ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մայիսի 1992 թվականի N 261
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, ինչպես նաև բնական պաշարների արդյունավետ օգտագործման պետական հսկողությունը և շրջակա միջավայրի պահպանության աշխատանքները կենտրոնացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` տարեկան 1240,2 հազար ռուբլի (ներառյալ 30 տոկոսը):
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը ունենալ նախարարի 2 տեղակալ և 15 անդամից բաղկացած կոլեգիա:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական նախարար Գ. Արեշյանին, բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների վերահսկման և տնօրինման միասնական համակարգ ստեղծելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը ենթարկել`
ա) Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության ձկան պաշարների պահպանման հայկական վարչությունը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչության աղտոտվածության դիտարկման կենտրոնը` առանց կենտրոնի ռադիոլոգիական և ջրի մեխանիկական անալիզներ կատարող խմբերի.
գ) նախկին համամիութենական անտառային սերմկայանի հայկական զոնալ անտառսերմկայանը («Նուշ» ՊՓՁ-ը)` այն վերակազմավորելով նախարարության անտառսերմային տեսչության:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի ԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հունվարի 21-ի «ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հունվարի 7-ի «Երկրում բնության պահպանության գործի արմատական վերակառուցման մասին» N 32 որոշումը» N 71 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |