Գլխավոր տեղեկություն
Համար
N 3-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2021
Ընդունող մարմին
Ալավերդի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.01.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
22.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«22» ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվական, N 3-Ն

 

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 84-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5֊րդ մասով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2021 թվականի հունվարի 01-ի դրությամբ համայնքի բյուջեի փաստացի մնացորդը կազմել է 74357.2 հազ. դրամ, այդ թվում, վարչական բյուջեի փաստացի մնացորդ՝ 53955.2 հազ. դրամ, ֆոնդային բյուջեի փաստացի մնացորդ՝ 20402.0 հազ. դրամ, 2021 թվականի հունվարի 01-ի դրությամբ բյուջեի եկամտային մասը գերազանցում է բյուջեի ծախսային մասին տարեվերջի մնացորդի չափով՝ 74357.2 հազ. դրամով՝ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1 Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը՝ 53955.2 հազ. դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս։

1.2 2021 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

1.2.1 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման պահպանման ծախսերն ավելացնել 7314.7 հազ. դրամով՝ աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 7090.0 հազ. դրամով - հոդված 4111, վարչական սարքավորումներ 224.7 հազ. դրամով - հոդված 5122, (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038)։

1.2.2 Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտ բաժնի ծախսերն ավելացնել 57263.3 հազ. դրամով՝ ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին 72.0 հազ. դրամով - հոդված 4637, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ծախսերն ավելացնել 55191.3 հազ. դրամով - հոդված 5113 (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021), նույն բնագավառի տրանսպորտի գծով հետազոտական և նախագծային աշխատանքների ծախսերն ավելացնել 2000.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 8, դաս 5, ծրագիր 51, հ/հ 900262121305, հոդված 5134)։

1.2.3 Շրջակա միջավայրի պահպանության բնագավառի աղբահանում բաժնի ծախսերն ավելացնել 1787.4 հազ. դրամ ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին (բաժին 05, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262360010, հոդված 4637)։

1.2.4 Շրջակա միջավայրի պահպանության բնագավառի կենսաբազմազանություն և բնության պահպանություն բաժնի ծախսերն ավելացնել 168.0 հազ. դրամ ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին (բաժին 05, խումբ 4, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262361018, հոդված 4637)։

1.2.5 Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայությունների բնագավառի ծախսերն ավելացնել 34614.9 հազ. դրամով՝ շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ծախսերն ավելացնել 31956.8 հազ. դրամով (բաժին 06, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262001085, հոդված 5113 - 31956.8 հազ. դրամ), այլ մեքենաների և սարքավորումների ձեռք բերման ծախսերն ավելացնել 1500.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 3, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000509, հոդված 5129 -1500.0 հազ. դրամ), նույն բնագավառի հետազոտական և նախագծային աշխատանքների ծախսերն ավելացնել 1149.9 հազ. դրամով (բաժին 06, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262001093, հոդված 5134 - 1149.9 հազ. դրամ, ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին 8.2 հազ. դրամ (բաժին 06, խումբ 4, դաս 1, ծրագիր 51, հ/հ 9002622361026, հոդված 4637)։

1.2.6 Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի ծախսերն ավելացնել 425.8 հազ. դրամով՝ ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին (բաժին 08, խումբ 2, դաս 3, ծրագիր 51, հ/հ 900262229033, հոդված 4637)։

1.2.7 Կրթության բնագավառի ծախսերն ավելացնել 4359.4 հազ. դրամով՝ ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին.

ա/ նախադպրոցական կրթություն (բաժին 09, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121297, հոդված 4637 - 3883.0 հազ. դրամ).

բ/ արտադպրոցական կրթություն (բաժին 09, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121289, հոդված 4637 - 476.4 հազ դրամ)։

1.2.8 Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդը պակասեցնել 7910.8 հազ. դրամով (բաժին 11, խումբ 1, դաս 2, ծրագիր 51, հ/հ 900262577027, հոդված 4891)։

1.3 2021 թվականի բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

1.3.1 Փոխադրամիջոցների համար գույքահարկի պլանն ավելացնել 7200.0 հազ. դրամով.

1.3.2 Գույքի վարձակալությունից եկամուտների այլ գույքի վարձակալությունից մուտքերի պլանը պակասեցնել 1200.0 հազ դրամով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ավագանու անդամներ՝

 

   

ԿՈՂՄ

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

1.

Արթուր Դավթյան      

2.

Կամո Երիցյան      

3.

Արմեն Կարապետյան      

4.

Հարություն Ձավարյան      

5.

Ալիկ Նասիբյան      

6.

Սվետլանա Պետրոսյան      

7.

Վալերի Վարոսյան      

8.

Վիգեն Քառյան      

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան