ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2020 թվականի N 920-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 1007-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 26-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1007-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ս. Թովմասյան |
- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)». |
2) 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ս. Ծատուրյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ». |
3) 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Վ. Դանիելյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ». |
4) 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Դ. Սողոմոնյան |
- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ». |
5) 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Վ. Մովսիսյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ». |
6) 7-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ս. Հարությունյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 12 Երևան |