ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 846-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 442-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00218098) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 1-ի «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Վանաձորում բնակարանի կարիք ունեցող ընտանիքների համար 16 տների կառուցում» ծրագրի մասին» N 442-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Պապ և Դավիթ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 06922391) հետ 2024 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված՝ N «HOD-01/24/04» պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է՝ երեք մոդուլային հավաքովի բնակելի տների կառուցման աշխատանքների իրականացում` 35,963,235 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Պապ և Դավիթ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 06922391) հետ 2024 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված՝ N «HOD-01/24/1» պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է՝ մեկ մոդուլային հավաքովի բնակելի տան հիմքերի և հիմնային սալերի կառուցման աշխատանքների իրականացում` 4,058,445 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
27.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |