ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1320-Ա
ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԻՏՈՐԴՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կազմում կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2021 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդների` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդների՝ Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված՝ յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված ծախսերը կատարել համաձայն N 2 հավելվածի, ընդ որում՝
1) դիտորդական առաքելության ընթացքում յուրաքանչյուր դիտորդի կողմից կատարվող պարտադիր ծախսերը՝ 1,745.0 եվրոյին համարժեք դրամի չափով, ինչպես նաև ճանապարհածախսը և գործուղման ընթացքում բժշկական ապահովագրության վճարները` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) յուրաքանչյուր դիտորդի համար Հայաստանի Հանրապետության կողմից ԺՀՄԻԳ-ին վճարվող ծախսերը՝ 210.51 եվրոյին համարժեք դրամի չափով, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը խմբ. 24.11.21 N 1342-Ա, 28.04.22 N 447-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
19.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 1320-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ
Կ. Գասպարյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ | |
Թ. Հովնանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մասնագետ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
19.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 1320-Ա որոշման |
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ
Յուրաքանչյուր դիտորդի համար Հայաստանի Հանրապետության կողմից ԺՀՄԻԳ-ին վճարվող գումար |
Եվրո |
Օդանավակայան/տեղափոխում և հետադարձ, ներքաղաքային տեղափոխում և տեղակայման վայր տեղափոխում
Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)
Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, սնունդ)
Անձնական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ, ձեռնոցներ, ձեռքերի ախտահանիչներ) |
105.03
53.73
43.65
8.10 |
210.51 | |
Դիտորդական առաքելության ընթացքում յուրաքանչյուր դիտորդի կողմից կատարվող պարտադիր ծախսեր (համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կանոնակարգի՝ ծախսերը հավաստող փաստաթղթեր չեն տրամադրվում) | |
COVID-19 թեստավորում
Վարորդ/ավտոմեքենա (30 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր)
Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր)
Թարգմանիչ (30 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր)
Գիշերակաց (120 եվրո յուրաքանչյուր գիշեր * 6 գիշեր)
Սնունդ (50 եվրո յուրաքանչյուր օր * 6 օր)
Գիշերակաց և սնունդ թարգմանչի համար (35 եվրո յուրաքանչյուր գիշեր * 4 գիշեր)
Գիշերակաց և սնունդ վարորդի համար (35 եվրո յուրաքանչյուր գիշեր * 4 գիշեր) |
70
150
75
150
720
300
140
140 |
Յուրաքանչյուր դիտորդի վճարվող գումար |
1,745 |
Ընդամենը | 1,955.51 |
(հավելվածը խմբ. 28.04.22 N 447-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
19.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.04.2022, N 447-Ա | 29.04.2022, N 1320-Ա | |
24.11.2021, N 1342-Ա | 25.11.2021, N 1320-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|