ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 169 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ 15-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 169 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի 15-րդ կետում կատարվող
1. 2-րդ ենթակետի իններորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «Ղազախստանի Հանրապետությունում» բառերը փոխարինել «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում» բառերով։
2. 12-րդ ենթակետում՝
ա) երրորդ պարբերությունը (աղյուսակից հետո) լրացնել «(բացի Հայաստանի Հանրապետությունից եւ Ռուսաստանի Դաշնությունից)» բառերով.
բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերություններ՝
«Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում՝
եթե որպես հայտարարատու հանդես է գալիս այն անձը, որը հաշվառված է Միության այն անդամ պետության հարկային մարմնում, որը տարբերվում է Միության այն անդամ պետությունից, որի մաքսային մարմնին ներկայացվում է ԱՀ-ն, ապա հարկային համարից առաջ, առանց բացատների, լրացուցիչ նշվում է երկրի (տարածաշրջանի կամ երկրի մասի) ծածկագիրը՝ աշխարհի այն երկրների դասակարգչին համապատասխան, որտեղ այդ անձը վերցվել է հարկային հաշվառման.
եթե որպես հայտարարատու հանդես է գալիս օտարերկրյա կազմակերպությունը, որը հաշվառված չէ Միության այն անդամ պետության հարկային մարմնում, որը տարբերվում է Միության այն անդամ պետությունից, որի մաքսային մարմնին ներկայացվում է ԱՀ-ն, ապա ի լրումն սույն կարգի 144 կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունների՝ առանց բացատների նշվում են երկրի (տարածաշրջանի կամ երկրի մասի) ծածկագիրը՝ աշխարհի այն երկրների դասակարգչին համապատասխան, որտեղ գրանցվել է կազմակերպությունը, եւ գրանցման երկրում օտարերկրյա կազմակերպությանը տրված գրանցման համարը կամ գրանցման երկրում օտարերկրյա կազմակերպությանը տրված հարկ վճարողի ծածկագիրը կամ դրա համանմանը.»։
3. 46-րդ ենթակետում՝
ա) տասնյոթերորդ պարբերությունում (աղյուսակից հետո)՝
«Եթե» բառը փոխարինել «Բելառուսի Հանրապետությունում այն դեպքում, երբ» բառերով.
«Միության այն անդամ պետությունում, որը տարբերվում է Միության այն անդամ պետությունից, որի մաքսային մարմին է ներկայացվում ԱՀ-ն,» բառերը փոխարինել «Միության անդամ պետությունում,» բառերով.
բ) տասնյոթերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերություններ՝
«Ռուսաստանի Դաշնությունում 7-րդ տարրում նշվում են՝
այն դեպքում, երբ որպես անձ, ով վճարել է, կամ որի դրամական միջոցների (գումարների) հաշվին գանձվել են վճարների գումարները, հանդես է գալիս Միության այլ անդամ պետության հարկային մարմնում հաշվառման վերցված՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված իրավաբանական անձը (իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությունը) կամ ֆիզիկական անձը՝ հարկային համարից առաջ՝ առանց բացատների՝ երկրի (տարածաշրջանի կամ երկրի մասի) ծածկագիրը՝ աշխարհի այն երկրների դասակարգչին համապատասխան, որտեղ այդ անձը վերցվել է հարկային հաշվառման.
այն դեպքում, երբ որպես անձ, ով վճարել է, կամ որի դրամական միջոցների (գումարների) հաշվին գանձվել են վճարների գումարները, հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության հարկային մարմնում չհաշվառված օտարերկրյա կազմակերպությունը՝ առանց բացատների՝ երկրի (տարածաշրջանի կամ երկրի մասի) ծածկագիրը՝ աշխարհի այն երկրների դասակարգչին համապատասխան, որտեղ գրանցվել է կազմակերպությունը, եւ գրանցման երկրում օտարերկրյա կազմակերպությանը տրված գրանցման համարը կամ գրանցման երկրում օտարերկրյա կազմակերպությանը տրված հարկ վճարողի ծածկագիրը կամ դրա համանմանը.
այն դեպքում, երբ որպես անձ, ով վճարել է, կամ որի դրամական միջոցների (գումարների) հաշվին գանձվել են վճարների գումարները, հանդես է գալիս անհատ ձեռնարկատեր չհանդիսացող եւ Ռուսաստանի Դաշնությունում չհաշվառված ֆիզիկական անձը՝ անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (սույն կարգի 143 կետին համապատասխան)։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|