041.0620.06.11.98
Հայաստանի Հանրապետության վարչապետ
ո ր ո շ ու մ
6 նոյեմբերի 1998 թվական N 620
քաղ. Երևան
պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ եվ ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին
Պետական կառավարման մարմինների գործունեության և բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`
1. Սահմանել պետական կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների աշխատողների առավելագույն թվաքանակը և ղեկավարների տեղակալների թվաքանակը` 1999 թվականի հունվարի 1-ից, համաձայն հավելվածի:
2. Թույլատրել պետական կառավարման մարմինների ղեկավարներին սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատողների առավելագույն թվաքանակի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը` պահպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշմամբ պաշտոնային դրույքաչափերի միջև սահմանված հարաբերակցությունը:
3. Հայաստանի Հանրապետության նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, մարզպետներին` ապահովել`
ա) հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները.
բ) սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների կատարումը` երկամսյա ժամկետում:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների աշխատակազմերի ընդհանուր թվաքանակը մինչև 10 տոկոսով կրճատելու վերաբերյալ:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշումը և 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշման N 1 հավելվածում պաշտոնային դրույքաչափերի համար սահմանված վերին սահմանը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված |
պետական կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների աշխատողների առավելագույն թվաքանակը եվ ղեկավարների տեղակալների թվաքանակը` 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ
NN ը/կ |
ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների անվանումները | Աշխատողների առավելագույն թվաքանակը (հաստիքային միավոր) | որից՝ ղեկավարի տեղակալներ | |
ընդամենը | այդ թվում՝ առաջին տեղակալ | |||
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | ՀՀ կառավարության աշխատակազմ | 248 | 2 | - |
2. | ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով | 11 | 1 | - |
3. | Մարզային ընտրական հանձնաժողովներ | 43 | - | - |
4. | ՀՀ առողջապահության նախարարություն | 73,5 | 3 | - |
5. | ՀՀ արդարադատության նախարարություն | 162 | 5 | 1 |
6. | Քաղաքացիական ակտերի գրանցման տարածքային բաժիններ | 125 | - | - |
7. | ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն | 240 | - | - |
71. | ՀՀ արդարադատության նախարարության
ձեռնարկությունների պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներ |
120 | - | - |
8. | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն | 239 | 4 | 1 |
9. | ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալություն | 14 | 1 | - |
10. | ՀՀ արտաքին գործերի նախարարություն | 208 | 5 | 1 |
11. |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
110 | 3 | - |
12. | ՀՀ օգտակար հանածոների պաշարների հանձնաժողով | 14 | 1 | - |
13. | ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչություն | 22 | 1 | - |
14. | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 190 | 3 | 1 |
15. | ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրարային պետական տեսչություններ | 84 | - | - |
16. | ՀՀ էներգետիկայի նախարարություն | 93 | 5 | 1 |
17. | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն | 95 | 4 | 1 |
18. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
117 |
3 |
- |
18ա. | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկ | 7 | - | - |
19. | ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով | 26 | 1 | - |
20. | ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն | 93 | 4 | - |
21. | ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն | 19 | 2 | - |
22. | ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդ | 18 | 2 | - |
23. |
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն |
156 | 3 | 1 |
24. | ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոններ | 570 | - | - |
25. | ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն | 210 | 3 | 1 |
26. | ՀՀ սեփականաշնորհման նախարարության տարածքային ստորաբաժանումներ | 34 | - | - |
27. | ՀՀ սեփականաշնորհման նախարարության աճուրդի կենտրոն | 48 | - | - |
28. |
(տողն ուժը կորցրել է 23.03.00 N 121) |
|||
29. | ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն | 64 | 2 | - |
30. | ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարություն | 161 | 5 | 1 |
31. | ՀՀ քաղաքաշինության նախարարություն քաղաքաշինական պետական տեսչություն | 141 | - | - |
32. | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 399 | 5 | 1 |
33. | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական մարմիններ | 360 | - | - |
34. | ՀՀ պետական եկամուտների նախարարություն | 594 | 3 | - |
35. | ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչություններ և տարածաշրջանային մաքսատներ, մաքսային կետեր | 1975 | - | - |
36. | ՀՀ մաքսային վարչություն | 118 | 3 | 1 |
37. | ՀՀ մաքսային վարչության մաքսատներ և մաքսային կետեր | 651 | - | - |
38. | ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչություն | 57 | 2 | - |
39. | ՀՀ պետական ռեզերվների վարչություն | 19 | 1 | - |
40. | ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն | 207 | 3 | 1 |
41. | ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության տեղական բաժանմունքներ | 409 | - | - |
42. | Հայլեռտեխհսկողություն | 20 | 1 | - |
43. | Հայլեռտեխհսկողության տարածքային տեսչություններ | 68 | - | - |
44. |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
88 |
4 |
- |
45. | ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն | 95 | 3 | - |
46. | ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն | 42 | 2 | 1 |
47. | ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն | 19 | 1 | - |
48. | ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն | 50 | 1 | - |
49. | ՀՀ կառավարաթյանն առընթեր հատուկ ծրագրերի վարչություն | 48 | 2 | - |
50. | Հայպետատոմհսկողություն | 30 | 2 | - |
51. | ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն | 31 | 1 | - |
52. | ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն | 24 | 1 | - |
53. | ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն | 34 | 2 | - |
54. | ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն տարածքային ստորաբաժանումներ | 67 | - | - |
55. |
ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն | 41 | 3 | - |
56. | ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության | 25 | 1 | - |
57. | Երևանի քաղաքապետարան | 248 | 2 | - |
58. | Երևանի առսպասպետտեսչություն | 20 | - | - |
59. | Արագածոտնի մարզպետարան | 106 | 1 | - |
60. | Արագածոտնի առսպասպետտեսչություն | 6 | - | - |
61. | Արարատի մարզպետարան | 109 | 1 | - |
62. | Արարատի առսպասպետտեսչություն | 7 | - | - |
63. | Արմավիրի մարզպետարան | 103 | 1 | - |
64. | Արմավիրի առսպասպետտեսչություն | 8 | - | - |
65. | Գեղարքունիքի մարզպետարան | 162 | 1 | - |
66. | Գեղարքունիքի առսպասպետտեսչություն | 7 | - | - |
67. | Լոռու մարզպետարան | 151 | 1 | - |
68. | Լոռու առսպասպետտեսչություն | 9 | - | - |
69. | Կոտայքի մարզպետարան | 97 | 1 | - |
70. | Կոտայքի առսպասպետտեսչություն | 8 | - | - |
71. | Շիրակի մարզպետարան | 151 | 1 | - |
72. | Շիրակի առսպասպետտեսչություն | 9 | - | - |
73. | Սյունիքի մարզպետարան | 129 | 1 | - |
74. | Սյունիքի առսպասպետտեսչաթյուն | 6 | - | - |
75. | Վայոց ձորի մարզպետարան | 71 | 1 | - |
76. | Վայոց ձորի առսպասպետտեսչություն | 4 | - | - |
77. | Տավուշի մարզպետարան | 92 | 1 | - |
78. | Տավուշի առսպասպետտեսչություն | 6 | - | - |
79. |
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն |
70 | 2 | - |
80. |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտ |
47 | 3 | 1 |
Ընդամենը |
9743 | 108 | 12 |
(հավելվածը փոփ. 25.11.98 N 684, լրաց. 04.01.99 N 5, խմբ. 04.02.99 N 64, 08.02.99 N 84, 22.02.99 N 111, 04.03.99 N 136, փոփ. 16.04.99 N 227, խմբ. 17.05.99 N 300, փոփ. 07.06.99 N 335, խմբ., փոփ. 05.08.99 N 470, խմբ. 17.08.99 N 489, 20.08.99 N 496, 20.08.99 N 497, լրաց. 03.09.99 N 551, փոփ. 18.10.99 N 651, 20.08.99 N 502, խմբ.25.10.99 N 663, փոփ., խմբ. 22.11.99 N 713, լրաց. 24.11.99 N 721, խմբ. 29.11.99 N 735, 14.12.99 N 757, 18.12.99 N 766, 21.02.00 N 59, խմբ., փոփ. 23.03.00 N 121, լրաց. 20.04.00 N 205, խմբ. 04.04.00 N 166, փոփ. 10.04.00 N 177, փոփ., խմբ. 18.04.00 N 202, խմբ. 25.04.00 N 218, փոփ., խմբ. 28.04.00 N 232, 01.05.00 N 233, խմբ. 15.06.00 N 358, 29.05.00 N 294, 30.05.00 N 299, 19.06.00 N 362, 22.06.00 N 386, լրաց. 03.07.00 N 412, 03.07.00 N 413, 03.07.00 N 415, 07.07.00 N 430, խմբ. 14.07.00 N 455, 17.07.00 N 464, 26.07.00 N 484, փոփ. 03.08.00 N 504, խմբ., լրաց. 09.08.00 N 518, խմբ. 15.08.00 N 531, 17.08.00 N 548, 21.08.00 N 550, փոփ. 23.08.00 N 565)
(17.08.99 N 493 որոշման ա) և բ) պարբերություններով նախատեսված փոփոխությունները հնարավոր չէ կատարել, քանի որ փոփոխողի պահանջը իրականացնելու դեպքում տեղի կունենա կետերի համարակալման աղճատում)
Հայաստանի Հանրապետության |
Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ |