Գլխավոր տեղեկություն
Համար
N 1026-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 04.07.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2024 թվականի N 1026-Ն

 

ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԸ, ՈՉ ԲՆԱՓԱՅՏԱՅԻՆ, ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԸ, ՈՐՍՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ, ՈՐՍԻ ԱՐԳԱՍԻՔԸ, ԲՆԱԿԱՆ ԱՅԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ, ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԻՐԵՐՆ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Սահմանել ապօրինի ձեռք բերված փայտանյութը, ոչ բնափայտային, երկրորդական անտառանյութը, որսված կենդանիները, որսի արգասիքը, բնական այլ ռեսուրսները, օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերը տնօրինելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 4-ի N 1026-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԸ, ՈՉ ԲՆԱՓԱՅՏԱՅԻՆ, ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԸ, ՈՐՍՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ, ՈՐՍԻ ԱՐԳԱՍԻՔԸ, ԲՆԱԿԱՆ ԱՅԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ, ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԻՐԵՐՆ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ

 

1․ Սույն կարգով սահմանվում են էկոպարեկային ծառայության (այսուհետ՝ ծառայություն) ծառայողի կողմից վերցված՝ ապօրինի ձեռք բերված փայտանյութը, ոչ բնափայտային, երկրորդական անտառանյութը, որսված կենդանիները, որսի արգասիքը, բնական այլ ռեսուրսները, օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերը տնօրինելու հետ կապված հարաբերությունները։

2․ Ծառայողի կողմից վերցված՝ ապօրինի ձեռք բերված փայտանյութը, երկրորդական անտառանյութը, բնական այլ ռեսուրսները, օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերն ընդհուպ մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ավարտը (ներառյալ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ բողոքի քննությամբ գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ մտնելը) պահվում են ծառայության (պաշտոնատար անձանց) կողմից որոշվող տեղերում։

3․ Ծառայողի կողմից վերցված՝ ապօրինի ձեռք բերված ոչ բնափայտային անտառանյութը, որսված անկենդան վայրի կենդանիները, որսի արգասիքն ընդհուպ մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ավարտը (ներառյալ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ բողոքի քննությամբ գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժի մեջ մտնելը) պահվում են ծառայության (պաշտոնատար անձանց) կողմից որոշվող տեղերում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պետք է ոչնչացվեն, եթե դրանց երկարատև պահելը կարող է վտանգավոր լինել մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար։

4․ Ոչ բնափայտային անտառանյութը, որսված անկենդան վայրի կենդանիները, որսի արգասիքը համարվում են շուտ փչացող։

5․ Վերցված փայտանյութի, ոչ բնափայտային անտառանյութի, երկրորդական անտառանյութի, որսված անկենդան վայրի կենդանիների (ներառյալ Կարմիր գրքում գրանցված), որսի արգասիքի, բնական այլ ռեսուրսների պահպանման համար ծառայությունում անհրաժեշտ պայմաններ չլինելու դեպքում դրանք կարող են ի պահ հանձնվել դրանց պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ունեցող կազմակերպություններին կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ավարտը։

6․ Վերցված փայտանյութը, ոչ բնափայտային անտառանյութը, երկրորդական անտառանյութը, որսված անկենդան վայրի կենդանիները (ներառյալ Կարմիր գրքում գրանցված), որսի արգասիքը, բնական այլ ռեսուրսներն ի պահ հանձնելու դեպքում առաջնահերթությունը տրվում է այն պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որին ամրացված տարածքից ձեռք են բերվել փայտանյութը, ոչ բնափայտային անտառանյութը, երկրորդական անտառանյութը, անկենդան վայրի կենդանիները (ներառյալ Կարմիր գրքում գրանցված), որսի արգասիքը, բնական այլ ռեսուրսները՝ դրանց պահպանման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում։

7․ Վերցված փայտանյութը, ոչ բնափայտային անտառանյութը, երկրորդական անտառանյութը, որսված անկենդան վայրի կենդանիները (ներառյալ Կարմիր գրքում գրանցված), որսի արգասիքը, բնական այլ ռեսուրսները՝ դրանց պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ունեցող կազմակերպություններին կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ի պահ են հանձնվում ծառայության մարզային ստորաբաժանման ղեկավարի և կազմակերպության կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անունից հանդես գալու լիազորությամբ օժտված անձի կողմից կազմված և ստորագրված հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա, որում նշվում են՝ հանձնման-ընդունման օրը, ամիսը, տարին, կազմման վայրը, հանձնողի և ընդունողի տվյալները, հանձնված փայտանյութի, ոչ բնափայտային անտառանյութի, երկրորդական անտառանյութի, որսված անկենդան վայրի կենդանիների (ներառյալ Կարմիր գրքում գրանցված), որսի արգասիքի, բնական այլ ռեսուրսների անվանումները, չափման միավորները, քանակները (ծավալները)։

8․ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ավարտից հետո, ելնելով գործի քննության արդյունքներից, փայտանյութը, երկրորդական անտառանյութը, բնական այլ ռեսուրսները հանձնվում են օրինական հիմունքներով ձեռք բերողին՝ ի տնօրինում, եթե պարզվում է, որ դրանց ձեռքբերումն օրինական է, իսկ եթե պարզվում է, որ փայտանյութի, երկրորդական անտառանյութի, բնական այլ ռեսուրսների ձեռքբերումն օրինական չէ, ապա դրանք հանձնվում են այն պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ ի տնօրինում, որին ամրացված տարածքից ապօրինի ձեռք են բերվել փայտանյութը, երկրորդական անտառանյութը, բնական այլ ռեսուրսները։

9․ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ավարտից հետո, ելնելով գործի քննության արդյունքներից, ոչ բնափայտային անտառանյութը, որսված անկենդան վայրի կենդանիները (ներառյալ Կարմիր գրքում գրանցված), որսի արգասիքը հանձնվում են օրինական հիմունքներով ձեռք բերողին՝ ի տնօրինում, եթե դրանք չեն ոչնչացվել դրանց երկարատև պահելը մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար վտանգավոր լինելու հիմքերով, իսկ եթե պարզվում է, որ ոչ բնափայտային անտառանյութի, որսված անկենդան վայրի կենդանիների (ներառյալ Կարմիր գրքում գրանցված), որսի արգասիքի ձեռքբերումն օրինական չէ, ապա հանձնվում են այն պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ ի տնօրինում, որին ամրացված տարածքից ապօրինի ձեռք են բերվել ոչ բնափայտային անտառանյութը, որսված անկենդան վայրի կենդանիները (ներառյալ Կարմիր գրքում գրանցված), որսի արգասիքը, եթե դրանք չեն ոչնչացվել դրանց երկարատև պահելը մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար վտանգավոր լինելու հիմքերով։

10․ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ավարտից հետո ոչ բնափայտային անտառանյութը, որսված անկենդան վայրի կենդանիները (ներառյալ Կարմիր գրքում գրանցված), որսի արգասիքն օրինական հիմունքներով ձեռք բերողին կամ պետական ոչ առևտրային կազմակերպությանն ի տնօրինում չեն հանձնվում նաև այն դեպքերում, երբ դրանք փչացել կամ ոչ պիտանի են դարձել (կորցրել են իրենց տնտեսական նշանակությունը)։

11․ Ոչ բնափայտային անտառանյութը, որսված անկենդան վայրի կենդանիները (ներառյալ Կարմիր գրքում գրանցված), որսի արգասիքը ոչ պիտանի (փչացած) կամ պիտանի, ինչպես նաև մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար ոչ վտանգավոր կամ վտանգավոր են ճանաչվում օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի (լաբորատոր փորձաքննության արդյունքների) հիման վրա։

12․ Որսված անկենդան վայրի կենդանիները (ներառյալ Կարմիր գրքում գրանցված), որսի արգասիքը ներկայացվում են կենդանիների վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատոր փորձաքննության, և դրանք օրինական հիմունքներով ձեռք բերողին կամ պետական ոչ առևտրային կազմակերպությանն ի տնօրինում են հանձնվում՝ նշված փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո, եթե փորձաքննությամբ պարզվում է, որ փորձաքննությանը ներկայացված անկենդան վայրի կենդանիները (ներառյալ Կարմիր գրքում գրանցված), որսի արգասիքը վարակված չեն վարակիչ հիվանդություններով։

13․ Փայտանյութը, ոչ բնափայտային անտառանյութը, երկրորդական անտառանյութը, որսված անկենդան վայրի կենդանիները (ներառյալ Կարմիր գրքում գրանցված), որսի արգասիքը, բնական այլ ռեսուրսներն օրինական հիմունքներով ձեռք բերողին կամ պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվում են ծառայության մարզային ստորաբաժանման ղեկավարի և ընդունողի կողմից կազմված և ստորագրված հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա, որում նշվում են հանձնման-ընդունման օրը, ամիսը, տարին, կազմման վայրը, հանձնողի և ընդունողի տվյալները, հանձնված փայտանյութի, ոչ բնափայտային անտառանյութի, երկրորդական անտառանյութի, որսված անկենդան վայրի կենդանիների (ներառյալ Կարմիր գրքում գրանցված), որսի արգասիքի, բնական այլ ռեսուրսների անվանումները, չափման միավորները, քանակները (ծավալները)։

14․ Եթե ոչ բնափայտային անտառանյութի, որսված անկենդան վայրի կենդանիների (ներառյալ Կարմիր գրքում գրանցված), որսի արգասիքի երկարատև պահելը կարող է վտանգավոր լինել մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար կամ դրանք փչացել կամ դարձել են ոչ պիտանի (կորցրել են իրենց տնտեսական նշանակությունը), ապա ոչ բնափայտային անտառանյութը, որսված անկենդան վայրի կենդանիները (ներառյալ Կարմիր գրքում գրանցված), որսի արգասիքը ոչնչացվում են սույն կարգի 15-17-րդ կետերով սահմանված կարգով։

15․ Ոչ բնափայտային անտառանյութը, որսված անկենդան վայրի կենդանիները, որսի արգասիքը ոչնչացվում են ծառայության համապատասխան մարզային ստորաբաժանման ծառայողների կողմից՝ տվյալ մարզի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության, պետական ոչ առևտրային կազմակերպության (որին ամրացված տարածքից ձեռք է բերվել ոչ բնափայտային անտառանյութը, որսվել են անկենդան վայրի կենդանիները (ներառյալ Կարմիր գրքում գրանցված), որսի արգասիքը) ներկայացուցիչների մասնակցությամբ, որի մասին կազմվում է արձանագրություն։ Անհրաժեշտության դեպքում ոչնչացման գործընթացին մասնակցի կարգավիճակով կարող են ներգրավվել նաև իրավասու այլ պետական մարմինների համապատասխան մասնագիտական գիտելիքներ ունեցող աշխատակիցներ։

16․ Ծառայողների կողմից ոչ բնափայտային անտառանյութի, որսված անկենդան վայրի կենդանիների, որսի արգասիքի ոչնչացման փաստն արձանագրվում է, իսկ ոչնչացման պահը` տեսագրվում:

17․ Ոչ բնափայտային անտառանյութի, որսված անկենդան վայրի կենդանիների (ներառյալ Կարմիր գրքում գրանցված), որսի արգասիքի ոչնչացման արձանագրությունում նշվում են տարին, ամիսը, օրը, ժամը, արձանագրության կազմման վայրը, ծառայողների և մասնակիցների տվյալները, ոչնչացման պատճառը (հիմքը), ոչնչացման փաստը և եղանակը։ Արձանագրությունն ստորագրում են ծառայողները և մասնակիցները։

18․ Վերցված կենդանի վայրի կենդանիները (ներառյալ Կարմիր գրքում գրանցված) չեն պահվում մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ավարտը և ծառայության համապատասխան մարզային ստորաբաժանման ծառայողների կողմից ազատ են արձակվում բնական միջավայր՝ տվյալ մարզի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության, պետական ոչ առևտրային կազմակերպության (որին ամրացված տարածքից ապօրինի որսվել է վայրի կենդանին) ներկայացուցիչների մասնակցությամբ։

19․ Ծառայողների կողմից կենդանիների բնական միջավայր ազատ արձակման փաստն արձանագրվում է, իսկ ազատ արձակման պահը` տեսագրվում:

20․ Կենդանի վայրի կենդանիների բնական միջավայր ազատ արձակման արձանագրությունում նշվում են ծառայողների և մասնակիցների տվյալները, ազատ արձակման տարին, ամիսը, օրը, ժամը, արձանագրության կազմման վայրը, ազատ արձակված կենդանու տեսակը։ Արձանագրությունն ստորագրում են ծառայողները և մասնակիցները։

21․ Սույն կարգում նշված արձանագրությունները և տեսակրիչները, ինչպես նաև վերցված փաստաթղթերը պահվում են իրավախախտման վերաբերյալ գործի նյութերի հետ։

22․ Իրավախախտման մեջ հանցագործության հատկանիշներ լինելու դեպքում վերցված փայտանյութի, ոչ բնափայտային անտառանյութի, երկրորդական անտառանյութի, որսված կենդանիների, որսի արգասիքի, բնական այլ ռեսուրսների, իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերի ու փաստաթղթերի տնօրինման հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Մինչև քրեական վարույթի նախաձեռնումը կամ դրանից հետո մինչև վարույթն իրականացնող մարմնի կողմից դրանց տնօրինումը ծառայությունը պարտավոր է փայտանյութի, ոչ բնափայտային անտառանյութի, երկրորդական անտառանյութի, որսված կենդանիների, որսի արգասիքի, բնական այլ ռեսուրսների, իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերի ու փաստաթղթերի պահպանմանն ուղղված միջոցներ ձեռնարկել։

23․ Սույն կարգում նշված արձանագրությունները գրանցվում են գործերի վարույթի գրանցամատյանում:

24․ Իրավախախտման գործիք կամ անﬕջական օբյեկտ համարվող իրերի (առարկայի, ﬕջոցների) բռնագրավման պահանջը դատարանի կողﬕց բավարարվելու և դատական ակտն օրինական ուժի ﬔջ մտնելուց հետո իրավախախտման գործիք կամ անﬕջական օբյեկտ համարվող իրերի (առարկաների, ﬕջոցների) վրա, բացառությամբ բռնագրավված հրազենի, զինամթերքի, պայթեցման սարքերի, պայթուցիկ նյութերի (պարագաների), շրջանառությունն արգելված առարկաների, բռնագանձում տարածվում է Հարկադիր կատարուﬓ ապահովող ծառայության կողﬕց: Բռնագանձման արդյունքում ստացված գումարը կատարողական գործողությունների կատարման ծախսերը պահվելուց հետո եռօրյա ժամկետում մուտքագրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

25․ Վերցված (առգրավված) հրազենը, զինամթերքը, պայթեցման սարքերը, պայթուցիկ նյութերը (պարագաները), շրջանառությունն արգելված առարկաները մինչև դրանց բռնագրավման պահանջը բավարարելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը ի պահ են հանձնվում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ հանձնման-ընդունման արձանագրությամբ։

26․ Օրենքով սահմանված կարգով բռնագրավված՝ հրազենը, զինամթերքը, պայթեցման սարքերը, պայթուցիկ նյութերը (պարագաները), շրջանառությունն արգելված առարկաները համապատասխան արձանագրությամբ հանձնվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ ի տնօրինում։

27․ Որսորդության իրավունքից զրկման դեպքում ծառայողի կողմից վերցված որսորդական վկայականը (տոմսը)՝ որսորդության իրավունքից զրկման մասին որոշման հետ միասին, ուղարկվում է որսորդական վկայական տրամադրած լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը, իսկ որսորդական վկայականի պատճենը պահվում է վարչական իրավախախտման գործի վարույթի նյութերում։

28․ Քրեական վարույթի շրջանակներում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նյութերից փաստաթղթեր և տեսակրիչներ վերցնելու (առգրավելու) դեպքում գործի նյութերում պահվում են վերցման (առգրավման) փաստը հավաստող արձանագրությունները և վերցված (առգրավված) փաստաթղթերի պատճենները։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


04.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան