ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 464-Ա
«ԳՈՅ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԵՑԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Գոյ» մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 175,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Խեցեգործության արվեստանոց-ուսումնարան» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Գոյ» մարդասիրական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
27.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 464-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԽԵՑԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
2020 թվականի սեպտեմբերի արցախյան պատերազմի արդյունքում Արցախից տեղահանվել և ՀՀ-ում բնակություն են հաստատել շուրջ 20500 ԱՀ քաղաքացիներ: Այս ծրագրի շրջանակում նպատակ ունենք. 1. 8-12 հիմնական և 4 ներգրավվող (հետագայում աճելու է մասնագետ-աշխատողների քանակը ևս 5 անձով) մասնագետների համար ստեղծել ստեղծագործական միջավայր, լուծել նրանց զբաղվածության հարցը: 2. Արցախցի 4-16 տարեկան երեխաների համար հիմնել խեցեգործության ուսումնարան, կազմակերպել անվճար խեցեգործության դասընթացներ: 3. Մասնագետ հոգեբանի միջոցով անցկացնել արտ-թերապիայի դասեր՝ անչափահասների շրջանում ետպատերազմական տրավմաների հաղթահարման նպատակով: Արվեստանոց-ուսումնարանի համար անհրաժեշտ են մասնագիտական տեխնիկա, հաստոցներ, գործիքներ, գույք, նյութեր: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
,SPFAե Solidaritռ Protestante France-Armռnie բարեգործական հիմնադրամ (ՖՀ, քաղ. Փարիզ, Կաբանիս 1, ՀՎՀՀ 389.251.299.000.19, Societe generale, FR76 3000 3042 6000 0372 7200 819) Գերմանիայի Դաշնության, Գերմանահայոց Թեմի Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնք, (գրանցման համար 530659, հասցե Լերչենբերգերշտրաս 48, 73035 քաղ. Գոփինգեն, Գերմանիայի Դաշնություն) ԱՌՔ բարեգործական հիմնադրամ (ՀՎՀՀ 00218098, հասցե քաղ. Երևան, Մամիկոնյանց 58 ա, բն. 2) Անհատ բարերարներ և ոչ առևտրային կազմակերպություններ: |
4. |
Ծրագիրը կատարողը |
,ԳՈՅե մարդասիրական հիմնադրամ (Նոր Արեշ, 32-րդ փողոց Տ 21 Էրեբունի 0075, ՀՎՀՀ` 00494606): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան: Խեցեգործության-կերամիկայի (արհեստագործություն) սոցիալական բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
175.200.000 դրամ: |
7. |
Բարեգործությունն ստացողը |
1. Երևանում բնակվող Արցախից տեղահանված 8 մասնագետներ (նկարիչ, նկարազարդող, խեցեգործ, գծագրող, դիզայներ): 2. 4-16 տարեկան Երևանում բնակվող արցախցի անչափահասներ (մանկապարտեզ և դպրոց հաճախող): 3. Խեցեգործությամբ հետաքրքրվող ուսանողներ: 4. Պատերազմի պատճառով հոգեբանական տրավմա ստացած արցախցի անչափահաս երեխաներ: 5. Երևան քաղաքի և արվեստանոցի տեղակայման վայրին մոտ գտնվող պետական մանկապարտեզների, նախադպրոցական խմբերի երեխաներ: Մասնագետների ընտրությունը կայացնում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ խորհրդակցելով Արցախի Հանրապետությունում իրենց նախկին աշխատավայրերի ղեկավարության հետ, հաշվի առնելով իրենց նախկին զբաղվածությունը (Արցախի Հանրապետությունում) և մասնագիտական հմտությունները, ոլորտում առկա նրանց փորձը: Երևանի մանկապարտեզների սաների այցերը և դասընթացները արվեստանոց-ուսումնարանում կազմակերպելու համար հիմնադրամը համագործակցելու է Երևանի քաղաքապետարանի, տարբեր վարչական շրջանների կրթության բաժինների, մանկապարտեզների տնօրինության հետ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
,ԳՈՅե մարդասիրական հիմնադրամը Երևանում տեղակայված տարածքում հիմնել է ,Խեցեգործության արվեստանոց-ուսումնարանե, որտեղ աշխատելու են տեղահանված արցախցի սկզբնական շրջանում 8-12 հիմնական և 4 ներգրավվող մասնագետներ (հետագայում աճելու է մասնագետ-աշխատողների քանակը ևս 5 անձով), ուսումնարանում անվճար դասընթացներ են կազմակերպվելու արցախցի երեխաների ու Երևանի մանկապարտեզների սաների համար (թվով 60 երեխա), արցախցի երեխաների հետ աշխատելու է նաև մասնագետ հոգեբանը: Ամսեկան 3 օր արվեստանոց են այցելելու երեխաները, որոնց ուսուցանվելու է կավագործություն, անցնելու են արտ-թերապիայի կուրսեր, տրամադրվելու է նրանց սնունդ և աղանդեր: Իրականցվելու է սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական ծառայություն: 1. Արվեստանոց-ուսումնարանի տարածքի վարձակալություն - 18,000,000 դրամ, տարեկան 3,600,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը: 2. Կավագործության սարքավորումների, հաստոցների, գործիքների, նյութերի ներմուծում, գնում, տրամադրում, տեղափոխում, գործարկում, աշխատանքների իրականացում - 65,000,000: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը: 3. Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ, կավագործության ուսումնական նյութեր և գործիքներ, խաղալիք, սպորտային մարզագույք՝ ծրագրի շահառու արցախցի 4-16 տարեկան երեխաներին անհատույց բաշխելու նպատակով)՝ 15,000,000 դրամ, տարեկան 3,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը: 4. Այցելող երեխաների համար տրանսպորտային ծառայության ապահովում, տարին 36 այց, 9,000,000 դրամ, տարեկան 1,800,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը: 5. Ավտոմեքենայի վարձակալության ծառայության ձեռքբերում - 11,700,000 դրամ, տարեկան 2,340,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը: 6. Առողջ սննդի հյուրասիրություն սննդամթերքի ձեռքբերում - 5,400,000 դրամ, տարեկան 1,080,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը: 7. Կահավորանքի ձեռքբերում (սեղաններ, աթոռներ, պահարաններ, պահոցներ, դարակաշարներ և այլն) – 5,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը: 8. Բուկլետների, գովազդային վահանակի և նյութերի տպագրության ձեռքբերում՝ 2,500,000 դրամ, տարեկան 500,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը: 9. Սանհանգույցի վերանորոգում՝ 3,000,000 դրամ, տարեկան 600.000 դրամ, հոսանքի լարերի թարմացում և վերանորոգում 1,500,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը: 10. Օդափոխիչ-տաքացուցիչների ձեռքբերում և տեղադրում - 1,700,000 դրամ, համակարգչային տեխնիկայի, տպիչ սարքի և տեսախցիկների ձեռքբերում - 2,600,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը: 11. Կազմակերպական ծախսերը՝ 34.800.000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը: |
10. |
Ձեռքբերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Արվեստանոց-ուսումնարանի տարածքի վարձակալություն - 18,000,000 դրամ: 2. Կավագործության սարքավորումների, հաստոցների և տեխնիկայի ներմուծում և/կամ ձեռքբերում ընդհանուր 35,000,000 դրամ: 3. Կավագործության գործիքների, մասերի, տարաների ներմուծում և/կամ ձեռքբերում - ընդհանուր 10,000,000 դրամ: 4. Կավագործության նյութերի ներմուծում և/կամ ձեռքբերում (անգոբե, պիգմենտ, օքսիդ, կավ, ջնարակ, գլազուր) - 20,000,000 դրամ: 5. Կահավորանքի ձեռքբերում (սեղաններ, աթոռներ, պահարաններ, պահոցներ, դարակաշարներ և այլն) - 5,000,000 դրամ: 6. Սննդամթերքի (հաց, թխվածքաբլիթներ, գաթա, տորթ, միրգ, սենդվիչ, պանիր, հյութ, ջուր) ձեռքբերում - 5,400,000 դրամ: 7. Այցելող երեխաների համար տրասնպորտային ծառայության ապահովում, տարին 36 այց - 9,000,000 դրամ: 8. Ավտոմեքենայի վարձակալության ծառայության ձեռքբերում - 11,700,000 դրամ: 9. Օդափոխիչ-տաքացուցիչների ձեռքբերում և տեղադրում - 1,700,000 դրամ: 10. Համակարգչային տեխնիկայի, տպիչ սարքի և տեսախցիկների ձեռքբերում - 2,600,000 դրամ: 11. Տպագրական (բուկլետների, գովազդային վահանակի և նյութերի) ծառայության ձեռքբերում- 2,500,000 դրամ: 12. Սանհանգույցի վերանորոգման, հոսանքի լարերի թարմացման և վերանորոգման աշխատանքների իրականացում - 4,500,000 դրամ: 13. Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ, կավագործության ուսումնական նյութեր և գործիքներ, խաղալիք, սպորտային մարզագույք՝ ծրագրի շահառու արցախցի 4-16 տարեկան երեխաներին անհատույց բաշխելու նպատակով)՝ - 15,000,000 դրամ: 14. Կոմունալ ծախսեր - ընդհանուր 24,000,000: 15. Հեռախոսակապի ծառայություն ձեռքբերում - 600,000 դրամ: 16. Տարեկան ֆինանսական աուդիտի ծառայության ձեռքբերում - 7,500,000 դրամ: 17. Բենզինի ձեռքբերում - 2,700,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1. Կոմունալ ծախսեր - ընդհանուր 24,000,000 դրամ: 2. Հեռախոսակապի ծառայության ձեռքբերում - 600,000 դրամ, տարեկան 120,000 դրամ: 3. Ֆինանսական աուդիտ - 7,500,000 դրամ, տարեկան 1,500,000 դրամ: 4. Բենզինի ձեռքբերում - 2,700,000 դրամ, տարեկան 540,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
1. Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների կրթության վարչություններ: 2. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ և հիմնադրամներ, որոնք աշխատում են պատերազմից տուժած, տեղահանված, ռիսկի խմբում գտնվող անձանց և երեխաների հետ: 3. ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության Օպերատիվ շտաբ (ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիների հարցերով պետական լիազոր մարմին): 4. Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն. 5. Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
27.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |