրյակ |
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում |
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀO-239-Ն oրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով խմբագրված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ ու 60-րդ հոդվածի 3-րդ մասեր |
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2024 թվականի օգոստոսի 2-րդ տասնօրյակ |
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում |
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀO-239-Ն oրենքի 1-ին հոդվածով լրացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
04.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |