Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 183
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                 

29 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 183

քաղ. Մոսկվա

                
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ 15-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
     

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին և «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 10-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի 15-րդ կետում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն 2021 թվականի ապրիլի 1-ից ոչ շուտ։

                                             

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

    

 
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2020 թվականի դեկտեմբերի 29-ի
թիվ 183 որոշման

  

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի 15-րդ կետում կատարվող

  

1. 29-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

«15 համարի տակ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար, որոնք ներառված են «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկում (այսուհետ՝ հետագծելիության ենթակա ապրանքներ), նշվում են ապրանքի քանակը՝ հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի չափման քանակական միավորով, նման չափման միավորի պայմանական նշագիրը և (կամ) ծածկագիրը:

Թվարկված տեղեկությունները նշվում են հետևյալ հերթականությամբ՝

եթե հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի չափման քանակական միավորը համընկնում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան հիմնական չափման միավորի հետ (կիլոգրամ), ապա տեղեկությունները փոխանցվում են ԱՀ-ի 35-րդ վանդակից.

եթե հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի չափման քանակական միավորը համընկնում է ԱՀ-ի 41-րդ վանդակում նշված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան լրացուցիչ չափման միավորի հետ, ապա տեղեկությունները փոխանցվում են ԱՀ-ի 41-րդ վանդակից.

եթե հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի չափման քանակական միավորը համընկնում է տվյալ վանդակում 1-ին համարի տակ նշված չափման միավորի հետ, ապա տեղեկությունները փոխանցվում են տվյալ վանդակի 1-ին համարից.

եթե հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի չափման քանակական միավորը չի համընկնում ԱՀ-ի 35-րդ և 41-րդ վանդակներում և տվյալ վանդակի 1-ին համարի տակ նշված ոչ մի ապրանքի չափման միավորի հետ, ապա նշվում է ապրանքի քանակը՝ հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի չափման քանակական միավորով, չափման միավորի պայմանական նշագիրը և ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչին համապատասխան:

Տվյալ տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ-ում նշվում են ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ-ում՝ բացատի միջոցով.»:

2. 31-րդ ենթակետը հինգերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

««Հ» տառը` հետագծելիության ենթակա ապրանքների համար.»:

   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան