ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 492-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ (ՇՏԱԲ) ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին (շտաբին)՝
1) կազմակերպել աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 492-Ա որոշման |
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ՇՏԱԲԻ) ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ
Գնել Սանոսյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (աշխատանքային խմբի (շտաբի) ղեկավար)
Արեն Մկրտչյան - Ազգային ժողովի պատգամավոր
Կամո Ցուցուլյան - Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության պետ
Արմենակ Խաչատրյան - Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Եղիազար Վարդանյան - Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Նարեկ Մանուկյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Արման Խոջոյան - Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Լևոն Հակոբյան - Առողջապահության նախարարի տեղակալ
Արամ Մեյմարյան - Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Աննա Ժամակոչյան – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Վահան Կոստանյան - Արտաքին գործերի նախարարի տեղակալ
Արամ Ղազարյան - Լոռու մարզպետ
Հայկ Ղալումյան - Տավուշի մարզպետ
Վահագն Գևորգյան - Ջրային կոմիտեի նախագահ
Տիգրան Պետրոսյան - ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության պետի տեղակալ
Սերոբ Գաբրիելյան - Լոռու մարզային փրկարարական վարչության պետ
Արթուր Մկրտչյան - ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ
Մհեր Վանյան - ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ
Գոռ Ավետիսյան - «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն
Վահե Պողոսյան - «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական
(հավելվածը խմբ. 29.05.24 N 498-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
26.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |