Գլխավոր տեղեկություն
Համար
N 2236-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 21.06.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
19.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2236-Ա

«19» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, ԳՈԳՈԼԻ ՓՈՂՈՑ Հ.4/3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐՏԻՆ ՋԱՆԻԲԵԿԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՍԱՄՎԵԼԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մարտին Ջանիբեկի Սողոմոնյանի (ծնված 14.09.1960թ.) և Արթուր Սամվելի Սողոմոնյանի (ծնված 06.07.1984թ.) 15.04.2021թ. բանալի հ.2011695 դիմումը։ Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Գոգոլի փողոցի հ.4/3 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 431.84քմ, որից 192.0քմ մակերեսով հողամասը Մարտին Ջանիբեկի Սողոմոնյանին և Արթուր Սամվելի Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (սեփականության վկայագիր՝ 1992թ. հ.419, ժառանգության վկայագիր հ.2417):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 25.01.2021թ հ.ԱՏ-25012021-01-0058, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 16.02.2024թ. հ.470 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.05.2024թ. հ.20-Ել-Ս-12062 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Գոգոլի փողոցի հ.4/3 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Գոգոլի փողոցի հ.4/3 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Մարտին Ջանիբեկի Սողոմոնյանի և Արթուր Սամվելի Սողոմոնյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 192.0քմ մակերեսով հողամասին կից 239.84քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 239.84քմ մակերեսով հողամասի նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Գոգոլի փողոցի հ.4/3 հասցեում գտնվող 431.84քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Գոգոլի փողոցի հ.4 հասցեի բնակելի տանը տրամադրել «Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Գոգոլի փողոց, հ.4/3» հասցեն:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

 

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան