ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2024 թվականի N 828-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1266-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 15 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի N 828-Ն որոշման |
«Հավելված N 15 ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1266-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N 15
ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱՐ
(ՏԳՏԴ ծածկագրեր՝ 71.20.5)
(Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ստորաբաժանման անվանումը) |
(գտնվելու վայրը) |
____ ____________ 20 թ. |
__________________ (ՍԱՏՄ ծառայողի պաշտոնը) |
__________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
|
__________________ (ՍԱՏՄ ծառայողի պաշտոնը) |
__________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
|
__________________ (ՍԱՏՄ ծառայողի պաշտոնը) |
__________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
|
Ստուգման սկիզբը ________________________ (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) |
ավարտը ______________________ (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) | |
Ստուգման հիմքը __________________________________________________________ (ստուգման տարեկան ծրագիրը, դիմում-բողոքը և այլն) |
_____________________________________________ (տնտեսավարող սուբյեկտի անվանումը) |
| ||||||||||
(ՀՎՀՀ) | |||||||||||
_______________________________________________ (տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները) |
____________________________________ (հեռախոսահամարը, էլ. հասցեն) | ||||||||||
_______________________________________________ (տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը) |
____________________________________ (հեռախոսահամարը, էլ. հասցեն) | ||||||||||
________________________________________________ (ստուգվող օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները) |
____________________________________ (հեռախոսահամարը, էլ. հասցեն) |
Ստուգման հրամանի համարը _____________ ամսաթիվը __________________________________
Ստուգման նպատակը (ընդգրկված հարցերի համարները) ____________________________________
Տեղեկատվական բնույթի հարցեր | ||
NN ը/կ |
Հարցը |
Պատասխանը |
1. |
Տնտեսավարող սուբյեկտի անվանումը (ներառյալ իրավաբանական անձանց ֆիրմային անվանումը), անհատ ձեռնարկատիրոջ անունը, անձնագրային տվյալները (սերիան, համարը, ում կողմից է տրված) |
|
2. |
Պետական գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
|
3. |
Պետական գրանցման համարը |
|
4. |
Իրավաբանական անձի գտնվելու վայրը (փոստային հասցեն), անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը |
|
5. |
Տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման վայրը և կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը և կապի այլ միջոցներ) |
|
6. |
Տնտեսավարող սուբյեկտի կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումների անվանումները և գտնվելու վայրը (փոստային հասցեն), այդ թվում` հեռախոսահամարը և այլ կապի միջոցներ |
|
7. |
Տնտեսավարող սուբյեկտի կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումներում իրականացվող գործունեության տեսակները |
|
8. |
Տնտեսավարող սուբյեկտների և դրանց առանձնացված ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը և այլ կապի միջոցներ) |
|
9. |
Տնտեսավարող սուբյեկտների կողմից գործունեությունն սկսելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
|
10. |
Տնտեսավարող սուբյեկտների օբյեկտների կառուցման (վերջին վերակառուցման (վերանորոգման) տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
|
11. |
Ապրանքային նշանի, հանրահայտ ապրանքային նշանի առկայության մասին տեղեկություն |
|
12. |
Ներդրված որակի կառավարման համակարգը (եթե առկա են ISO 9001, HACCP, ISO 22000, ISO 14000) |
|
13. |
Սննդի շղթայում ներգրավված աշխատողների թիվը |
|
14. |
Թողարկվող արտադրատեսակները, այդ թվում՝ հատուկ նշանակության սննդամթերքի արտադրության |
|
15. |
Կազմակերպության շրջանառության (իրացման) ծավալները՝ նախորդ տարվա տվյալներով (դրամ) |
|
16. |
Նպատակային շուկան` միջազգային և (կամ) ազգային, մարզային, տեղական շուկաներ, նշել, թե որ շուկայում է արտադրանքն իրացվում: |
Վերահսկողական բնույթի հարցեր | ||||||||
NN ը/կ |
Հարցերը |
Այո |
Ոչ |
Չ/Պ |
Կշիռը |
Ստուգման եղանակը |
Նորմատիվ ակտի համարը |
Նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1. |
Արդյո՞ք արտադրական օբյեկտը ունի պետական գրանցում։ |
0.4 |
փաստաթղթային զննում |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետև՝ ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգ) 21-րդ կետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի N 110 որոշմամբ հաստատված «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 051/2021) Եվրասիական տնտեսական միության կանոնակարգի (այսուհետև՝ ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգ) 24-րդ կետ |
||||
2․ |
Արդյո՞ք արտադրական օբյեկտ բերված մթերատու կենդա- նիները և թռչուններն ենթարկվում են նախասպանդային անասնաբուժասանիտարական զննման և նախասպանդային պահման: |
0.4 |
ակնադիտական և փաստաթղթային զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
3․ |
Արդյո՞ք երբ խմբաքանակում առկա մթերատու կենդանիների գլխաքանակը չի համապատասխանում անասնա- բուժական փաստաթղթում նշված գլխաքանակին, ապա մթերատու կենդանիների այդօրինակ խմբաքանակն անմիջապես տեղավորում են կարանտինային շինությունում մինչ ախտորոշման կամ անհամապատաս- խանության պատճառների հաստատումը։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
4. |
Արդյո՞ք սպանդի չեն ենթարկվում լցված խպիպով և աղեստամոքսային տրակտով թռչունները. |
0.4 |
ակնադիտական զննում |
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի |
||||
5. |
Արդյո՞ք չնույնականացված մթերատու կենդանիները, այդ թվում՝ թռչունները, չեն ենթարկվում սպանդի։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի 30-րդ կետի «ա» ենթակետ, ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի 33-րդ կետի «գ» ենթակետ |
||||
6. |
Արդյո՞ք նախասպանդային պահում և նախասպանդային անասնաբուժական զննում չանցած մթերատու կենդանիները, այդ թվում՝ թռչունները, չեն ենթարկվում սպանդի: |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի 33-րդ կետի «գ» ենթակետ |
||||
7. |
Արդյո՞ք մաշկածածկույթի վրա գոմաղբի առկայությամբ մթերատու կենդանիները, աղտոտված, թաց փետուրներով թռչունները չեն ենթարկվում սպանդի։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի 30-րդ կետի «ա» ենթակետ, ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի 33-րդ կետի «բ» ենթակետ |
||||
8. |
Արդյո՞ք հիվանդ և (կամ) հիվանդության կասկած հարուցող մթերատու կենդանիները և թռչունները վերադարձվում են տերերին (հանձնողներին)։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի կանոնակարգի ենթակետ |
||||
9. |
Արդյո՞ք տրավմատիկ վնասվածքներով մթերատու կենդանիները և թռչունները վերադարձվում են տերերին (հանձնողներին)։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի 30-րդ կետի «բ» ենթակետ, ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի |
||||
10 |
Արդյո՞ք ընդունման ժամանակ հայտնաբերված՝ մթերատու կենդանիների և թռչունների դիակները վերադարձվում են տերերին (հանձնողներին)։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի 30-րդ կետի «բ» ենթակետ, ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի |
||||
11. |
Արդյո՞ք սպանդի համար ընդունված կենդանիները դուրս չեն հանվում նախասպանդային պահման և սպանդի համար նախատեսված տարածքից։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի 30-րդ կետի «գ» ենթակետ, ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի 33-րդ կետի «ե» ենթակետ |
||||
12. |
Արդյո՞ք մթերատու կենդանիների դիակները և անասնաբուժական արգելամսեղիքն ուղարկվում են պինդ կենցաղային թափոնների պոլիգոններ։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի 30-րդ կետի «դ» ենթակետ |
||||
13. |
Արդյո՞ք սպանդի ենթարկում են թռչնին՝ դրան ձկով, ձկան թափոններով և (կամ) ձկան ալյուրով վերջին կերակրման օրվանից հետո 10 օրացուցային օրվա ընթացքում: |
0.4 |
ակնադիտական զննում, փաստաթղթային զննում |
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի 33-րդ կետի «զ» ենթակետ |
||||
14. |
Արդյո՞ք սպանդի ենթարկում են թռչնին, որին աճեցնելիս կիրառել են հակաբիոտիկներ, հակահելմինտային միջոցներ և այլ դեղապատրաստուկներ բուժական և (կամ) կանխարգելիչ նպատակներով, մինչև դրանց կիրառման հրահանգներում նշված այդ պատրաստուկների դուրսհանման ժամկետները լրանալը: |
0.4 |
ակնադիտական զննում, փաստաթղթային զննում |
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի 33-րդ կետի «է» ենթակետ |
||||
15. |
Արդյո՞ք ինֆեկցիոն հիվանդությունների ախտանիշներով մթերատու կենդանիների հայտնաբերման դեպքում մթերատու կենդանիների ամբողջ խմբաքանակը մեկուսացվում է՝ մինչ վերջնական ախտորոշումը: |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
16. |
Արդյո՞ք թռչնի ընդունման և նախասպանդային անասնա- բուժական զննման պահին ինֆեկցիոն հիվանդությունների ախտանիշներով թռչուն հայտնաբերելու դեպքում թռչնի ամբողջ խմբաքանակն անմիջապես ուղարկվում է սանի- տարական սպանդանոց կամ սպանդի հերթափոխի վերջում կամ առանձին հերթափոխով՝ անասնաբուժական ծառա- յության մասնագետի հսկողության ներքո (առողջ թռչնից առանձին): |
0.4 |
ակնադիտական զննում |
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի |
||||
17. |
Արդյո՞ք մթերատու կենդանիները նախասպանդային պահման շինություններից ուղարկվում են սպանդի համար նախատեսված շինություններ այնպես, որ ապահովվի հոսքագծի ռիթմիկ աշխատանքը և կանխարգելվի խաչաձև վարակումը։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
18. |
Արդյո՞ք սպանդի պրոցեսի ժամանակ սպանդային մթերքի նույնականացումը և դրա հետևելիությունը (հետագծելիությունը) ապահովվում է տեխնոլոգիական ամբողջ պրոցեսի ժամանակ։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի 34-րդ կետ, ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի 37-րդ կետ |
||||
19. |
Արդյո՞ք սպանդի պրոցեսի ժամանակ ապահովվում է սպանդի տեխնոլոգիական պրոցեսների ռեժիմները և տեխնոլոգիական հնարների կիրառումը, որոնք բացառում են մսեղիքի մակերևույթի աղտոտումը։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի 35-րդ կետ, ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի |
||||
20. |
Արդյո՞ք ապահովված է սպանդի հետ կապված աշխատանքային պրոցեսների՝ 3 խմբերի բաժանումը՝ 1-ին խումբ՝ անշարժացում, արյունազերծում, կաշվի նախանջատում և մաշկահանում (կաշվե ծածկույթով խոզի մսի դեպքում՝ շոգեխաշում, մազերի հեռացում, խանձում և մսեղիքից մազերի մնացորդների հեռացում): |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
21. |
Արդյո՞ք ապահովված է սպանդի հետ կապված աշխատանքային պրոցեսների՝ 3 խմբերի բաժանումը՝ 2-րդ խումբ՝ փորոտիքի հեռացում, մսեղիքի բաժանում կիսամսեղիքի, մսեղիքի մաքրամշակում, դրոշմում և կշռում։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
22. |
Արդյո՞ք ապահովված է սպանդի հետ կապված աշխատանքային պրոցեսների՝ 3 խմբերի բաժանումը՝ 3-րդ խումբ՝ կողմնակի հումքի մշակում և վերամշակում (ենթամթերքների, աղիքային հումքի, հում ճարպի, արյան, ոսկրի, էնդոկրինոֆերմենտային և հատուկ հումքի, կաշվե հումքի ու ոչ սննդային հումքի): |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի 36-րդ կետի «գ» ենթակետ |
||||
23. |
Արդյո՞ք ապահովված է թռչնի սպանդի տեխնոլոգիական գործընթացների ռեժիմի պահպանումը՝ 1) թռչնի անշարժացումն իրականացվում է այն միջոցների օգտագործմամբ, որոնք ապահովում են դրա շարժվելու ունակության ժամանակավոր սահմանափակումը և կորուստը՝ չխափանելով սրտի աշխատանքը: 2) թռչնի սպանդի ընթացքում առավել ամբողջական արյունազրկման ապահովումը: 3) թռչնի ջերմային մշակման ռեժիմներն ընտրվում են դրա տեսակով պայմանավորված և թույլ չեն տալիս թռչնի կաշվի ջերմային վնասում. 4) փետրահանման տեխնոլոգիական գործողությունը ապահովում է թռչնի մսեղիքի ամբողջական փետրահանում և թույլ չի տալիս թռչնի կաշվի մեխանիկական վնասում: 5) փորոտիքի հեռացման տեխնոլոգիական գործողության ժամանակ թռչնի աղեստամոքսային տրակտը չի վնասվում և դրա պարունակության չի ընկնում թռչնի մսեղիքի և սարքավորումների վրա 6) նախքան անասնաբուժասանիտարական փորձաքննության անցկացումը չեն առանձնացվում ներքին օրգանները թռչնի մսեղիքից՝ առանց թռչնի մսեղիքին դրանց պատկանելությունը նույնականացնելու հնարավորության: |
0.12
0.12
0.12
0.12
0.12
0.12 |
ակնադիտական զննում
ակնադիտական զննում
ակնադիտական զննում
ակնադիտական զննում
ակնադիտական զննում
ակնադիտական զննում |
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի 38-րդ կետի «ա» ենթակետ
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի 38-րդ կետի «ե» ենթակետ
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի 38-րդ կետի «զ» ենթակետ |
||||
24. |
Արդյո՞ք նախատեսված են սպանդի հոսքագծի անջատման արտակարգ դեպքեր, երբ անասնաբուժական ոլորտի աշխատողներն, իրենց աշխատանքային տեղերից հնարավորություն կունենան տեխնիկական ապարատների (օրինակ՝ «կանգ» սեղմակի) օգնությամբ, անջատել այն՝ մթերատու կենդանիների և թռչնի հատուկ վտանգավոր հիվանդությունների կասկածի կամ հայտնաբերման դեպքում։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի 38-րդ կետ, ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի |
||||
25. |
Արդյո՞ք սննդային նպատակով օգտագործվող արյունը հավաքվում է մթերատու կենդանու անշարժացումից ոչ ուշ, քան 3 րոպե անց։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
26. |
Արդյո՞ք մեկ լցարանի մեջ ոչ ավելի, քան 10 մթերատու կենդանիներից վերցված արյուն է հավաքվում: |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
27. |
Արդյո՞ք մթերատու կենդանու սպանդից ոչ ուշ, քան 2 ժամ անց է արյունն ուղարկվում վերամշակման (մշակման): |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
28. |
Արդյո՞ք անասնաբուժական կոնֆիսկատների հավաքման նպատակով սարքավորվում են հատուկ ճոռեր, տարո- ղություններ կամ օգտագործվում է հատուկ մակնշված տրանսպորտ, որը սարքավորված է տարողություններով պոլիմերային նյութերից, որոնք թույլ են տալիս մշակումն ախտահանող միջոցներով, տաք ջրով և սուր գոլորշիով, կամ չժանգոտող պողպատից՝ չարտոնագրված հասա- նելիությունը բացառող՝ ամուր փակվող կափարիչներով: |
0.4 |
ակնադիտական զննում |
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի |
||||
29. |
Արդյո՞ք կենդանու արյունազերծման պրոցեսի ավարտից հետո մսեղիքից փորոտիքի հեռացումն իրականացվում է՝ խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի դեպքում՝ ոչ ուշ, քան 45 րոպե անց։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
30. |
Արդյո՞ք կենդանու արյունազերծման պրոցեսի ավարտից հետո մսեղիքից փորոտիքի հեռացումն իրականացվում է՝ մանր եղջերավոր կենդանիների դեպքում՝ ոչ ուշ, քան 30 րոպե անց։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
31. |
Արդյո՞ք մսեղիքից փորոտիքի հեռացման ժամանակ դանակը փոխարինվում է սանիտարական մշակման ենթարկված մեկ այլ դանակով՝ 30 րոպեի ընթացքում 1 անգամից ոչ պակաս։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
32. |
Արդյո՞ք ձեռքերը, օղազրահի ձեռնոցները և գոգնոցները լվացվում են ըստ կեղտոտվածության աստիճանի, սակայն 30 րոպեի ընթացքում 1 անգամից ոչ պակաս: |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
33. |
Արդյո՞ք դանակները, մկրատները, պատառաքաղները և այլ գործիքներ՝ ըստ աղտոտվածության աստիճանի, սակայն ժամն առնվազն 1 անգամ, մաքրվում են աղտոտվածություններից և լվացվում են, աշխատանքային հերթափոխի ավարտից հետո, թռչնի սպանդից ստացված աղտոտված մթերքներին, հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող թռչնից ստացված մսեղիքին կպնելուց հետո՝ վարակազերծվում են: |
0.4 |
ակնադիտական զննում |
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի |
||||
34. |
Արդյո՞ք ճտքակոշիկները, գոգնոցները, ձեռնոցները, ռետինացված թևնոցներն ամեն օր աշխատանքի ավարտից հետո մաքրվում, լվացվում և չորացվում են: |
0.4 |
ակնադիտական զննում |
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի |
||||
35. |
Արդյո՞ք փորոտիքի հեռացման ժամանակ հանված սպանդային մթերքն ուղարկվում է վերամշակման (մշակման)՝ մսեղիքից դրանք հեռացնելուց հետո ոչ ուշ, քան 15 րոպե անց։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
36. |
Արդյո՞ք մսեղիքի սղոցման և դրանից ողնուղեղի հեռացման ժամանակ խաթարվում է դրա ամբողջականությունը։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
37. |
Արդյո՞ք թռչնի ենթամթերքի մշակման գործընթացները, որոնք ներառում են նրբամաշկի (կուտիկուլայի) հեռացում, ստամոքսի պարունակության դատարկում, շճաթաղանթների, լեղապարկի, դրա հարակից հյուսվածքների, ճարպի, ոտքի վերնամաշկի եղջերացած շերտերի և աղտոտվածու- թյունների հեռացում, ավարտվում են թռչնի մսեղիքի փորոտիքը հանելուց հետո ոչ ուշ, քան 30 րոպե անց (ներառյալ պաղեցման համար փոխանցումը և (կամ) այլ տեխնոլոգիական գործընթացների կատարումը): |
0.4 |
ակնադիտական զննում |
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի |
||||
38. |
Արդյո՞ք մսեղիքի սղոցման ժամանակ օգտագործվող սղոցի շեղբը սանիտարական մշակման է ենթարկվում ոչ ուշ, քան 1 ժամ աշխատանքից հետո։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
39. |
Արդյո՞ք բոլոր տեսակների մթերատու կենդանիների մսեղիքի (կիսամսեղիքի) մաքրամշակման ընթացքում հեռացվում են կապտուկները, արյունազեղումները և աղտոտված հատվածները: |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
40. |
Արդյո՞ք ենթամթերքների մաքրամշակումը կապտուկներից և շճաթաղանթի ու դրա հարակից հյուսվածքների հեռացման պրոցեսը իրականացվում են սպանդից ոչ ուշ քան 3 ժամ հետո՝ ներառելով պաղեցման կամ սառեցման համար դրանց փոխանցումը։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
41. |
Արդյո՞ք սպանդի համար նախատեսված շինություններում իրականացվում է մազածածկույթով ենթամթերքների մաքրամշակման չթույլատրված պրոցեսներ։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
42. |
Արդյո՞ք մսեղիքի (կիսամսեղիքի, քառորդված մսեղիքի, մսի կտորների) մասնատումը, դրանց ոսկրահանումը և ջլազերծումն իրականացվում է +12°С-ից ոչ բարձր օդի ջերմաստիճանի պայմաններում։ |
0.4 |
ակնադիտական և փաստաթղթային զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
43. |
Արդյո՞ք փորոտիքը հանելուց հետո թռչնի մսեղիքի արտաքին և ներքին մակերևույթները լվացվում են խմելու ջրով, որից հետո մսեղիքի մակերևույթին տեսանելի փոփոխություններ և կղանքային աղտոտումներ չեն լինում: |
0.4 |
ակնադիտական զննում |
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի |
||||
44. |
Արդյո՞ք մասնատումից և ոսկրահանումից առաջ թռչնի մսեղիքը ենթարկվում է լրամշակման (հարդարման)՝ հեռացվում են փետուրների մնացորդները, հեմատոմաները, հարուկները, արյան զեղումները: |
0.4 |
ակնադիտական զննում |
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի |
||||
45. |
Արդյո՞ք ոսկրահանման և ջլազերծման պրոցեսների իրականացման համար անհրաժեշտ գործիքներն ախտահանման նպատակով փոխվում են ըստ կեղտոտվածության աստիճանի՝ սակայն 30 րոպեի ընթացքում 1 անգամից ոչ պակաս։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
46. |
Արդյո՞ք հալած կենդանական ճարպի արտադրության համար անհրաժեշտ ոսկորը և դրա վերամշակումից ստացված մթերքը վերամշակման (մշակման) ուղարկվում է ոսկրահանումից հետո ոչ ուշ, քան 6 ժամ անց։ |
0.4 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
47. |
Արդյո՞ք վերամշակումը ձգձգելու դեպքում ոսկորը տեղավորում են պաղեցվող շինության մեջ և դրա պահման ժամկետը +8°С-ից ոչ ավելի պահման ջերմաստիճանի դեպքում կազմում է 24 ժամից ոչ ավելի։ |
0.4 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
48. |
Արդյո՞ք կոլագեն պարունակող հումքը՝ առանց ոսկորների, պահածոյացվում է կերակրի աղի օգտագործմամբ և այդ նպատակով թույլատրված այլ միջոցներով : |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
49. |
Արդյո՞ք կոլագեն պարունակող հումքը՝ առանց ոսկորների պահպանվում է փակ տարաներում։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
50. |
Արդյո՞ք սպանդից հետո մսեղիքը, թռչնի ներքին օրգանները և սպանդային այլ մթերքները ենթարկվում են անասնաբուժասանիտարական փորձաքննության: |
0.4 |
ակնադիտական և փաստաթղթային զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի 53-րդ կետ, ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի |
||||
51. |
Արդյո՞ք սպանդից հետո մթերատու կենդանիների մոտ հիվանդությունների հայտնաբերման դեպքում մսեղիքի վրա դրվում է անասնաբուժական կնիք, որը վկայում է դրա վնասազերծման կամ ուտիլիզացման եղանակների մասին: |
0.4 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
52. |
Արդյո՞ք սպանդից հետո թռչնի հիվանդությունների հայտնաբերման դեպքում այդ թռչնի մսեղիքը զետեղվում է հատուկ բեռնարկղում՝ այն վնասազերծման, օգտահանման կամ ոչնչացման ուղարկելու մասին մականշվածքով: |
0.4 |
ակնադիտական զննում |
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի |
||||
53. |
Արդյո՞ք ոսկրահանման ընթացքում թռչնի մսեղիքում և դրա մասերում, ինչպես նաև ենթամթերքում ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդություններին բնորոշ ախտաբանական փոփոխություններ հայտնաբերելու դեպքում՝ մինչև լաբորատոր հետազոտությունների արդյունքների ստացումը, թռչնի սպանդից ստացված մթերքները զետեղվում են սանիտարական խցի սառնարանում՝ մինուս 12 °С-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում: |
0.4 |
ակնադիտական զննում |
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 կանոնակարգի |
||||
54. |
Արդյո՞ք մսի դրոշմակնքման համար օգտագործվում են հետևյալ թույլատրելի ներկանյութերը. մեթիլվիոլետ (ըստ ներկանյութերի միջազգային դասակարգման` C.I. 42535), ռոդամին C (C.I. 45170), ֆուքսին թթու (C.I. 45685)։ |
0.4 |
փաստաթղթային զննում |
ՄՄ ՏԿ 029/2012 կանոնակարգի |
||||
55. |
Արդյո՞ք կենդանական ծագման մթերքի դրոշմումը կատարվում է հետևյալ կերպ` 1) խոշոր եղջերավոր կենդանու մսեղիքի կամ կիսամսեղիքի վրա դրվում է յուրաքանչյուր դրոշմից մեկական` թիակի, կողոսկրի և ազդրի հատվածում. 2) մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի և ջորու մսեղիքի կամ կիսամսեղիքի վրա դրվում է միայն N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով դրոշմից մեկական՝ թիակի, կողոսկրի և ազդրի հատվածում. 3) խոշոր եղջերավոր կենդանու քառորդ մսեղիքի վրա դրվում է յուրաքանչյուր դրոշմից մեկական` թիակի և ազդրի հատվածում. 4) մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի և ջորու քառորդ մսեղիքի վրա դրվում է միայն N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով դրոշմից մեկական թիակի և ազդրի հատվածում. 5) թռչունի, ճագարի, նապաստակի, կուղբի, ճահճակուղբի մսեղիքի փաթեթավորման դեպքում օգտագործվում են վարդագույն և կանաչ թղթյա պիտակներ՝ 15 x 90 մմ չափսերով: Պիտակի ներկված մասի երկարությունը պետք է լինի 60 մմ: Պիտակի վրա նշվում է սպանդ իրականացրած կազմակերպության անվանումը. 6) օգտահանման ենթակա կենդանական ծագման մթերքի վրա դրվում է 40 x 70 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմ՝ համաձայն N 1 ձևի, որը հաստատում է, որ միսը ենթակա է օգտագործման՝ վնասազերծումից հետո: Այդպիսի դրոշմի կենտրոնում նշված մեծատառերը պարզաբանում են հիվանդության անվանումը (դաբաղ, ֆիննոզ, տուբերկուլյոզ և այլն), որի դեպքում միսը ենթակա է վնասազերծման՝ համապատասխան եղանակով (եփում, սառեցում, երշիկի ստացում, պահածոյացում, հալեցում` ճարպի համար, օգտահանում և այլն). 7) խոշոր եղջերավոր կենդանիների ենթամթերքի տրանսպորտային փաթեթվածքի վրա դրոշմվում են N 5 ձևի անասնաբուժական վկայականի, ինչպես նաև կենդանու անհատական համարներով դրոշմները. 8) մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի, ջորու, թռչունի, ճագարի, նապաստակի, կուղբի և ճահճակուղբի ենթամթերքի տրանսպորտային փաթեթվածքի վրա դրոշմվում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարի դրոշմը: |
0.3
0.3
0.3
0.3
0.3
0.02
0.02
0.02 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
56. |
Արդյո՞ք անհատական պոլիմերային թաղանթներով ճագարի և բրոյլեր տեսակի ճագարի մսեղիքի փաթեթավորման դեպքում մսեղիքը չի դրոշմվում, իսկ N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարի դրոշմումը կատարվում է փաթեթի մեջ դրված կամ սոսնձված պիտակի վրա` նշելով այն բոլոր տեղեկությունները, որոնք համապատասխանում են նշված արտադրանքին՝ համաձայն նորմատիվ փաստաթղթերի պահանջների: |
0.4 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման N 1 հավելվածի 30.2-րդ կետի 6-րդ ենթակետ |
||||
57. |
Արդյո՞ք մսի և ենթամթերքների ոսկրահանման ու ջլազերծման պրոցեսի ընթացքում ինֆեկցիոն և ինվազիվ հիվանդություններին բնորոշ պաթոլոգիական փոփոխություններ հայտնաբերելիս, սպանդային մթերքը, մինչ լաբորատոր հետազոտությունների պատասխանների ստացումը, տեղադրվում է մեկուսացված խցիկում: |
0.4 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
58. |
Արդյո՞ք իրականացնում են գործիքների, սարքավորումների և արտադրական (հատուկ) համազգեստի համապա- տասխան սանիտարական մշակում (ախտահանում): |
0.4 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
59. |
Արդյո՞ք անասնաբուժական ծառայության կողմից սահմանափակումներ ենթադրող՝ օգտագործման համար թույլատրված սպանդային մթերքի վնասազերծումն իրականացվում է այդ նպատակով հարմարեցված շինություններում։ |
0.4 |
ակնադիտական զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
60. |
Արդյո՞ք անասնաբուժական ծառայության կողմից սահմանափակումներ ենթադրող՝ օգտագործման համար թույլատրված սպանդային մթերքի վերամշակումն արտադրական տարածքներում իրականացվում է հերթափոխի ավարտին կամ մյուս հերթափոխի ժամանակ՝ անասնաբուժական ծառայության մասնագետի հսկողության ներքո։ |
0.4 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
61. |
Արդյո՞ք անասնաբուժական ծառայության կողմից սահմանափակումներ ենթադրող՝ օգտագործման համար թույլատրված սպանդային մթերքի վնասազերծման և վերամշակման աշխատանքների ավարտից հետո իրականացվում է շինության, սարքավորումների և գույքի սանիտարական մշակում (ախտահանում): |
0.4 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
62. |
Արդյո՞ք մանկական սննդի համար նախատեսված սպանդային մթերքի արտադրության պրոցեսն իրականացվում է հերթափոխի սկզբին կամ առանձին հերթափոխի ժամանակ՝ տեխնոլոգիական սարքավորումների և գույքի նախապես լվացման ու ախտահանման պայմանով։ |
0.4 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
ՄՄ ՏԿ 034/2013 կանոնակարգի |
||||
63. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը կենդանիների սպանդ իրականացնելու նպատակով տեղակայվում է սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից հատկացված համապատասխան վայրում: |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի հավելվածի 35-րդ կետ |
||||
64. |
Արդյո՞ք նախասպանդային զննում իրականացնելու նպատակով շարժական սպանդանոցը հատկացված վայրում, տրանսպորտային միջոցին կից, առանձնացնում է տարածք՝ շարժական պարսպով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի հավելվածի 36-րդ կետ |
||||
65. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցում իրականացվում է նախասպանդային և հետսպանդային զննում։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման հավելվածի 37-րդ կետ |
||||
66. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը հագեցված է՝ կենդանու զգայազրկման (շշմեցման) և սպանդի հավաքածուով՝ կենդանու զգայազրկման սարք և կենդանիների շարժողական ակտիվությունը սահմանափակող սարքավորմամբ։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի հավելվածի 39․1-ին կետ 1-ին ենթակետ |
||||
67. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը հագեցված է կրծոսկրը կտրող սղոցով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի կետ 2-րդ ենթակետ |
||||
68. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը հագեցված է փականային ջրային ատրճանակով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի կետ 3-րդ ենթակետ |
||||
69․ |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը գործիքների մանրէազերծման սարքով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման հավելվածի 39․1-ին կետ 4-րդ ենթակետ |
||||
70. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը հագեցված է լվացարանով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
71. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը հագեցված է կուտակային ջրատաքացուցիչով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
72. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը հագեցված է մոնոռելսային կշեռքով՝ մսեղիքի համար։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
73. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը հագեցված է տարաներով՝ արյան հավաքման, աղիների, կարմիր օրգանների, կաշվի։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
74. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը հագեցված է տելֆերով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
75. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը հագեցված է երթուղին և տեղակայման վայրը ֆիքսող՝ Գլոբալ տեղորոշման համակարգ (GPS)` սարքով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
76. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը հագեցված է դանակներով՝ նախատեսված յուրաքանչյուր փուլի համար։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
77. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը հագեցված է կախովի ուղիով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման հավելվածի 39․1-ին կետ 13-րդ ենթակետ |
||||
78. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը հագեցված է մխոցավոր օդամղիչով (կոմպրեսոր)։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի որոշման հավելվածի 39․1-ին կետ 14-րդ ենթակետ |
||||
79․ |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը հագեցված է սառնարանային խցիկով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի կետ 15-րդ ենթակետ |
||||
80. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը հագեցված է անասնաբուժասանիտարական փորձաքննության համար նախատեսված միջոցներով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
81. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը հագեցված է ջրի տարայով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի կետ 17-րդ ենթակետ |
||||
82. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը հագեցված է՝ էլեկտրագեներատորով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
83. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը հագեցված է ջրի պոմպով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի կետ 19-րդ ենթակետ |
||||
84. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցը հագեցված է շարժական պոմպային ախտահանիչ՝ ցողարկող գործիքներով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի կետ 20-րդ ենթակետ |
||||
85. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցի ստացիոնար վայրը հագեցված է կայանատեղիով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
86. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցի ստացիոնար վայրը հագեցված է ախտահանման համար նախատեսված տարածքով և համապատասխան միջոցներով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
87. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցի ստացիոնար վայրը հագեցված է գործիքների ախտահանման սենյակով՝ համապատասխան միջոցներով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
88. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցի ստացիոնար վայրը հագեցված է՝ հանդերձարանով՝ լոգախցիկով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի կետ 4-րդ ենթակետ |
||||
89. |
Արդյո՞ք շարժական սպանդանոցի ստացիոնար վայրը հագեցված է՝ թափոնների վնասազերծման և ոչնչացման հնարավորությունով: |
0.4 |
ակնադիտական զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
90. |
Արդյո՞ք սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում, սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ենթարկվել են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և ունեն սանիտարական (բժշկական) գրքույկ։ |
0.4 |
փաստաթղթային զննում |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշման հավելվածի 55-րդ կետ, «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենք 16-րդ հոդված 6-րդ մաս |
||||
91. |
Արդյո՞ք սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցն ունի սանիտարական անձնագիր: |
0.4 |
փաստաթղթային զննում |
«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի |
||||
92. |
Արդյո՞ք կազմակերպությունն ընդգրկված է սննդի շղթայի օպերատորների համար նախատեսված տվյալների բազայում: |
0.4 |
ակնադիտական զննում |
«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի |
||||
93. |
Արդյո՞ք բնակավայրերում սպանդանոցային կետը, որը նախատեսված է փոքրաթիվ (5-7 գլուխ) կենդանիների ամենօրյա սպանդի համար, տեղակայված է համայնքի ղեկավարի կողմից հատկացված համապատասխան վայրում: |
0.4 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
94. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի բետոնապատ տարածք (ներառյալ նախասպանդային և կարանտինային տարածք): |
0.4 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
95. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի թեքություն արյան և ջրի արտահոսքի կուտակման համար՝ հետագայում վարակազերծելու նպատակով: |
0.4 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
96. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի տանիք: |
0.4 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
97. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի ցանկապատ՝ ցանկապատված մետաղական ցանցով կամ թիթեղով։ |
0.4 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
98. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի կենդանու զգայազրկման (շշմեցման) և սպանդի հավաքածու՝ կենդանու զգայազրկման սարք և կենդանիների շարժողական ակտիվությունը սահմանափակող սարքավորում (խեկ, խոզ): |
0.4 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
99. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի կրծոսկրը կտրող սղոց: |
0.4 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
100. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի դանակների հավաքածու: |
0.4 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
101. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի գործիքների մանրէազերծման սարք: |
0.4 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
102. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի լվացարան: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
103. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի ջրատաքացուցիչ: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
104. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի զննման սեղան՝ անասնաբուժասանիտարական փորձաքննություն անցկացնելու համար: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
105. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի տեխնոլոգիական սեղան: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
106. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի անասնաբուժա-սանիտարական փորձաքննության համար նախատեսված միջոցներ: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
107. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի էլեկտրական ամբարձիչ: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
108. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի չժանգոտվող կեռիկ: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
109. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի նախասպանդային կշեռքներ: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 1 հավելվածի ենթակետ |
||||
110. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի կշեռք՝ մսեղիքի համար: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
111. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի ջրի տարա: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
112. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի ջրի պոմպ: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
113. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի սայլակ: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
114. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի տարա՝ մաքրող լուծույթների համար: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
115. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի տարաներ՝ արյան հավաքման, աղիների, կարմիր օրգանների, կաշվի, ստամոքսի: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
116. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի կենսաթափոնների հավաքման տարաներ: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
117. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի գոմաղբի հավաքման տարա: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
118. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի թափոնների համար նախատեսված տարաներ՝ կարծր, հերմետիկ կափարիչ ունեցող, դիմացկուն, արտահոսք չունեցող մեկանգամյա կամ բազմակի օգտագործման: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
119. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի հեղուկների հեռացման համակարգ՝ խողովակ, ընդունիչ տարողություն: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
120. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի լվացման և ախտահանման հնարավորություն: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
121. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի շարժական պոմպային ախտահանիչ՝ ցողարկող գործիքով: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
122. |
Արդյո՞ք սպանդանոցային կետն ունի սանհանգույց: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի ենթակետ |
||||
123. |
Արդյո՞ք թափոնների վնասազերծումը և ոչնչացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան: |
0.2 |
ակնադիտական զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
124. |
Արդյո՞ք խոշոր եղջերավոր կենդանիներն սպանդանոցային կետում սպանդի են ենթակա միայն համարակալված լինելու և ականջապիտակի առկայության դեպքում: |
0.2 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
125. |
Արդյո՞ք խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ենթարկման գործընթացի առաջին 4 վայրկյանն առնվազն տեսանկարահանվում է և համապատասխան հավելվածի միջոցով ներբեռնվում «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակ: |
0.2 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի |
||||
126. |
Արդյո՞ք խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերքի վրա դրոշմվում են N 5 ձևի անասնաբուժական վկայականի, ինչպես նաև կենդանու անհատական համարներով դրոշմները՝ յուրաքանչյուրը բաղկացած իննանիշ թվերից, իսկ մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի և ջորու սպանդից գոյացած կենդանական ծագման մթերքի վրա դրոշմվում է միայն N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով դրոշմը: |
0.52 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման N 1 հավելվածի 30.1-ին կետ |
||||
127. |
Արդյո՞ք դրոշմումը հստակ է, ընթեռնելի և պահպանվում է մսի պահման ժամանակ: Արդյո՞ք դրոշմման համար օգտագործվում են միայն սննդային ներկերը: |
0.52 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման N 1 հավելվածի 30.3-րդ կետ |
||||
128. |
Արդյո՞ք սպանդանոցային ծագման մթերքի համար N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրվում է սպանդի սկզբից նվազագույնը 1 ժամ հետո, առաքման ժամանակ՝ առաքվող յուրաքանչյուր խմբաքանակի համար։ Արդյո՞ք սպանդանոցային ծագման մթերքը տեղափոխվում է սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցով՝ բացառությամբ անձնական սպառման համար տեղափոխման դեպքերի: |
0.52 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման N 1 հավելվածի 34-րդ կետ |
||||
129. |
Արդյո՞ք N 5 ձևի անասնաբուժական վկայականն ունի պիտակ (այսուհետև՝ պիտակ)՝ համաձայն N 5.1 ձևի, որը տրամադրվում է, երբ N 5 ձևի անասնաբուժական վկայականով փոխադրվող, մատակարարվող, վաճառվող կամ իրացվող կենդանական ծագման մթերքը կամ հումքն իրացվելու է տարբեր խմբաքանակներով: Պիտակը նույնականացվում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի հերթական համարակալման, յուրաքանչյուր պիտակին լրացնողի կողմից տրվող հերթական համարով և արագ արձագանքման կոդի (Quick Response (QR) code) միջոցով: |
0.52 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման N1 հավելվածի 6-րդ կետի 4.2.-րդ ենթակետ |
||||
130. |
Արդյո՞ք տարբեր խմբաքանակներով իրացվող յուրաքանչյուր խմբաքանակի համար լրացվում է պիտակի պիտակ՝ համաձայն N 5.2 ձևի, որը տրամադրվում է մատակարարների և իրացման կազմակերպությունների կողմից։ Պիտակի պիտակը նույնականացվում է պիտակի հերթական համարակալման և յուրաքանչյուր պիտակի պիտակին լրացնողի կողմից տրվող հերթական համարով և արագ արձագանքման կոդի (Quick Response (QR) code) միջոցով: |
0.52 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման N1 հավելվածի 6-րդ կետի 4.3.-րդ ենթակետ |
||||
131. |
Արդյո՞ք N 5 ձևի անասնաբուժական վկայականը, պիտակը, պիտակի պիտակը լրացվում են էլեկտրոնային եղանակով՝ անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակից՝ նախապես համակարգում գրանցվելու և մուտքի ծածկագիր ստանալու միջոցով: N 5 ձևի անասնաբուժական վկայականի պիտակում նշված քանակի սպառման դեպքում համակարգը թույլ չի տալիս լրացնել պիտակի պիտակ: |
0.52 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման N1 հավելվածի 6-րդ կետի 19.4.-րդ ենթակետ |
||||
132. |
Արդյո՞ք N 5 ձևի անասնաբուժական վկայական, պիտակ կամ պիտակի պիտակ տրամադրողը և ստացողն իրա- կանացնում են վկայականի, պիտակի կամ պիտակի պիտակի հաշվառում՝ լրացված վկայականի կամ պիտակի կամ պիտակի պիտակի մեկ օրինակը պահելով առնվազն 1 տարի: |
0.2 |
ակնադիտական և/կամ փաստաթղթային զննում |
Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման N1 հավելվածի 6-րդ կետի 19.7.-րդ ենթակետ |
1. |
«Այո»` առկա է. համապատասխանում է. բավարարում է («Այո»` նշվում է հարցում ներառված պահանջների կեսի և կեսից ավելիի դրական պատասխանի դեպքում. որը չի կշռավորվում) |
V |
||
2. |
«Ոչ»՝ ոչ. առկա չէ. չի համապատասխանում. չի բավարարում («Ոչ»` նշվում է հարցում ներառված պահանջների` մինչև կեսի դրական պատասխանի դեպքում. որը կշռավորվում է) |
V |
||
3. |
«Չ/Պ»` չի պահանջվում. չի վերաբերվում |
|
V |
Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝
1․ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենք
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշում
3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշում
4․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշում
5․ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի N 110 որոշմամբ հաստատված «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 051/2021) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
ՍԱՏՄ ծառայող |
_______________________ |
Տնտեսավարող _______________________ |
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
31.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2024 թվական: