ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-106-Ն-39 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
1) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 19-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Ավան» բառը փոխարինել «Կենտրոն» բառով, «Դատավոր» սյունակի «Միսակյան Վահե Ներսեսի» բառերը փոխարինել «Անդրեասյան Սաթենիկ Հարությունի» բառերով,
2) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 20-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ամալյան Էդուարդ Գրիգորի» բառերը փոխարինել «Կարաքեհյան Անի Հակոբի» բառերով,
3) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «Քաղաքացիական մասնագիտացում բաժնի» 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Կարաքեհյան Անի Հակոբի» բառերը փոխարինել «Ամալյան Էդուարդ Գրիգորի» բառերով,
4) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «Քրեական մասնագիտացում բաժնի» 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «և Վայքի» բառերը փոխարինել «,Վայքի և Վեդու» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Առաքելյան Ռիմա Արարատի» բառերով,
5) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «Քրեական մասնագիտացում բաժնի» 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Առաքելյան Ռիմա Արարատի» բառերը փոխարինել «Դաջունց Հրաչ Հայկի» բառերով,
6) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 17-րդ կետի «Դատավոր» սյունակի «Արղամանյան Մհեր» բառերը փոխարինել «Պետրոսյան Հարություն» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. Անդրեասյան |
2024 թ. նոյեմբերի 11 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: