ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2021 թվականի |
թիվ 105 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ՝ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՁևԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և առաջնորդվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում կենդանիների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների և (կամ) անասնաբուժասանիտարական առումով վտանգավոր՝ կենդանական ծագման ապրանքների (արտադրանքի) հայտնաբերման և տարածման դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև ձեռնարկված անասնաբուժասանիտարական միջոցառումների մասին տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում կենդանիների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների և (կամ) անասնաբուժասանիտարական առումով վտանգավոր՝ կենդանական ծագման ապրանքների (արտադրանքի) հայտնաբերման և տարածման դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև ձեռնարկված անասնաբուժասանիտարական միջոցառումների մասին տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում կենդանիների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների և (կամ) անասնաբուժասանիտարական առումով վտանգավոր՝ կենդանական ծագման ապրանքների (արտադրանքի) հայտնաբերման և տարածման դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև ձեռնարկված անասնաբուժասանիտարական միջոցառումների մասին տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում կենդանիների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների և (կամ) անասնաբուժասանիտարական առումով վտանգավոր՝ կենդանական ծագման ապրանքների (արտադրանքի) հայտնաբերման և տարածման դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև ձեռնարկված անասնաբուժասանիտարական միջոցառումների մասին տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում կենդանիների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների և (կամ) անասնաբուժասանիտարական առումով վտանգավոր՝ կենդանական ծագման ապրանքների (արտադրանքի) հայտնաբերման և տարածման դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև ձեռնարկված անասնաբուժասանիտարական միջոցառումների մասին տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու կարգը:
2. Սահմանել, որ՝
ա) սույն որոշմամբ հաստատված նկարագրությամբ նախատեսված՝ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների տեխնիկական սխեմաների մշակումն ու տեղեկատվական փոխգործակցությունն իրագործելիս Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգում օգտագործվող՝ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրում դրանց տեղադրման ապահովումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն դեպարտամենտի կողմից, որի իրավասության մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների համակարգումը.
բ) «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում կենդանիների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների և (կամ) անասնաբուժասանիտարական առումով վտանգավոր՝ կենդանական ծագման ապրանքների (արտադրանքի) հայտնաբերման և տարածման դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև ձեռնարկված անասնաբուժասանիտարական միջոցառումների մասին տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու ընթացակարգի կատարման ժամկետը չի գերազանցում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 9 ամիսը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|