ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2020 թվականի N 681-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 184-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 184-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) «Ծրագրի նկարագիրը» բաժնի 15-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) վարկերը տրամադրվելու են դրամով. առավելագույնը 14 տոկոս (մինչև 1 մլն դրամ գումարի վարկի դեպքում մինչև 13 տոկոս) փաստացի տոկոսադրույքով, ընդ որում, վարկի հետ կապված ֆինանսական կառույցների ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն)՝ մինչև 1 մլն դրամ (միայն ֆիզիկական անձանց համար), 3-15 մլն դրամ, 3-30 մլն դրամ (ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման և ավանդական այգու հիմնման համար) և 3-50 մլն դրամ (տավարաբուծության զարգացման համար) գումարի սահմաններում: Վարկերը կարող են տրամադրվել առանձին փուլերով.».
2) «Ծրագրի նկարագիրը» բաժնի 15-րդ կետի 5-րդ ենթակետում «3-15 մլն» բառերը փոխարինել «3-50 մլն» բառերով, իսկ «մինչև 3 տարի,» բառերից հետո լրացնել «ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում՝ մինչև 7 տարի,» բառերով.
3) «Ծրագրի նկարագիրը» բաժնի 15-րդ կետի 7-րդ ենթակետում «3-15 մլն» բառերը փոխարինել «3-50 մլն» բառերով, իսկ «12 ամիս,» բառերից հետո լրացնել «ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում՝ առավելագույնը՝ 4 տարի,» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|