Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի, 2020 թ. N 31
ՈՐՈՇԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 6 ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 12 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 18-րդ և 19-րդ կետերով՝
1. Ժամանակավորապես սահմանափակել որոշման հավելվածում սահմանված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ: Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է Պետական եկամուտների կոմիտեի կողմից թույլատրվել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։
2․ (կետն ուժը կորցրել է 11.06.20 N 132-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 11.06.20 N 132-Ն)
4. Թույլատրել Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերադարձը Ռուսաստանի Դաշնություն կամ Վրաստան»։
5․ Ուժը կորցրած ճանաչել Պարետի 2020 թվականի մարտի 19-ի «Առանձին ապրանքների համար արտահանման ժամանակավոր սահմանափակումների մասին» N 6 և Պարետի 2020 թվականի մարտի 22-ի «Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ սահմանելու և պարետի 2020 թվականի մարտի 19-ի N6 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 12 որոշումները։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Հավելված Պարետի 2020 թ. Ապրիլի 3-ի N 31 որոշման |
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ
Ապրանքների նկարագրություն |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր | |
1. |
Շնչառական դիմակներ (респиратор) պաշտպանիչ ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության, N95 կամ FFP3, մինչև 50 առավելագույն թույլատրելի խտության (ПДК) |
6307 90-ից |
2. |
Շնչառական դիմակներ (респиратор) հակաաէրոզոլային N95 կամ FFP3 |
6307 90-ից |
3. |
Պաշտպանիչ ակնոցներ՝ հերմետիկ |
9004 90-ից |
4. |
Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային N95 կամ FFP3 զտիչների հետ օգտագործվող |
6307 90-ից |
5. |
Լիադեմ դիմակների հակաաերոզոլային զտիչներ N95 կամ FFP3՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների համար նախատեսված զտիչների |
8421 39 200 9-ից |
6. |
Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման արտահագուստ-կոմբինեզոններ՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության կոմբինեզոնների |
6210-ից |
7. |
Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ՝ բացառությամբ ակհնայտ ոչ բժշկական նշանակության կոստյումների և հագուստի այլ պարագաների |
6210-ից |
8. |
Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության կոստյումների և հագուստի այլ պարագաների. |
6211-ից |
9. |
Առանձնահատուկ ամրության բախիլներ |
3926-ից |
10. |
Դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և այլն |
3005 |
11. |
Ախտահանիչ նյութեր, հակավիրուսային, չորրորդային ամոնիումային աղերի և հալոգենային միացությունների հիմքով, այլ |
3808 94 100 0-ից |
12. |
Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ, չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման,պաշտպանիչ |
4015 11 000 0-ից |
13. |
Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ, հետազոտման համար, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման պաշտպանիչ |
4015 19 000 0-ից |
14. |
Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից մեկանգամյա կամ բազմակի օգտագործման |
6307 90 980 0-ից |
15. |
Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման, բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության խալաթների. |
6210-ից |
16. |
Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու, պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության կոստյումների, կոմպլեկտների, պիջակների, բլեյզերների, տաբատների, կոմբինեզոնների` կրծկալներով և ուսակապերով, բրիջիների և կիսատաբատների |
6203-ից
|
17. |
Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց մեխանիկական դետալների և փոխարինվող զտիչներով |
9020 00 000 0-ից |
18. |
Մարդկային արյուն, թերապևտիկ, կանխարգելիչ նպատակներով օգտագործելու համար պատրաստված կենդանական արյուն, իմունային շիճուկներ, արյան այլ թորամասեր, այլ և ձևափոխված իմունաբանական արտադրանք, այդ թվում՝ բիոտեխնոլոգիական ճանապարհով ստացված. պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) և համանման արտադրանք՝ վերոնշյալ բժշկական նպատակներով օգտագործելու համար՝ բացառությամբ ախտորոշման նպատակով օգտագործվելու համար |
3004 |
19. |
Մարդկային արյուն, թերապևտիկ, կանխարգելիչ կամ ախտորոշման նպատակներով օգտագործելու համար պատրաստված կենդանական արյուն, իմունային շիճուկներ, արյան այլ թորամասեր, այլ և ձևափոխված իմունաբանական արտադրանք, այդ թվում՝ բիոտեխնոլոգիական ճանապարհով ստացված. պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) և համանման արտադրանք՝ վերոնշյալը բժշկական նպատակներով օգտագործելու |
3002 |
20. |
Կոնտրաստային պատրաստուկներ՝ ռենտգեն հետազոտությունների համար. ախտորոշիչ ազդանյութեր` նախատեսված հիվանդներին ներմուծելու, վերոնշյալը բժշկական նպատակներով օգտագործելու համար |
300630 000 |
21. |
(կետն ուժը կորցրել է 27.07.20 N 215-Ն) | |
22. |
Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից՝ նշված 3901-3914 ապրանքային դիրքերում՝ բացառությամբ հագուստի պլաստմասե կախիչների և ակնհայտ ոչ բժշկական նշանակության հագուստի պլաստմասե պարագաների |
3926 |
23. |
Պլաստմասսայից արտադրատեսակներ ապրանքների տեղափոխման կամ փաթեթավորման համար՝ խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության պոլիպրոպիլենային պարկերի և արկղերի |
3923 |
24. |
(կետը հանվել է 15.04.20 N 39) | |
25. |
ֆերմենտներ, ֆերմենտային պատրաստուկներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված. |
3507 |
26. |
Պատրաստի կուլտուրալ միջավայրեր՝ նախատեսված մանրէներ (ներառյալ վարակահարուցիչ և նման մանրէները) կամ բույսերի, մարդու կամ կենդանիների բջիջներ աճեցնելու կամ դրանց կենսագործունեությունն ապահովելու համար |
3821 |
27. |
Ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով, պատրաստի ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով կամ առանց տակդիրի՝ բացի 3002 կամ 3006 ապրանքային դիրքում նշված ապրանքներից, հավաստագրված չափանմուշային նյութեր |
3822 |
28. |
Բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ օգտագործվող սարքեր և սարքվածքներ՝ ներառյալ սցինտիգրաֆիկական ապարատուրաները, էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ և տեսողությունը հետազոտելու սարքեր. – էլեկտրաախտորոշիչ ապարատուրա (ներառյալ ֆունկցիոնալ ախտորոշման հետազոտությունների կամ ֆիզիոլոգիական պարամետրերի հսկման համար նախատեսված ապարատուրան). |
9018 |
29. |
Նուկլեինաթթուներ և դրանց աղերը՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով, այլ հետերացիկլային միացություններ |
2934 |
30. |
Էլեկտրական կամ այլ տեսակների սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր՝ 8415 ապրանքային դիրքում ընդգրկված օդորակման սարքվածքներից բացի. |
8418 |
31. |
Կենտրոնացված բժշկական գազերի համակարգ |
9019200000 |
32. |
ԱՄԲՈՒ |
9019200000 |
33. |
Պացիենտի մոնիտոր |
9018191000 |
34. |
Դեֆիբրիլյատոր մոնիտորով |
9018908409 |
35. |
Թոքերի արհեստական օդափոխության սարք |
9019200000 |
36. |
Վոլյումետրիկ ներարկման պոմպ |
8413608000 |
37. |
Ավտոմատ ներարկիչ |
9018311009 |
38. |
Թթվածնի կոնցենտրատոր |
9019200000 |
39. |
Շարժական ռենտգեն համակարգ |
9022140000 |
40. |
Նեգատոսկոպ |
9018908409 |
41. |
Շարժական ուլտրաձայնային սարք |
9018120009 |
42. |
ԷՍԳ Էլեկտրասրտագրության սարք |
9018110009 |
43. |
Արյան գազերի և էլեկտրոլիտների վերլուծիչ |
3002909000 |
44. |
Վիրաբուժական արտածծիչ |
9018908409 |
45. |
Լարինգոսկոպ |
9018902000 |
46. |
Նեբուլայզեր |
9019200000 |
47. |
Մանրէազերծիչ օդի բաց տիպի՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների համար նախատեսված օդի մանրէազերծիչների |
8421392009 |
48. |
Ինտուբացիայի հավաքածու |
9018902000 |
49. |
Տերմկարգավորող ներքնակ |
9019109009 |
50. |
Հակապառկելախոցային ներքնակ |
9019109009 |
51. |
Ֆունկցիոնալ մահճակալ |
9402900000 |
52. |
Շիրմա |
9402900000 |
53. |
Վիրահատական գործիքների սեղանիկ փոքր |
9402900000 |
54. |
Պացիենտի սայլակ |
871310000 |
55. |
Cipap դիմակներ |
902000000 |
56. |
Թթվածնային հոսքաչափ՝ խոնավացուցիչով |
9026808000 |
57. |
Մատնային պուլսօքսիմետր |
90181910000 |
58. |
Էլեկտրական գեներատոր 50 կվտ |
8501340000 |
59 |
ԹԱՇ (ИВЛ) ապարատի կոնտուրներ |
9019200000 |
60 |
Թթվածնային դիմակներ |
902000000 |
61 |
Թթվածնային կանուլյա |
9018390000 |
62 |
Երակների կենտրոնական կատետերիզացիայի հավաքածու |
9018390000 |
63 |
Տրախեոտոմիայի վիրաբուժական հավաքածու |
9018908409 |
64 |
Ֆոլլիի կատետերներ |
9018390000 |
(հավելվածը փոփ. 15.04.20 N 39, խմբ., փոփ. 27.07.20 N 215-Ն)
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 3-ին: