ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2012 թվականի |
թիվ 58 |
քաղ. Մոսկվա |
«ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏԻՉՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 029/2012) (կցվում է)։
2. Սահմանել՝
2.1. սույն Որոշման 1-ին կետում նշված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից.
2.2. սույն Որոշման 1-ին կետում նշված տեխնիկական կանոնակարգի 7-րդ հոդվածի 9-րդ մասի 9.4 կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով, 10-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով և 6-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով (մանրէային ծագման ցննդային հավելումների, համաբուրավետիչ պատրաստուկների, բուրավետիչների նախորդողների, ֆերմենտային պատրասրուկների մասով) , 28-րդ հավելվածով (հիմնական նյութի պարունակության մասով) սահմանված պահանջներն ուժի մեջ են մտնում նշված պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում` նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտները, իսկ դրանց բացակայության դեպքում` ազգային (պետական) ստանդարտները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետով սահմանված ստանդարտների ցանկում ներառելու օրվանից:
(2.2-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 29.08.23 թիվ 84)
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից
Ս. Ռումաս |
Ղազախստանի Հանրապետությունից
Կ. Կելիմբետով |
Ռուսաստանի Դաշնությունից
Ի. Շուվալով |
(հավելվածը խմբ. ԵՏՀԽ 18.09.14 թիվ 69, խմբ., լրաց., փոփ. ԵՏՀԽ 29.08.23 թիվ 84)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական: