ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 422-Ա
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանին 2022 թվականի ապրիլի 24-27-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝ «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով։
2. Վահան Քերոբյանի և Ռաֆայել Գևորգյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
22.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|