ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2021 թվականի |
թիվ 103 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2021-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՈՒՄՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մետալուրգիական ձեռնարկությունները 2021-2024 թվականներին հումքով ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կարգադրության նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Ժապարով |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ ա ր գ ա դ ր ու թ յ ու ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2021-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՈՒՄՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մետալուրգիական ձեռնարկությունները 2021-2024 թվականներին հումքով ապահովելու միջոցառումների կից ներկայացվող ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր):
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը սահմանված ժամկետներում՝ հաշվի առնելով սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի օգտագործման ոլորտի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մետալուրգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի ի թիվ որոշմամբ |
ԾՐԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մետալուրգիական ձեռնարկությունները 2021-2024 թվականներին հումքով ապահովելու միջոցառումների
Միջոցառման անվանումը |
Միջոցառման նկարագրությունը |
Պատասխանատու կատարողը |
Կատարման ժամկետը |
1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ներքին շուկայում սև ու գունավոր մետաղների թափոն և ջարդոն սպառող ձեռնարկությունների (այսուհետ՝ սպառող ձեռնարկություններ) համար հումքի հասանելիության սահմանափակումների վերացում |
Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից սպառող ձեռնարկությունների համար Միության ներքին շուկայում հումքի հասանելիության սահմանափակումներ չկիրառելու մասին հարցի մշակում, այդ թվում՝ սպառող ձեռնարկությունների համար սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի մթերման համար հավասար հասանելիության պայմաններ ստեղծելու միջոցով |
անդամ պետությունների լիազորված մարմիններ |
մինչև 2021 թվականի |
2. Անդամ պետությունների կողմից երրորդ երկրների նկատմամբ սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի արտահանման ժամանակավոր կարգավորման միջոցների կիրառում՝ հաշվի առնելով անդամ պետությունների ձեռնարկությունների հումքի կարիքները և իրավիճակը համաշխարհային շուկայում |
Անդամ պետությունների կողմից անհրաժեշտության դեպքում երրորդ երկրների նկատմամբ սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի արտահանման ժամանակավոր կարգավորման միջոցների միակողմանի կիրառում (արտահանման մաքսատուրքերի կամ արտահանման արգելքի կամ արտահանման քանակական սահմանափակումների)՝ հաշվի առնելով անդամ պետությունների ձեռնարկությունների հումքի կարիքները և իրավիճակը համաշխարհային շուկայում |
անդամ պետությունների լիազորված մարմիններ |
անհրաժեշտության դեպքում |
3. Միության շրջանակներում սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի հավաքման և սպառման հաշվեկշիռների ձևավորում |
Անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի հավաքման և սպառման հաշվեկշիռների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում՝ Միության շրջանակներում ընդհանուր ոլորտային հաշվեկշռի ձևավորման և Միության մետաղաջարդոնի ընդհանուր շուկայում սպառող ձեռնարկությունների հումքի ապահովման իրավիճակի մոնիթորինգի նպատակով |
անդամ պետությունների լիազորված մարմիններ, Հանձնաժողով |
ամեն տարի |
4. Անդամ պետությունների կողմից սպառող ձեռնարկություններին անհրաժեշտ որակի և քանակի հումքով ապահովելուն ուղղված լրացուցիչ միջոցառումների մշակում և ջարդոնի մթերման ոլորտի զարգացում |
սպառող ձեռնարկություններին հումքով ապահովելուն ուղղված լրացուցիչ միջոցառումների մշակում և սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի օգտագործման ոլորտի զարգացում, այդ թվում՝ երկրորդային հումք հանձնողների համար հարկերի արտոնյալ (նվազեցված) դրույքաչափ սահմանելու վերաբերյալ հարցի մշակում՝ անցնելով անդամ պետությունների օրենսդրության շրջանակներում անկանխիկ վճարումների սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի մթերման նոր աղբյուրների, այդ թվում՝ շահագործումից հանված տրանսպորտային միջոցների օգտահանման համակարգերի զարգացում սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի հավաքման ու օգտահանման գործունեության լիցենզավորման վերաբերյալ հարցի մշակում՝ շրջակա միջավայրի վնասը կանխարգելելու նպատակով |
անդամ պետությունների լիազորված մարմիններ |
2022 թվականի հունվարի 1-ից սկսած |
5. սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի փոխադրման ոլորտում անհրաժեշտության դեպքում լոգիստիկայի զարգացում |
սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի փոխադրման ժամանակակից լոգիստիկ սխեմաների կիրառման հնարավորության վերաբերյալ հարցի մշակում՝ անհրաժեշտության դեպքում |
տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմիններ, երկաթուղիների ազգային օպերատորներ |
մշտական հիմունքներով |
6. Առաջարկությունների մշակում՝ անդամ պետությունների մետալուրգիական ձեռնարկություններում սև ու գունավոր մետաղների, ինչպես նաև երկաթի թափոնի և ջարդոնի վերամշակման էկոլոգիապես մաքուր և էներգախնայող տեխնոլոգիաների զարգացման ու կիրառման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ՝ մետալուրգիայի ոլորտը հումքով ապահովելու նպատակով |
միջոցառումների մշակում՝ ուղղված անդամ պետությունների տարածքներում մետալուրգիական (ձուլման) արտադրության մեջ սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի վերամշակման էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների զարգացման խթանմանն ու կիրառմանը, ներառյալ՝ մետալուրգիական արտադրանքի արտադրության ոլորտում լավագույն հասանելի տեխնոլոգիաների օգտագործմանը |
անդամ պետությունների լիազորված մարմիններ, Հանձնաժողով |
մինչև 2022 թվականի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: