Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի, 2020 N 6
ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 18-րդ կետերով՝
1. Ժամանակավորապես սահմանափակել որոշման հավելվածով սահմանված արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ: Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է Պետական եկամուտների կոմիտեի կողմից թույլատրվել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։
2. Ընդունել ի գիտություն, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրումն իրականացվում է պարետի առանձին որոշմամբ։
(2-րդ կետը փոփ. 22.03.20 N 12)
3. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված միջոցառումների իրականացումը:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 19-ին, ժամը 23:00:
5. Սույն որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա:
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Հավելված Պարետի 2020 թվականի Մարտի 19-ի N 6 որոշման |
ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ
Ապրանքների նկարագրություն |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Շնչառական դիմակներ (респиратор) պաշտպանիչ ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության, FFP3, մինչև 50 առավելագույն թույլատրելի խտության (ПДК) |
6307 90-ից |
Շնչառական դիմակներ (респиратор) հակաաէրոզոլային FFP3 |
6307 90-ից |
Պաշտպանիչ ակնոցներ՝ հերմետիկ |
9004 90-ից |
Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային FFP3 զտիչների հետ օգտագործվող |
6307 90-ից |
Լիադեմ դիմակների հակաաէրոզոլային զտիչներ FFP3 |
8421 39 200 9-ից |
Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման արտահագուստ-կոմբինեզոններ |
3926 20 000 0-ից |
Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ |
3926 20 000 0-ից |
Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման |
6211-ից |
Առանձնահատուկ ամրության բախիլներ |
3926-ից |
Դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և այլն |
3005 |
Ախտահանիչ նյութեր, հակավիրուսային, չորրորդային ամոնիումային աղերի և հալոգենային միացությունների հիմքով, այլ |
3808 94 100 0-ից |
Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ, չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման,պաշտպանիչ |
4015 11 000 0-ից |
Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ, հետազոտման համար, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման պաշտպանիչ |
4015 19 000 0-ից |
Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից մեկանգամյա կամ բազմակի օգտագործման |
6307 90 980 0-ից |
Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման |
6207-ից |
Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից , մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու, պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ |
6203-ից |
Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց մեխանիկական դետալների և փոխարինվող զտիչներով |
9020 00 000 0-ից |
Շնչառական սարքավորում օզոնային, թթվածնային և ցողացրային (աէրոզոլային) կիրառման, արհեստական կամ այլ շնչառության համար |
9019 20 000 0-ից |
Էթիլային սպիրտ |
2207 |
Ախտորոշիչ թեստեր |
3822-ից, 3002-ից |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 19-ին, ժամը 23:00-ին: