ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2019 թվականի N 1282-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 786 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության գիտահետազոտական ինստիտուտը, մանկավարժության հանրապետական ինստիտուտը, մանկավարժական գրադարանը, բարձրագույն կրթության պրոբլեմների գիտամեթոդական կենտրոնը լուծարելու և «Կրթական բարեփոխումների կենտրոն» պետական բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 786 որոշման 3-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «8 հոդվածի 5-րդ կետով» բառերը փոխարինել «12-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերով.
2) «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. սեպտեմբերի 26 Երևան |