ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 հունվարի 2020 թվականի |
թիվ 9 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՄԱՆԸ, ԲԱՇԽՄԱՆԸ, ՓՈԽԱՆՑՄԱՆԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման և բաշխման մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելվածի հավելված) 23-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 240 որոշմամբ հաստատված` «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրմանը, բաշխմանը, փոխանցմանը և վերադարձին առնչվող տեղեկատվության փոխանակման մասին» հիմնադրույթում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում (2) փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունվարի 14-ի թիվ 9 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրմանը, բաշխմանը, փոխանցմանը և վերադարձին առնչվող տեղեկատվության փոխանակման մասին» հիմնադրույթում կատարվող
1. 3-րդ կետում «Աստանա քաղաքի ժամանակով» բառերը փոխարինել «Նուր-Սուլթան քաղաքի ժամանակով» բառերով։
2. Նշված հիմնադրույթի հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրմանը, բաշխմանը, փոխանցմանը և վերադարձին առնչվող տեղեկատվության փոխանակման մասին» հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունվարի 14-ի թիվ 9 որոշման խմբագրությամբ) |
(ձև)
|
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
|
________________________________________________________________________
|
|
« ____ » ____________20___ թ.-ի դրությամբ հաշվեգրված և բաշխված հատուկ, |
|
Ցուցանիշի անվանումը |
Գումարը | ||||
|
օրում |
տարվա սկզբից | ||||
|
1 |
2 |
3 | |||
|
Բաժին 1. Անդամ պետության ազգային արժույթով | |||||
|
1. Անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին հաշվեգրված՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները |
|||||
|
2. Հաշվետու օրվա ընթացքում անդամ պետության լիազորված մարմնի կողմից հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին կատարված հաշվանցումների գումարները՝ ընդամենը |
|||||
|
այդ թվում՝ |
|||||
|
2.1. կանխավճարային վճարումների |
|||||
|
2.2. արտահանման մաքսատուրքերի, հարկերի և գանձումների, ինչպես նաև այլ վճարումների |
|||||
|
3. հաշվետու օրվա ընթացքում պարտքի մարման հաշվին հաշվանցված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները |
|||||
|
4. ընթացիկ օրվա ընթացքում պարտքի մարման հաշվին հաշվանցված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները |
|||||
|
5. հաշվետու օրվա ընթացքում վերադարձված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները |
|||||
|
6. ընթացիկ օրվա ընթացքում վերադարձման ենթակա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները |
|||||
|
7. հաշվետու օրվա ընթացքում անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից կատարման համար չընդունված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վերադարձի գումարները |
|||||
|
8. անդամ պետությունների միջև բաշխման ենթակա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները՝ ընդամենը |
|||||
|
այդ թվում՝ |
|||||
|
8.1. Հայաստանի Հանրապետության բյուջե |
|||||
|
8.2. Բելառուսի Հանրապետության բյուջե |
|||||
|
8.3. Ղազախստանի Հանրապետության բյուջե |
|||||
|
8.4. Ղրղզստանի Հանրապետության բյուջե |
|||||
|
8.5. Ռուսաստանի Դաշնության բյուջե |
|||||
|
9. բաշխված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները, որոնք փոխանցվել են մյուս անդամ պետությունների արտարժութային հաշիվներին, ընդամենը |
|||||
|
այդ թվում*՝ |
|||||
|
9.1. Հայաստանի Հանրապետության |
|||||
|
9.2. Բելառուսի Հանրապետության |
|||||
|
9.3. Ղազախստանի Հանրապետության |
|||||
|
9.4. Ղրղզստանի Հանրապետության |
|||||
|
9.5. Ռուսաստանի Դաշնության |
|||||
|
10. հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բաշխումից անդամ պետության բյուջե մուտքերի գումարները, որոնք փոխանցվել են այդ անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվից |
|||||
|
11. բաշխված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն գումարները, որոնց փոխանցումը մյուս անդամ պետությունների արտարժութային հաշիվներին կասեցվել է, ընդամենը |
|||||
|
այդ թվում*՝ |
|||||
|
11.1. Հայաստանի Հանրապետության |
|||||
|
11.2. Բելառուսի Հանրապետության |
|||||
|
11.3. Ղազախստանի Հանրապետության |
|||||
|
11.4. Ղրղզստանի Հանրապետության |
|||||
|
11.5. Ռուսաստանի Դաշնության |
|||||
|
Բաժին 2. Մյուս անդամ պետությունների ազգային արժույթով* | |||||
|
12. Անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքերի գումարները. |
- | ||||
|
12.1. Հայաստանի Հանրապետությունից, դրամ՝ ընդամենը |
|||||
|
այդ թվում՝ |
|||||
|
12.1.1. անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բաշխումից ստացված եկամուտները |
|||||
|
12.1.2. արձանագրությամբ նախատեսված պահանջների կատարումը խախտելիս կետանցի համար անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված տոկոսների գումարը** |
|||||
|
12.2. Բելառուսի Հանրապետությունից, բելառուսական ռուբլի՝ ընդամենը |
|||||
|
այդ թվում՝ |
|||||
|
12.2.1. անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բաշխումից ստացված եկամուտները |
|||||
|
12.2.2. արձանագրությամբ նախատեսված պահանջների կատարումը խախտելիս կետանցի համար անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված տոկոսների գումարը** |
|||||
|
12.3. Ղազախստանի Հանրապետությունից, տենգե՝ ընդամենը |
|||||
|
այդ թվում՝ |
|||||
|
12.3.1. անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բաշխումից ստացված եկամուտները |
|||||
|
12.3.2. արձանագրությամբ նախատեսված պահանջների կատարումը խախտելիս կետանցի համար անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված տոկոսների գումարը** |
|||||
|
12.4. Ղրղզստանի Հանրապետությունից, սոմ՝ ընդամենը |
|||||
|
այդ թվում՝ |
|||||
|
12.4.1. անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բաշխումից ստացված եկամուտները |
|||||
|
12.4.2. արձանագրությամբ նախատեսված պահանջների կատարումը խախտելիս կետանցի համար անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված տոկոսների գումարը** |
|||||
|
12.5. Ռուսաստանի Դաշնությունից, ռուսական ռուբլի՝ ընդամենը |
|||||
|
այդ թվում՝ |
|||||
|
12.5.1. անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բաշխումից ստացված եկամուտները |
|||||
|
12.5.2. արձանագրությամբ նախատեսված պահանջների կատարումը խախտելիս կետանցի համար անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված տոկոսների գումարը** |
|||||
|
Նախորդ հաշվետվության ամսաթիվը |
«__» ________ի 20__ թվականի | |
|
Անդամ պետության լիազորված մարմնի ղեկավար (լիազորված անձ) |
___________________ (ստորագրություն) |
______________________ (Ա. Ա. Հ.) |
|
Պատասխանատու կատարող |
_____________________ (Ա. Ա. Հ.) |
_____________________ (հեռախոսահամար) |
* Չի լրացվում այն անդամ պետության մասով, որի լիազորված մարմինը պատրաստել է հաշվետվությունը։
** «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» թիվ 8 արձանագրություն («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված)։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: