ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2022 թվականի N 1996-Ա
ՊՈՂՈՍ ՍԱՐԳԻՍԻ ԿՐՄԶՅԱՆԻՆ, ՍԵՐԳԵՅ ԼԵՌՆԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԻՏԱԼԻԻ ՄԿՐՏԻՉՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել՝
1) Պողոս Սարգիսի Կրմզյանին (ծնվ.` 2004 թվականի օգոստոսի 16-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27).
2) Սերգեյ Լեռնիկի Մուրադյանին (ծնվ.` 2004 թվականի օգոստոսի 27-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27).
3) Ալեքսանդր Վիտալիի Մկրտիչյանին (ծնվ.՝ 2004 թվականի հունվարի 27-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27)։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|