ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2024 թվականի N 1592-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՐԽՊԳ «ՊՐՈՖՄԵՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել ԵՐԽՊԳ «ՊՐՈՖՄԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) ԵՐԽՊԳ «ՊՐՈՖՄԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2027 թվականի օգոստոսի 28-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 10-ի N 1592-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա- վորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
7208380000 |
Սև մետաղից հարթ թիթեղ (պողպատյա գլանվածք) գլանափա-թեթներով, 3մմ կամ ավելի, բայց 4.75մմ պակաս հաստությամբ |
- -3 մմ կամ ավելի, բայց 4,75 մմ-ից պակաս հաստությամբ, չլեգիրված պողպատից հարթ գլանվածք,տաք գլոցված, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ ծածկույթ, չներկված |
կգ |
3 665 000 |
Իրան, Ուկրաինա, Չինաստան |
Իրան, Ուկրաինա, Չինաստան |
1 109 175 600 |
|
2. |
7208390000 |
Սև մետաղից հարթ թիթեղ (պողպատյա գլանվածք) գլանափա-թեթներով, 3 մմ-ից պակաս հաստությամբ |
- -3 մմ-ից պակաս հաստությամբ, չլեգիրված պողպատից հարթ գլանվածք, տաք գլոցված, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ ծածկույթ, չներկված |
կգ |
11 597 500 |
Իրան, Ուկրաինա, Չինաստան |
Իրան, Ուկրաինա, Չինաստան |
3 599 864 000 |
|
3. |
7209169000 |
Սև մետաղից հարթ թիթեղ (պողպատյա գլանվածք) գլանափա-թեթներով, 1.0մմ-1.5մմ հաստությամբ |
- - -այլ, չլեգիրված պողպատից հարթ թիթեղ գլանափափեթով, սառը գլոցված, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ ծածկույթ, չներկված(հաստ 1.0մմ-1.5մմ) |
կգ |
2 635 000 |
Իրան, Ուկրաինա, Չինաստան |
Իրան, Ուկրաինա, Չինաստան |
869 023 000 |
|
4. |
7209179009 |
Սև մետաղից հարթ թիթեղ (պողպատյա գլանվածք) գլանափա-թեթներով, 1.0մմ-ից ոչ ավելի հաստությամբ |
- - - -այլ, չլեգիրված պողպատից հարթ թիթեղ գլանափափեթով, սառը գլոցված, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ ծածկույթ, չներկված (հաստ՝ 1մմ-ից ոչ ավելի) |
կգ |
991 000 |
Իրան, Ուկրաինա, Չինաստան |
Իրան, Ուկրաինա, Չինաստան |
326 831 800 |
|
5. |
7208370000 |
Սև մետաղից հարթ թիթեղ (պողպատյա գլանվածք) գլանափա-թեթներով, 4.75մմ կամ ավելի, բայց 10մմ պակաս հաստությամբ |
- -4.75 մմ կամ ավելի, բայց 10 մմ-ից պակաս հաստությամբ, չլեգիրված պողպատից հարթ թիթեղ գլանափաթեթով՝ տաք գլոցված, ոչ ցինկապատ, առանց պոլիմերային կամ այլ ծածկույթ, չներկված |
կգ |
600 000 |
Իրան, Ուկրաինա, Չինաստան |
Իրան, Ուկրաինա, Չինաստան |
193 200 000 |
|
6. |
7210490009 |
Սև մետաղյա հարթ ցինկապատ թիթեղ գլանափաթեթով, |
- - -այլ, սև մետաղյա հարթ ցինկապատ թիթեղ գլանափաթեթով, առանց պոլիմերային ծածկույթի, չներկված |
կգ |
60 000 |
Իրան, Ուկրաինա, Չինաստան |
Իրան, Ուկրաինա, Չինաստան |
20 952 000 |
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
6 119 046 400 |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
10.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|