ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 1996 թվականի N 603
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 403 ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» N 403 որոշման 6-րդ կետի համաձայն`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների առանձին աշխատողների աշխատավարձերին հավելումներ` համաձայն հավելվածի:
2. (կետն ուժը կորցրել է 04.04.97 N 124)
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, պետական կառավարման մյուս հանրապետական մարմիններին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, հաստատել`
ա) բյուջետային հիմնարկների` ըստ վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները.
բ) բյուջետային հիմնարկների աշխատողների` ըստ որակավորման տարակարգերի և կարգերի տարբերակման չափանիշները:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծովի մակերևույթից 2000-3000 մետր բարձրության և 3000 մետր ու ավելի բարձրության վրա գտնվող բնակավայրերի ցանկը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» N 367 որոշման 1-ին, 3-րդ կետերն ու հավելվածը և 1996 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» N 403 որոշման 12-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԱՐԲԵՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ
1. Բարձրլեռնային վայրերում աշխատելու համար աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի նկատմամբ, հետևյալ չափերով`
ա) ծովի մակերևույթից 2000-ից մինչև 3000 մետր բարձրության վրա գտնվող վայրերի համար` 20 %,
բ) ծովի մակերևույթից 3000 մետր և ավելի բարձրության վրա գտնվող վայրերի, ինչպես նաև բարձրադիր լեռնային դժվարամատչելի օդերևութաբանական կայանի աշխատողների համար` մինչև 30 %:
3. Աշխատանքի վնասակար և ծանր պայմաններ ունեցող աշխատանքում զբաղված աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 4-12 %-ի չափով, իսկ առավել վնասակար և առավել ծանր պայմաններ ունեցող աշխատանքում զբաղվածների աշխատավարձերին` 16-24 %-ի չափով:
4. Ստորգետնյա աշխատապայմաններում աշխատելու համար աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 15 %-ի չափով:
5. Զառամյալների և հաշմանդամների գիշերօթիկ տների, մանկատների և մանկական տների, միայնակ քաղաքացիներին տներում սպասարկող բաժանմունքների աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 50 %-ի չափով:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ
1. Հանրապետական հիվանդանոցների, շտապ բուժօգնության հիվանդանոցների, հիգիենիկ և հակահամաճարակային հանրապետական հիմնարկների ղեկավարների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան վարձատրության խմբի պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 10 %-ի չափով:
2. Մինչև 6 բժշկական հաստիքային միավոր ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների բժիշկ-ղեկավարների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագիտության և որակավորման տարակարգով բժիշկների պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 10 %-ի, իսկ 6-ից ավելի բժշկական հաստիքային միավոր ունեցող ստորաբաժանումների բժիշկ-ղեկավարներին` 15 %-ի չափով:
3. Բժշկաաշխատանքային փորձաքննական, բուժաթռիչքային և բուժախորհրդական հանձնաժողովների նախագահներ համարվող բժիշկների, շտապ բուժօգնության կայանների և լեռնափրկարարական ավագ բժիշկների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագիտության և որակավորման տարակարգով բժիշկների պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 20 %-ի չափով:
4. Կաբինետի վարիչ բժիշկների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագիտության և որակավորման տարակարգով բժիշկների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանի 10 %-ի չափով:
5. Բուժամանկաբարձական կետերի վարիչների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագետների պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 15 %-ի չափով:
6. Ավագ բուժակի, ավագ մանկաբարձի, ավագ բուժքրոջ աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագիտության և որակավորման տարակարգ ունեցող բուժակի, մանկաբարձի, բուժքրոջ պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 10 %-ի չափով:
7. Տուբերկուլոզային (հակատուբերկուլոզային) բուժ-կանխարգելիչ հիմնարկների, առողջարանների, կաբինետների, պոլիկլինիկաների ֆլյուրոգրաֆիկ կաբինետների և համանման այլ ստորաբաժանումների բուժաշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագետների պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 50 %-ի, իսկ սպասարկող և այլ անձնակազմի աշխատավարձերին` 40 %-ի չափով:
8. Անհետաձգելի շտապ բուժօգնության և կանչերի մեկնող բրիգադների անդամների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան որակավորման տարակարգ ունեցող մասնագետների պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 30 %-ի չափով:
9. Վնասակար և ծանր աշխատապայմաններում աշխատող առողջապահական հիմնարկների աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագետների պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 20-100 %-ի չափով` ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգի:
10. Պոլիկլինիկաների և պոլիկլինիկական բաժանմունքների տեղամասային բժիշկ-թերապևտների, բժիշկ-մանկաբուժների և նրանց բուժքույրերի աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 20 %-ի չափով` մինչև 3 տարվա անընդմեջ ստաժի համար, 40 %-ի չափով` 3-5 տարվա ստաժի համար և 60 %-ի չափով` 5 տարուց ավելի ստաժի համար:
ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ
1. Ընդհանուր տիպի գիշերօթիկ նախադպրոցական հիմնարկների և հանրակրթական գիշերօթիկ դպրոցների (ուսումնարանների) ղեկավարների, մյուս վարչական և մանկավարժական աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան վարձատրության խմբի կամ որակավորման տարակարգի պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 10 %-ի չափով:
Հատուկ տիպի նախադպրոցական հիմնարկների, օժանդակ և հատուկ գիշերօթիկ դպրոցների (ուսումնարանների), մանկատների, անչափահասների ընդունիչ-բաշխիչների, ուղղիչ-աշխատանքային հիմնարկներին կից դպրոցների (ուսումնարանների) ղեկավարների, մյուս վարչական և մանկավարժական աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան վարձատրության խմբի կամ որակավորման տարակարգի պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 15 %-ի չափով:
2. Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում քոլեջների) ղեկավար, դասախոսական և մանկավարժական աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են բուհերի համապատասխան աշխատողների համար սահմանված պաշտոնային դրույքաչափերից 10 %-ով պակաս:
3. Կրթադաստիարակչական հիմնարկների մանկավարժական աշխատողների նախկին «ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ» և ՀՀ Կառավարության կողմից տրված «Վաստակավոր ուսուցիչ», «Վաստակավոր բժիշկ», «Արվեստի վաստակավոր աշխատող», «Արվեստի վաստակավոր գործիչ», «Սպորտի վաստակավոր վարպետ», «Սպորտի վաստակավոր մարզիչ», «Պրոֆտեխկրթության վաստակավոր վարպետ» կոչումները հավասարեցվում են ուսուցիչների որակավորման 1-ին տարակարգին:
4. Մանկավարժական աշխատողների առանձին աշխատանքների համար սահմանվում են լրացուցիչ վարձատրություններ` հետևյալ չափերով.
դասղեկության համար` համապատասխան որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանի 20 %-ի չափով.
գրավոր աշխատանքների ստուգման համար` համապատասխան որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանի 10 %-ի չափով.
հաշվողական տեխնիկայի սպասարկման համար` համապատասխան որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանի 10 %-ի չափով.
կաբինետի, լաբորատորիայի վարիչության համար` համապատասխան որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանի 10 %-ի չափով.
առարկայական մեթոդմիավորման, ցիկլային աշխատանքների ղեկավարման համար` համապատասխան որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանի 10 %-ի չափով.
հանրակրթական դպրոցի ուսումնական արհեստանոցի վարիչի պարտականությունները կատարելու համար` համապատասխան որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանի 10 %-ի չափով:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ
1. Օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցների ղեկավարների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան վարձատրության խմբի պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 10 %-ի, իսկ բարձրագույն վարպետության մարզադպրոցների ղեկավարներինը` 15 %-ի չափով:
Հանրապետական և կենտրոնական պետական հիմնարկների ղեկավարների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան վարձատրության խմբի պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 10 %-ի, հանրապետական օլիմպիական մարզադպրոցների ղեկավարներինը` 20 %-ի, հանրապետական բարձրագույն վարպետության մարզադպրոցների և օլիմպիական հերթափոխի ուսումնարանների ղեկավարներինը` 25 %-ի չափով:
2. Օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցներում, մասնագիտացված մանկապատանեկան մարզատեխնիկական մարզադպրոցներում, օլիմպիական հերթափոխի ուսումնարաններում, բարձրագույն վարպետության մարզադպրոցներում և մանկապատանեկան (մարզա-տեխնիկական) մարզադպրոցների մարզական կատարելագործման ու բարձրագույն մարզական վարպետության խմբերում աշխատող սպորտի ավագ մարզիչ-մանկավարժների, մարզիչ-մանկավարժների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագետների պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 10 %-ի չափով:
3. Օլիմպիական խաղերի չեմպիոնների համար սահմանվում է հավելում` 7000 դրամի չափով, օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիրների, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների համար` 4300 դրամի, իսկ օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիրների համար` 4000 դրամի չափով, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից:
Օլիմպիական խաղերի չեմպիոնների մարզիչների համար սահմանվում է հավելում` 2500 դրամի չափով` նրանց սաների չեմպիոն դառնալու օրվանից 4 տարի ժամկետով:
Աշխարհի, Եվրոպայի չեմպիոնների և օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիրների մարզիչների համար սահմանվում է հավելում` 1700 դրամի, իսկ օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիրների մարզիչների համար` 1500 դրամի չափով`
աշխարհի, Եվրոպայի չեմպիոնների մարզիչներին` նրանց սաների չեմպիոն դառնալու օրվանից 2 տարի ժամկետով.
օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիրների մարզիչներին` նրանց սաների մրցանակակիր դառնալու օրվանից 4 տարի ժամկետով:
4. Նախկին ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 15 %-ի, իսկ սպորտի վարպետի, միջազգային կարգի սպորտի վարպետի, շախմատի գծով միջազգային վարպետի, գրոսմայստերի կոչում ունեցող, մասնագիտությամբ աշխատող մասնագետների համար` նրանց պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 10 %-ի չափով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կենտրոնական ապարատի աշխատողների քաղաքացիական ավիացիայում երկարամյա և անընդմեջ աշխատանքային ստաժի համար սահմանվում են հավելումներ` համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով`
3-ից 5 տարի 5-ից 10 տարի 10-ից 15 տարի 15 տարուց բարձր |
-5 %-ի -10 %-ի -15 %-ի - 20 %-ի չափով: |
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կենտրոնական ապարատի թռիչքային կազմի մասնագետների որակավորման կարգի համար սահմանվում են հավելումներ` համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով`
որակավորման առաջին կարգի համար - 40 %-ի
որակավորման երկրորդ կարգի համար - 25 %-ի չափով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական աստիճան ունեցող աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 20 %-ի չափով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԱԾ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ
1. (կետն ուժը կորցրել է 04.04.97 N 124)
2. Հայաստանի Հանրապետության դատախազության, արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի դասային կոչումներ ունեցող աշխատողներին աշխատանքային ստաժի համար սահմանվում են հավելումներ` համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով`
5-ից 10 տարի 10-ից 15 տարի 15-ից 20 տարի 20-ից 25 տարի 25 տարուց բարձր |
- 5 %-ի - 10 %-ի - 15 %-ի - 20 %-ի - 20 %-ի և 25 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 1 %-ի չափով: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ
1. (կետն ուժը կորցրել է 04.04.97 N 124)
2. Որակավորման դաս ունեցող դատավորներին աշխատանքային ստաժի համար սահմանվում են հավելումներ` համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով`
5-ից 10 տարի 10-ից 15 տարի 15-ից 20 տարի 20-ից 25 տարի 25 տարուց բարձր |
- 5 %-ի - 10 %-ի - 15 %-ի - 20 %-ի - 20 %-ի և 25 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 1 %-ի չափով: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԱԾ ԴԱՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ
1. (կետն ուժը կորցրել է 04.04.97 N 124)
2. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության դասային և հատուկ կոչումներ ունեցող աշխատողներին հարկային մարմիններում աշխատելու ընթացքում աշխատանքային ստաժի համար սահմանվում են հավելումներ` համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով`
5-ից 10 տարի 10-ից 15 տարի 15-ից 20 տարի 20-ից 25 տարի 25 տարուց բարձր |
- 5 %-ի - 10 %-ի - 15 %-ի - 20 %-ի - 20 %-ի և 25 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 1 %-ի չափով: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ
1. (կետն ուժը կորցրել է 04.04.97 N 124)
2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հատուկ կոչումներ ունեցող աշխատողներին մաքսային մարմիններում աշխատելու ընթացքում աշխատանքային ստաժի համար սահմանվում են հավելումներ` համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով`
5-ից 10 տարի 10-ից 15 տարի 15-ից 20 տարի 20-ից 25 տարի 25 տարուց բարձր |
- 5 %-ի - 10 %-ի - 15 %-ի - 20 %-ի - 20 %-ի և 25 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 1 %-ի չափով: |
Ծանոթագրություն.
1. Հայաստանի Հանրապետության դատախազության, արդարադատության նախարարության դատարանների, պետական նոտարիատի դասային կոչումներ ունեցող աշխատողներին, որակավորման դաս ունեցող դատավորներին աշխատանքային ստաժին տրվող հավելումների սահմանման համար հիմք հանդիսացող աշխատանքային ստաժում ընդգրկվում է`
ա) այն աշխատանքը կամ ծառայությունը, որի կապակցությամբ աշխատողը կրել է զինվորական, հատուկ կամ դասային կոչում կամ որակավորման դաս,
բ) իրավաբանական մասնագիտությամբ ցանկացած այլ աշխատանք:
2. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության դասային և հատուկ կոչումներ ունեցող, մաքսային մարմինների հատուկ կոչումներ ունեցող աշխատողներին աշխատանքային ստաժին տրվող հավելումների սահմանման համար հիմք հանդիսացող աշխատանքային ստաժում ընդգրկվում է այն աշխատանքը կամ ծառայությունը, որի կապակցությամբ աշխատողը կրել է զինվորական, հատուկ կամ դասային կոչում, կամ որակավորման դաս:
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ
1. (կետն ուժը կորցրել է 04.04.97 N 124)
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 |
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 04.04.97 N 124)