ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 951-Ա
«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 3,705,200 դրամ ընդհանուր արժողությամբ «Ուսումնական մասնաշենքի կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից՝ «Ռոբերտ Մելիքյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 35058367) 2021 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աթոռների մատակարարում՝ 3,705,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
10.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 951-Ա որոշման |
«ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին պատկանող ուսումնական մասնաշենքում օգտագործելու նպատակով աթոռների ձեռք բերում, որի արդյունքում կստեղծվեն նպաստավոր պայմաններ մասնաշենքում իրականացվող դասընթացների համար: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Շվեյցարիայի «Դիակոնիա» միջազգային հիմնադրամ (Շվեյցարիա, Բայնվիլ ամ Զեե, Ֆելդշտրասսե 9) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս, ՀՎՀՀ՝ 00068196) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս` սոցիալական բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
3 705 200 ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հիմնադրամի շահառուներ, սոցիալապես անապահով ընտանիքների անդամներ, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, հաշմանդամ երեխաներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին պատկանող ուսումնական մասնաշենքում օգտագործելու նպատակով աթոռների ձեռք բերման արժեքը կազմում է 3 705 200 դրամ, իրականացվելու է՝ 20.11.2021 թ-ից մինչև 01.12.2021 թ.: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Աթոռների ձեռք բերում՝ 3 705 200 ՀՀ դրամ, առանց ԱԱՀ-ի: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003 թ-ի հունվարի 16-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
10.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |