ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 160 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ԵՎ ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի ԹԻՎ 36 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ ու 45-րդ հոդվածներին և «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2.4-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքեր՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի.
դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 62Դ ծանոթագրությամբ՝
«62Դ> Ներմուծման մաքսատուրքի ՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 160 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 19-ի թիվ 36 որոշմամբ հաստատված՝ այն առանձին ապրանքների ցանկում, որոնց մասով կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և այդ դրույքաչափերի ցանկում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8411 81 000 9 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«8411 81 000 2 |
- - - 3 կՎտ-ից ավելի, բայց 20 կՎտ-ից ոչ ավելի հզորությամբ, ուղղաթիռների արտադրության համար5) |
5,3 4,0, 2,7 1,3 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
8411 81 000 3 |
- - - 400 կՎտ-ից ավելի, բայց 1300 կՎտ-ից ոչ ավելի հզորությամբ, ուղղաթիռների արտադրության համար5) |
5,3 4,0, 2,7 1,3 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
8411 81 000 8 |
- - - - այլ |
5,3 4,0, 2,7 1,3 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0»: |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներում ուղղաթիռների արտադրության համար շարժիչների և գազատուրբինների առանձին տեսակների մասով փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 160 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավոր |
8411 22 800 9 |
- - - - այլ |
հատ |
8411 81 000 9 |
- - - այլ |
հատ |
ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 160 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավոր |
- - - - այլ.* |
||
8411 22 800 2 |
- - - - - 8000 կՎտ-ից ավելի, բայց 8800 կՎտ-ից ոչ ավելի հզորությամբ, ուղղաթիռների արտադրության համար5) |
հատ |
8411 22 800 8 |
- - - - - այլ |
հատ |
- - - այլ.** |
||
8411 81 000 2 |
- - - 3 կՎտ-ից ավելի, բայց 20 կՎտ-ից ոչ ավելի հզորությամբ, ուղղաթիռների արտադրության համար5) |
հատ |
8411 81 000 3 |
- - - 400 կՎտ-ից ավելի, բայց 1300 կՎտ-ից ոչ ավելի հզորությամբ, ուղղաթիռների արտադրության համար5) |
հատ |
8411 81 000 8 |
- - - - այլ |
հատ |
_______________________________________________________
* ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8411 22 800 1 ստորաենթադիրքին հաջորդող՝ առանց ծածկագրի ստորաենթադիրք:
** ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8411 81 000 1 ստորաենթադիրքին հաջորդող՝ առանց ծածկագրի ստորաենթադիրք:
ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 160 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից ՝ տոկոսներով կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով) |
8411 22 800 2 |
- - - - - 8000 կՎտ-ից ավելի, բայց 8800 կՎտ-ից ոչ ավելի հզորությամբ, ուղղաթիռների արտադրության համար5) |
1062Դ) |
8411 22 800 8 |
- - - - - այլ |
10 |
8411 81 000 2 |
- - - - 3 կՎտ-ից ավելի, բայց 20 կՎտ-ից ոչ ավելի հզորությամբ, ուղղաթիռների արտադրության համար5) |
7.562Դ) |
8411 81 000 3 |
- - - - 400 կՎտ-ից ավելի, բայց 1300 կՎտ-ից ոչ ավելի հզորությամբ, ուղղաթիռների արտադրության համար5) |
7.562Դ) |
8411 81 000 8 |
- - - - այլ |
7,5 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|